Հայաստանի Հանրապետությունը լեռնային և սակավ դաշտավայրերով
երկիր
է: ՀՀ միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է
1837 մետր,
իսկ
ամենացածր
կետերը
ունեն
370-390 մետր
բարձրություն:
ՀՀ
ներկայիս
ամենաբարձր
կետը
Արագած
սարի
գագաթն
է,
որի բարձրությունը 4090 մետր է: ՀՀ տարածքում միջին
բարձրությունը
կազմում
է 1835
մետր: Հայաստանը ծով չունեցող և ծովերից բավական հեռու գտնվող երկիր է (ամենամոտ ծովը Սև
ծովն է,
որից Հայաստանը
շուրջ 192 կմ
հեռու է), դրանով է պայմանավորված տարածաշրջանում ոչ կայուն
եղանակը:
Ծովի բացակայությունը
կրճատում է զբասաշրջիկների ծավալները: Եթե ամռանը Արարատյան դաշտավայրում կարող է գրանցվել
առավելագույը
+42 աստիճան,
ապա
Պաղակն
բնակավայրում
նվազագույն
ջերմաստիճանը կազմել է -46 աստիճան: Նման պայմաններում բերքը, որի աճի փուլը
ժամանակատար է, կցրտահարվի:
Ջերմաստիճանի ամենաբարձր և ամենացածր
ցուցանիշների գումարը` 42-(-46)
չպետք է գերազանցի ութսունը. Հայաստանի
կլիմայական պայմանները կանոնից 8oC-ով շեղում ունեն:
Լեռնային լինելու պատճառով` ՀՀ-ում շատ են նաև քամիները: Որոշ վայրերում քամու արագությունը կարող է հասնել մի քանի տասնյակ մետր/վայրկյանի: Հայաստանը և ընդհանրապես ողջ Հայկական Լեռաշարհը սեյսմավտանգ գոտի է. մեծ է երկրաշարժի վտանգի
հավանականությունը (Հայկական լեռնաշխարհում խոշոր երկրաշարժեր` Սպիտակի և Անիի երկրաշարժ): Նման պայմաններում երկիրը զրկվում է երկարատև ժամանակահատվածի համար որոշումներ կայացնելու հնարավորությունից:
Եթե ներկայացնենք,
թե ինչպես են ՀՀ-ում իրականացվում բնօգտագործման մի քանի ճյուղերը, ապա կհանգենք այն
մտքին, որ Հայաստանում բնօգտագործումը իրականացվում է ոչ ռացիոնալ և բնության օգտագործման կանոնները չպահպանելով: Օրինակ` սխալ ծառաահատումների արդյունքում, էներգակիր, թթվածնի և արդյունաբերական նշանակություն
ունեցող փայտի աղբյուրը` կանաչ տարածությունների ծավալը կտրուկ նվազում է: Հիմնականում ծառահատումները տեղի են ունենում
ծառահատման կանոնները շրջանցելով: Միանգամից ծառահատվում
են մեծ քանակությամբ ծառեր. ծառահատման նման մասշտաբները չեն թողնում, որ բնությունը
հասցնի վերականգնվել: Հատվում եմ անտեսելով ծառի տարիքը և նշանակությունը. ծատած ծառի
մնացորդը` կոճղը, երբեք ծառ չի դառնա:
Անկանոն անտառահատումներից բացի, ՀՀ-ում սպառվող
բնական ռեսուրսների սպառումը տեղի է ունենում ոչ ռացիոնալ: Օգտագործվող ռեսուրսը չի
նպաստում վերջնական սպառման ապրանքի արտադրմանը, այլ ծառայում է որպես արտահանվող հումք`
մեկ այլ պետության տարածքում արտադրություն իրականացելու համար; 2010 թվականին Հայաստանից հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը կազմել է շուրջ 402.7 մլնե դոլար, և թերևս դրանով է պայմանավորված այս թվի` առաջին հայացքի մեծ լինելը: Հումքի ուղղակի սպառմամբ, և մեր
ռեսուրսով` մեկ այլ պետության արտադրված բարիքը սպառելով` մենք ուղղակիորեն հանգեցնում
ենք ՀՀ-ի սակավաթիվ ռեսուրսների ծավալների կրճատմանը:
ՀՀ-ում գտնվող
բնական ռեսուրսների պաշարների մեջ, գերակայում են գունավոր և հազվագյուտ մետաղները: Հայաստանում կան այնպիսի մետաղներ ինչպիսիք են` պղինձը, մոլիբդենը, կապարը, ցինկը, ոսկին, ալյումինի հիմքը, տիտան, նիկել, վոլֆրամ, կոբալտ: Նույնիսկ մոլիբդենի պաշարների գծով, ՀՀ-ն հարաբերական առավելություն ունեցող երկիր է. ՀՀ-ում է գտնվում մոլիբդենի աշխարհի պաշարների 7-9%: ՀՀ իր վերամշակած մոլիբդենը բավականին շահավետ ձևերով կարող է վաճառել միջուկային երկրներին: ՀՀ-ում կան բազում տեսակների մետաղներ ունեցող հանքավայրեր, ՀՀ աղքատ չէ նաև ազնիվ մետաղների ոլորտում: Հայաստանում արդյունաբերական նշանակություն ունի ոսկին, որը առկա է գունավոր մետաղների կոմպլեքսային հանքավայրերում: Ոսկու բարձր գինը, այն վերածում է արտադրություն իրականացնելու շահավետ արտադրանքի: Հայաստանում կան երկաթի հանքավայրեր, որոնցից մի քանիսը այդպես էլ չեն շահագործվում: Սև երկաթի պաշարները մոտավորապես 3,75 մլրդ տոննա են կազմում: Հայաստանը քարքարոտ երկիր է: ՀՀ-ում մշակվում են քարերի տարբեր տեսակներ. Հայաստանում հայտնաբերված է մոտավորապես 700 քարերի հանքավայր: Չնայած այս առատությանը, հանքաարդյունաբերության առաջացրած էկոլոգիական խնդիրներն նույնպես սակավ չեն. Պոչամբարները, առանց որոնց հանքաարդյունաբերություն լինել չի
կարող, հանգեցնում են հողային ծածկույթի խաղտմանը: Հայաստանում հանքավայրերի մոտավոր արժեքը կազմում է 170 մլրդ ԱՄՆ դոլար:
ՀՀ-ում ռեսուրսների
ոչ ռացիոնալ են օգտագործումը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների: ՀՀ-ի արդյունաբերության մեջ առաջացող հիմնական էկոլոգիական խնդիրը պոչամբարներն են, որոնք հանգեցնում
են հողային ծածկույթի խաղտման: Այդպիսիք հանդիպում են Արմավիրի, Շիրակի և Սյունիքի մարզերում.
Կազմում են ՀՀ ընդհանուր հողային ռեսուրսների 0,28%-ը: Հանքաարդյունաբերության միուս բացասական հետևանքը առաջացած արդյունաբերական թափոններն են: Այդ թափոնները նման չեն կենցաղային թափոններին. Դրանք ավելի շատ են վնաս հասցնում մեր շրջակա միջավայրին, և
դրանց հետևանքները վերացնելու համար երկար ժամանակ և մեծ միջոցներ են անհրաժեշտ: Դրանք ոչ միայն աղտոտում են բնությունը, այլ
իրենց մեջ պարունակում են թունավոր տարրեր, որոնք վնաս են թե' բնությանը, թե' մարդուն: Ներկայումս ՀՀ-ում կա 19 պոչամբար, որոնց մեջ կա 220մ3 ապարներ:
Եթե ուսումնասիրենք, թե ինչպիսիսն է ՀՀ-ում
տնտեսության մեջ տնտեսական ոլորտների բաշխվածությունը` տոկոսային հարաբերությամբ, ապա
կկարողանանք պատկերացնել թե որոնք են երկրի տնտեսության առանցքային ճյուղերը: 2010
թվականի ՀՆԱ-ում գյուղատնտեսությունը կազմում է 18.6%, ծառայությունների ոլորտը` 48%,
արդյունաբերությունը` 33.4%: Թվերից պարզ է դառնում, որ ծառայությունների ոլորտը երկրի
տնտեսության առանցքային ճյուղն է: Մենք ունենք նախադրյալներ զարգանալ հենց ծառայությունների
ոլորտում, որը կարծում եմ պակաս վտանգավոր է բնության համար:
ԽՍՀՄ-ի տարիներին ՀՀ-ն արդյունաբերական երկիր
էր. պարբերաբար կառուցվող քիմիական գործարանների արտադրանքը սպառվում էր Խորհրդային
Միության ողջ տարածքում, սակայն չէր խոսվում բնության աղտոտման մասին: Այսօր չունենք
հանքարդյունաբերության նման ծավալներ, փոխարենը ունենք աղտոտման մասշտաբներ: Այժմ շահագործվում
է ՀՀ-ի ընդերքի 80%-ը, որի 60% այդպես էլ ՀՀ-ում ապրանքի չի վերածվու:
Տնտեսության
առանցքային ճյուղերից մեկը գյուղատնտեսությունն
է, որին` որպես տնտեսական ոլորտ ապավինել, կարծում եմ, կարելի է: Ժամանակակից աշխարհը
վաղուց որդեգրել է իր ագրոտնտեսությունը հարաբերական առավելություն ունեցող ապրանքների
արտադրության վրա ձևավորելու քաղաքականությունը: Հայաստանը գյուղատնտեսական որոշ ապրանքատեսակներով
հարաբերական, իսկ ծիրանով` բացարձակ առավելություն ունեցող երկիր է: Դեդուկտիվ կարելի
է ասել, որ տնտեսական պետեցիալը մի բարիքի արտադրման վրա կենտրոնացնելը առավել շահեկան
է, քան այն միանգամից տարբեր ապրանքատեսակների արտադրության վրա բաշխելը:
(ՀՀ
տնտեսական պոտենցիալի,
և տնտեսության առանցքային ճյուղերի մասին առավել մանրամասն կարող եծ ծանոթանալ հետևյալ
հղումով):
Մերի Թելունց
No comments:
Post a Comment