Պատմվածքը կարդացեք հեռադիտակ ուսումնական բլոգում
Կորտասարի «Ճաշից հետո» պատմվածքը կռիվ է, որտեղ գլխավոր հերոսը անընդհատ պայքարում է իր դեմ: Մի կողմից հանրության ճնշող հայացքները, մյուս կողմից որդիական պատասխանատվությունը, կամ գուցե վախը հոր սաստող հայացքից: Պատմվածքը մարդկային հոգու նվազության մասին է, որ կարող է կոտրվել հասարակության ազդեցությունից, և ուրանալ հարազատին: Սա ասում եմ, որովհետև կարծում եմ, որ այն էակը, ով այդքան սարսափեցնում էր հերոսին, նրա հիվանդ հարազատն էր, քույրը կամ եղբայրը: Նա պատրաստ էր թողնել իր հիվանդ հարազատին և կթողներ, եթե վերջին պահին չմտաբերեր ծնողների հայացքը, չհասկանար, որ ծնողները չեն ների իրեն, նա կթողներ հարազատին, եթե տարբերակ ունենար: Վերջին պահին նա պարզապես ցանկացավ լավ զավակ ինել իր ծնողների համար, կամ պարզապես լսել նրանց գովասանքի խոսքերը: Ո՞վ գիտի` իˉնչ աչքերով են ինձ նայելու հայրիկն ու մայրիկը, երբ նրան տեսնեն իմ
ձեռքին: Իհարկե, գոհ են մնալու, որ ես տարել եմ նրան կենտրոն` ման ածելու. ծնողները միշտ այդպիսի բաներից գոհ են լինում:
Չգիտեմ, գուցե պատմվածքի վերջում ամաչեց իր մտքերից, կամ սկսեց մտածել ծնողների մասին, երբ չթողեց հիվանդին, դժվար է ասել, բայց չէ՞ որ նրան էլ կարելի է հասկանալ, հեշտ չէ հանդուրժել քեզ ուղղված մարդկանց հայացքները, այնպիսի տպավորություն է, թե երբեք հիվանդ մարդ չեն տեսել: Ինչ արած, հասարակությունը տգետ է ու առանց հասկանալու կարող է վիրվորել հաշմանդամ մարդուն, նա պետք է սովորած լիներ ու կարողանար պաշտպանել իր հարազատին այդ խայթող հայացքներից, ոչ թե կոտրվեր ու մտածեր նրան թողնելու մասին: Պատմվածքում հիվանդը ասոսացվում է մարդկային խղճի հետ, որը հերոսը կարող էր կորցնել հասարակության ազդեցության պատճառով: Այս պատմության մեջ մեղավորներ ու անմեղներ չկան, տղային մեղադրելը միանշանակ սխալ է, երևի մեղավորը հասարակությունն էր, միայն հասարակությունը։

No comments:
Post a Comment