1. Սահմանել համաշխարհային պատմության 25 կարեվորագույն հասկացությունները:
Նացիոնալ սոցիալիզմ-Գերմանացիները իբրև արիական
ազգ գաղափարախոսության վրա հիմնված դաշնակցություն, որի գործունեությունը ուղղված էր
բոլոր այլ ազգերի դեմ, միարժամանակ խնդիրն էր ապահովել երջանկություն և բարեկեցություն
ողջ Գերմանիայում:
Տետալիտարիզմ կամ Ամբողջատիրություն-Բռնապետության ծայրահեղ ձև,
որի ժամանակ հաստատված է հասարակության լիակատար հպատակությունը պետությանը:
Գլոբալիզացիա-Տարբեր ազգերի թվացյալ դաշինք,
որը ուղված է պետությունների մեջ համագործակցության և տնտեսական միավորման:
Կոմունիզմ-Սոցիալիզմի ճյուղ, առանց պետության
սոցիալական կազմակերպման ձև, հիմնված արտադրանքի միջոցների, ընդհանուր բյուջեի համըդնդանրության
վրա:
Ստվերային տնտեսություն-Կառույց, որը իր գործունեությունը
ծավալում է ընդհատակյա կարգով, այդպիսով խուսափելով հարկերից:
Քաղաքացիական հասարակություն-Հասարակարգ որում բոլոր քաղաքացինը
հավասար են օրենքի առջև, որոնց իրավունքները ու պարտականությունները ամրագրված են սահմանադրությամբ,
որտեղ շարքային քաղաքացիները ազատ կարող են մասնակցել երկրի կառավարմանը:
Քաղաքացիական պատերազմ-Մի երկրի քաղաքացիների մեջ,
ինչ-որ անհամաձայնությունների պատճառով բախումներ, որոնք առաջացնում են նույն պետության
քաղաքացիների մեջ կռիվ, որին իր հերթին շարունակվում է մահվան դեպքերով, և ձեռբակալություններով:
Ինդուստրեացում-Արդյունաբերական ճյուղեր, երկաթուղիներ
և այլ նախաձեռնություններ սկելու և դրանով երկրի տնտեսությույնը զարգացնելու քաղաքականություն:
Կոլեկտիվացում-Գյուղացու սեփական գյուղատնտեսական
ռեսուրսների պետականացում:
Խտրականություն-Նույն պետության քաղաքացիների
մեջ ոչ հավասար իրավունքների բաշխում:
Դիկտատուրա կամ Բռնապետություն-Երկրի կառավարման ոչ ժողովրդավարական
ձև, որը կարգախեսն էր բանվոր դասակարգի իշխանությունը, որը հաստատվում է սոցիալիստական
հեղափոխության արդյունքում:
Արտագաղթ-Հայրենիքից հարկադրաբար կամ
կամովի տարբեր շարժառիթներով երկրից հեռանալը:
Անհատի պաշտպանմունք-Երբ անհատը մեծարվում, բարձրացվում,
փառաբանվում է հասարկության կողմից:
Ծայրահեղական գաղափարախոսություններ-Երբ քաղքականության մեջ գտնվում
են մարդիկ որոնք ունենում են բացառիկ հայցքներ, տարբեր խնդիրների լուծման համար, և
որոնք ծայրահեղ միջոցների կողմնակից են, նրանք ծայրահեղական գաղափարախոսւոյթունների
ճատագողն են:
Ապստամբություն-Երբ առանձին անհատ, կամ անհատների խումբ որոշում է բողոքել ինչ որ մեկի կամ ինչ որ երևույթի դեմ, այդ երևույթը կոչվում է ապստամբություն:
Լիբերալացում կամ ազատականացում-Երբ պետական վերահսկողությունը
թուլանում է անհատ ձեռներեցների, տնտեսության մեջ տարբեր գործունեություն ծավալող անձանց,
գների, աշխատավարձի վրա:
Նախագահ-Երկրի քաղաքացիների կողմից
ընտրված անձ, կառավարության գլխավոր պաշտոնյա, որի գերխնդիրն է կառավարելով երկրի նախարարությունները
պետությունը դարձնել ավելի լավ և բարեկեկցիկ պետության քաղաքացիների համար:
Աշխարհամարտ-Միարժամանակ տարբեր պետությունների մեջ հակամարտություն, որը զուգորդվում է մեծ պատերազմներով:
Հեղափոխություն-Քաղաքացիական, սոցիալական,
տնտեսական կյանքի բարելավում, որին հաջորդում են քաղաքացիական կռիվները, բռնությունը,
բնակչության զանգվածային միտինգները:
Լճացում-Տնտեսության հետ զարգացում:
Ինկվիզիցիա-Միջին դարերում եկեղեցու կողմից ստեծցված դատարան-մահապատիժ:
Ցեղասպանություններ-Խմբի անդամներին սպանելը, մարմնական կամ հոգեբանական վնաս պատճառելը, խմբում երեխաների հանդեպ բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխելը, խմբում ծնելիության կանխումը կոչվում է ցեղասպանություն:
2. Բնութագրել գիտության և մշակույթի փոփոխությունները
20-21 դարի:
Հայաստանում 20-21-րդ դարերում, հատկապես 20-րդ դարի կեսերին գիտության զարգացումը ակընհայտ էր: Մինչ այդ ավելի կոնկրետ 20-րդ դարի սկզբին, Հայաստանում շատ քիչ էին գրաճանաչ մարդիկ: Հայաստանի խորհդայնացումից հետո երկրում բացվեցին շատ կրթական կենտրոններ, որոնք բարձրացրեցին երկրում կրթության մակարդակը: 20-րդ դարում է իր գործունեությունը ծավալել հայ ազտղագետ, ֆիզիկոս, գիտնական Վիկտոր Համբարձումյանը: Օրինակ Մեծ Բրիտանիայում կրթությունը զարգացել է 19-20դարերի ընթացքում, և հենց այդ նույն դարերում
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Իռլանդիայի հետ միասին աշխարհի ամենաարդյունաբերական երկրին
էր: Անգլիան և Շոտլանդիան 18-րդ դարից սկսած գիտական հեղափոխության առաջատար կենտրոններից էին իսկ Մեծ Բրիտանիան գլխավորում էր արդյունաբերական հեղափոխությունը: Բոլոր հայտնի գիտնականները Միացյալ թագավորությունից էին:
3. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ
վերջին հարյուրամյակը տեխնոլոգիական զարգացման և բարոյական անկման ժամանակաշրջանը:
Կարծում եմ տեխնիկայի զարգացումը բացարձակ կապ չունի մարդկանց բարոյական անկաման
հետ: Տեխնիկան հեշտացնում է մարդկանց կյանքը, բայց դա չի նշանակում, որ դրա զարգացմամբ
ընկնում է մարդկային որակները: Իսկ եթե հարցին նայենք այլ տեսանկյունից, տեխնիկայի
ավելի կոնկրետ համակարգչի ու համացանցի, կամ թեկուզ սովորական հեռախոսի շնորհիվ կարելի
է արագ ուտելու բան պատվիրել, առանց տնից դուրս գալու: Գնումներ անելը, ու տարբեր ծառայություններից
օգտվելը դարձել է շատ հեշտ, և մինիմալի է հասել մարդկանց շարժը, ինչը հանգեցնում է
նրան, որ մարդիկ ծուլանում են, կամ այլ կերպ ասաց մարդկանց մոտ բարոյական անկում է
նկատվում:
No comments:
Post a Comment