2.10.2015

Հետաքրքիր փաստեր Թումանյանի կյանքից


Ցեղասպանությունից հետո երկիրը լիքն էր անօթևան գաղթականներով: Թումանյանը, տեսնելով, որ մանուկները դրսում են, բացում է նրանց առջև նոր կառուցված վեհարանի դուռը, որը բացել չէր կարելի` անձեռնամխելի էր: Նրա այդ քայլը բարկացնում է հայոց հայրապետին, ով ասում է Թումանյանին.
-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
-Իսկ դուք խոսում եք Ամենայն հայոց բանաստեղծի հետ,- Պատասխանում է Թումանյանը:

***
Թումանյանի տիկինը, ով տասը երեխաների մայր էր, բողոքում է ամուսնուց, որ հաճախ տանը չի լինում: Թումանյանը իրեն բնորոշ հումորով պատասխանում է.
-Ո՞նց տուն չեմ գալիս, մի տասն անգամ էլ չե՞մ եկել:

***
Մի ամերիկացի Թումանյանին հարցնում է.
-Ի՞նչ տարբերություն կա հայի և ամերիկացու մեջ.

-Ամերիկացիները ծնվում են, ապրում ու մահանում: Հայերը ծնվում են և սպանվում:

No comments:

Post a Comment