3.16.2014

Կենսոլորտ. Կենսաբանական ռեսուրսներ և դրանց պահպանումը

Յուրաքանչյուր բուսատեսակ և կենդանատեսակ ունի բնության մեջ իր դերը և նշանակությունը: Կենսաբանական ռեսուրսները` բույսերը և կենդանիները արտադրամիջոց են, բնական ռեսուրսներ որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ: Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագրծության արտադրություն, իսկ որոշ կենդանատեսակներից (օրինակ` փղոսկրից) պատրաստում են զարդեր, որոնք բավականին թանկ արժեն: Կան կենդանատեսակներ որոնք չեն
օգատործվում արդյունաբերության մեջ, բայց պակաս կարևոր նշանակություն չունեն բնության համար: Նրանք ունեն էկոլոգիական նշանակություն, օրինակ որոշ տեսակի միջատները բնության մեջ փոշոտում են իրականացնում: Շատ կարևոր են նաև սանիտար միջատները, որոնք մաքրում են բնությունունը լեշերից, կրծողներից և հիվանդ միջատներից: Հողում բնակվող որոշ կենդանատեսակներ փխրեցնում են հողը, բարելավելով հողի կառուցվածքը: Կենդանական ռեսուրսները մեծ դեր ունեն մարդու կյանքում և մարդը չի կարող գոյատևել առանց դրանց օգագործման, այդ իսկ պատճառով շատ կարևոր է դրանց պահպանումը և չափավոր օգատգործումը: Կենսաբանական ռեսուրսները փոխկապակցված են իրար հետ, և որքան մեծ է էկոհամակարգը, այնքան ավելի մեծ է բուսական և կենդանական աշխարհի միջև կապը: Կենսաբանական ռեսուրսների փոխազդեցությունը աշխարհագրական թաղանթի մնացած ոլորտների հետ բազամազան է: Կենսաբանական ռեսուրսների փոխազդեցության լավագույն դրսևորումը սննդային շղթան է: Օրինակ. մարդը սնվում է տնային կենդանատեսակներով, որոնք իրենց հերթից սնվում են բուսական ռեսուրսներով: Սա սննդային շղթայի պարզագույն օրինակ է, երբ բնության մասնիկները սնվում են իրարով: Բույսերը և կենդանիները փոխազդում են ջրոլորտի հետ, որովհետև ջուրը անհրաժեշտ է նրանց կյանքի և աճի համար: Բույսերը կատարում են ֆոտոսինթեզ երևույթը, երբ շնչում են ածխաթթու գազ և արտաշնչում թթվածին, սա կենսոլորտի և մթնոլորտի փոխազդեցության երևույթն է: Կենսոլորտը փոխազդում է մարդոլորտի հետ, թերևս կենդական և բուսական աշխարհի համար միայն բացասական կերպով: Մարդը օգատգործում է բնության ռեսուրսները, փոխարնենը ոչինչ չտալով: Բուսական և կենդանակն ռեսուրսները դասվում են սպառվող ռեսուրսների շարքին: Երկրանգդի բնակչության աճին զուգընթաց, մեծանում է նաև բնության շահագործումը և որքան մեծ է բնության շահագործումը, այնքան մեծ պետք է լինի մարդկանց կողմից այդ տեսակների պահպանության ուղղված միջոցառումները: Կենդանական ռեսուրսների պահպանման և հնարավորինս ռացիոնալ օգտագործման գլխավոր միջոցները հետևյալն են: Ամենագլխավոր պայմանը կենդանիների որսի կարգավորումն է: Որսը պետք է իրականացվի հատուկ կանոնակարգով, ոչ մեծ ծավալնմերով, առանձին տեսակների համար որսը պետք է արգելվի: Շատ կարևոր է հատուկ արգելոցների ստեղծումը, և վերացող տեսակներին դասվող կենդանիների համար, կենսաբազմազանության նպաստող բնակավայրի ստեղծումը: Մեծ է կենդանիների կլիմայավարժեցման դերը: Կլիմայավարժեցումը բարդ և երկար գործընթաց է, բայց տարբեր երկրների փորձը ցույց է տվել, որ սա շատ արդյունավետ միջոց է կենդանիների վերացումը կանխելու և կենդանատեսակների քանակը մեծացնելու համար: Կենդանիների և բույսերի պահպանման գործում մեծ դեր ունեն ազգային պարկերը, արգելավայրերը և արգելոցները: Դրանք ապահով վայր են հազվագյուտ կենդանիների համար: Ձկների պահպանման համար ամենաարդյունավետ միջոցառումը ձկների արհեստական ձվադրման և ձկների կլիմայավարժեցման գործընթացն է: Ձկների պահպանության գլխավոր ուղիներից է կլիմայավարժեցումը` ջրամբարներում և լճերում: Կարծում եմ կենսաբազմազանության պահպանման համար վերոհիշյալ միջոցառումներից Հայաստանում կարելի է իրականացնել ցանկացածը, որովհետև մեր երկրում նույնպես կան, վերացող կենդանատեսակներ: Այժմ Հայաստանում փորձեր են արվում Սևանա լճում բնակվող կենդանատեսակների, մասնավորապես` Իշխան և Սիգ ձկան պահպանության համար, արհեստականորեն ավելացնելով ձկան պաշարները և Սևանա լճում ձկնորսության արգելմամբ: Հայաստանում գործում են նաև արգելոցներ: Դրանցից մեկում` Խոսրովի արգելոցում կլիմայավարժեցման և վերաբնակեցման հետևանքով ոչնչացումից փրկվեցին վարազը, լուսանը ինչպես նաև Հայաստանի կարմիր գրքում ընդգրկված, շատ հազվագյուտ տեսակի կենդանիներ` սպիտակագլուխ անգղը, բեզոարյան այծը, գառնանգղը և այլն:

Կլիմայավարժեցում
Կենդանիները տեղաբաշխված են տարբեր զոնաներում, ըստ իրենց գոյատևման համար անհրաժեշտ պայմանների: Յուրաքանչյուր կենդանի սովոր է այն պայմաններին, որտեղ բնակվում է, բայց դա չի նշանակում, որ այդ կենդանատեսակը չի կարող ապրել այլ կլիմայական պայմաններում: Շատ հաճախ կլիմայավարժեցումը կենդանատեսակի ոչնչացման կանխարգելիչ է դառնում: Կլիմայավարժեցումը դրական երևույթ է ոչ միայն կենսաբազմազանության պահպանման այլ նաև տնտեսության զարգացման համար: Գաղտնիք չէ, որ բուսական և կենդանական աշխարհը անհրաժեշտ է մարդու առաջին հերթին արդյունաբերության մեջ որպես ռեսուրս օգտագործելու համար: Եթե մի տարածաշրջանում մեծ են բուսական և կենդանակն ռեսուրսները նշանակում է այդտեղ կան ավելի մեծ ռեսուրսներ արտադրություն կազմակերպելու համար: Չնայած իր բոլոր առավելությունների կլիմայավարժեցումը ունի նաև իր բացասական հետևանքները: Հաճախ կլիմայավարժեցված տեսակները իրենց նոր հայրենիքում խնդիր են առաջացնում տեղի էնդեմիկ բուսատեսակների և կենդանատեսակների համար: Դրա վառ օրինակը Ավստրալիայում ճագարների կլիմայավարժեցումն և դրա հետևանքներն են:

No comments:

Post a Comment