2015 թվականի
հունվարի 12-ին, հումորի, արվեստների
ու արհեստների քաղաք Գյումրին վերապրեց 1988-ից հետո ամենամեծ ողբերգությունը: Տեղի էր ունեցել սպանություն.
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը
դաժանաբար սպանել էր մի ողջ ընտանիքի: Հաշված ժամերի ընթացքում սպանդի գույժը պատել
էր քաղաքը, հանրապետությունը` ստեղծելով հասարակական անհանգստություն, խուճապ: Դեպքի
վայրում հանցագործը թողել էր իր անձնական իրերը և ինքնաձիգը, ինչով և իրավահապները
շատ արագ բացահայտել էին վերջինիս ինքնությունը:
Կասկածյալը հայտնաբերվեց սպանությունից մեկ օր անց, երբ փորձում էր հատել հայ-թուրքական
սահմանը: Պերմյակովին հայտնաբերեցին ռուս սահմանապահները, հայտնաբերեցին և հրաժարվեցին
վերջինիս հանձնել Հայաստանի արդարադատությանը` պատճառաբանելով ՌԴ օրենսգիրքը, որով
ամրագրված է ՌԴ քաղաքացու` այլ պետության տարածքում չդատապարտվելու իրավունքը:
Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանը սգում
է Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների մահը, իսկ ռուսական կողմի նմանօրինակ վարքագիծը
էլ ավելի է սրում իրավիճակը` հարուցելով գյումրեցիների և ողջ Հայաստանի զայրույթը:
Վերջին օրերի ընթացքում Գյումրիում և Երևանում չեն դադարում մինչև կեսգիշեր շարունակվող
երթերը: Քաղաքացիների պահանջը հստակ է և մեկն է` հանձնել Պերմյակովին հայաստանյան արդարատությանը:
Հստակ է և արդարացված ոչ միայն զգացմունքային` այլև իրավական տեսանկյունից: Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգրքի հոդված
14-ի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է
պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով: Նույն հոդվածի հինգերորդ
մասով` օտարեկրյա քաղաքացին, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրաապետության տարածքում,
պետք է ենթարկվի պատասխանատվության միջազգային իրավունքի նորմերի համապատասխան: Կատարված
հանցանքը փաստ է, վեց զոհը նույնպես, բայց թե ինչու չի աղմկում պետություն կոչվող գետը`
անհասկանալի է: Փաստացի Պերմյակովը կատարել է երեք հանցանք` դասալքություն, սպանություն,
ապօրինաբար սահամանահատման փորձ: Առաջինի համար պատասխանատու է ՌԴ-ն, սակայն Պերմյակովին
հայտաբերելուց հետո ռուսական կողմը վերջինիս նկատմամբ հարուցել է քրեական գործ միանգամից
երկու հոդվածով` դասալքություն և սպանություն, ինչը կոպիտ օրենսգրքի խախտում է: Խախտվում
է նաև Գյումրի թիվ 102-րդ ռազմաբազայի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, որի
4-րդ հավելվածով` ռազմաբազայում ընդգրկված անձի կողմից կատարված հանցանքը ենթակա է
պատասխանտվության ՀՀ իրավասու մարմինների կողմից` ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված
կարգով: Ստացվում է, որ ՀՀ տարածում միանգամից երեք հանցանք կատարելու մեջ կասկածվող
Պերմյակովը, պատասխանատվության է կանչվելու ռուսական դատարանում: Ավետիսյանների ընտանիքի
սպանության քրեական բնույթը կարծես ստանում է քաղաքական ուղղվածություն, և այսօր հատկապես
ընդդիմախոսների մոտ առաջացել է մինչև 2046 թվականը Հայաստանում տեղակայված ռազմաբազան
ՀՀ տարածքից դուրս հանելու խնդիրը: Դրա վերաբերյալ կարծիքները տարբեր են, բայց հանուն
արդարության հարկ է նշել, որ շուրջ 5000 զինծառայող ունեցող ռազմաբազան ապահովում է
Իրանի և Թուրքիայի հետ սահմանային անվտանգությունը: Ծախսելով տարեկան մոտ 200հազար
դոլար` Հայաստանը միանգամից լուծում է երկու պետությունների հետ սահմանային անվտանգության
խնդիր (մնացած ծախսերը հոգում է ռուսական կողմը):
Ռազմաբազայի չգործելու դեպում, Հայաստանը ստիպված
կլինի իր ռազմական ռեսուրսները (այդ թվում մարդկային
և նյութական) Արցախում կենտրոնացնելու փոխարեն, բաժանել ևս երկու սահմանի անվտանգությունը
ապահովելու համար: Իհարկե հայերի սև աչքերի համար չէ Ռուսաստանը ստանձնել Հայաստանի
անվտանգության երաշխավորի դերը: Ապահովելով Իրանի և Թուրքիայի սահմանային անվտանգությունը`
Ռուսաստանը ամրապնդում իր դերը Հայաստանում: Ձեռք է բերում կայուն ռազմական արդյունաբերության
շուկա, որ չունի այլընտրանք, քան սպառել Ռուսատանի ռազմական արտադրանքը, և իհարկե գաղութացնում
է Հայաստանը` ստիպելով անընդհատ ունենալ ներքին և արտաքին կախվածություն: Վերջին դեպքերը
և դրանց գնահատականները ապացուցեց մեր ոչ ազատ լինելը: Խնդրին պետական ներգրավածության
բացակայությունը, ՀՀ իշխանության նորահարսի` հլու-հնազանդ պահվածքը թույլ է տալիս մտածել,
որ հայկական կողմը վախենում է լինել պահանջատեր Ռուսաստանի հանդեպ, վախենում է բարկացնել
հովհանավորին, երաշխավորին. մենք կրկին բախվում ենք անճարակ լինելու փաստին: Երկու
տեսակետ լինել չի կարող, հանցագործը պետք է կրի իր պատիժը` Հայաստանում և Հայաստանի
Հանրապետության օրենսգրքով: Հասարակական ընդվզումը միանգամայն արդարացված է. այսօր
բազմաթիվ իրողությունները անհասկանլի են: Ինչո՞ւ Պերմյակովը լինելով աղանդավորական
ընտանիքի զավակ` ժամկետային ծառայության անցավ հենց Հայաստանի ռազմաբազյում, ինչո՞ւ
երբ ինքնամակամ և զինված լքեց զորամասը, Ռուսական կողմը հետախուզում չհայտարարեց (կամ հայտարարեց սպանությունից հետո) զինված
զինվորին գտնելու համար, ինչո՞ւ ընտրեց հենց Ավետիսյանների ընտանիքը, ինչո՞ւ եղավ այդքան
դաժան և միարժամանակ այդքան միամիտ` թողնելով իր անձնական իրերը Ավետիսյաննների տանը,
ինչով և միանգամից բացահայտվեց, և ինչո՞ւ է Ռուսաստանը մի շարքային զինվորի համար փչացնում
է իր քաղաքական հարաբերությունները Հայաստանի հետ… ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ: Դեռ շատ
«ինչու»-ներ կան, և բազմաթիվ հարցեր այսօր անպատասխան են: Հստակ և ցավալի է մի բան,
Հայաստանից պակասեց ևս վեց մարդ, անհայտ է վեց ամսեկան երեխայի ճակատարգիրը, ով հրաշքով
խուսափել է հարկադրված մահից: Եվ այս վերքին կա միայն մի դարման` արդար ու անկողմնակալ
դատավարությունը: Ցեղասպանության հարյուրամյակը չոլորած` ցեղասպանված Հայաստանը 2015-ին
սպասելու է ևս մեկ ոճրագործության փոխհատուցմանը...
Մերի Թելունց
No comments:
Post a Comment