1.13.2016

Առաջադրանքներ: Հայոց լեզու

1.Գտե՛ք սխալը և նշե՛ք տեսակը (3 միավոր)։
ա) Նրանցում արտացոլված է(են) կյանքի՝ միմյանց հետ սերտորեն կապված բազմապիսի
պատկերներ։
բ) Ազատաբաղձ բոլոր (ամբողջ) ժողովուրդը հորդում է դեպի զինվոր ականվաշտ՝ նորից տեսնելու հաղթանակի հրաշքը։
գ)Ողջունելով հյուրերին՝ Միհրանը նրանց տարավ մի օթևան՝ վաղորդայնի թարմաշունչ օդից(օդով) և ծագող արևի առաջին ճաճանչներից ողողված։
դ)Միասինգնում էին Ամբերդ՝ որսորդության, միասին թափառում էին Մեծ ու Փոքր
Մասիսների փեշերում(փեշերին)։
ե) Գալիս էր(էին) Վարուժանը՝ հոգեթով ժպիտով, Զոհրապը՝ աշխարհիկ ու տիրական, Սիամանթոն՝ գունատ, ներանձնացած։
զ) Բայց երբ փորձեցի հեռանալ գրասենյակից՝առանց սքողելու հիասթափությունս, տեղից գիրգ (գիրթ) վերկացավ Կամսարյանը։
2. Գրե՛ք տրված բառերի հականիշները (2 միավոր).
Փորձանք-հաջողություն
Կանամբի-ամուրի
Բուրյան-գարշաբույր
Բանադրանք-օրհնանք
Բանուկ-անձուկ
Հախուռն-մեղմ
Շենշող-անշուք
Առանձին- միասին
Անգո-իրական
Անաչառ-աչառու

3. Բացատրե՛ք տրված դարձվածքների իմաստները (2 միավոր).
Լվից ձեթ քամել-առավելագույնը կորզել, ժլատ լինել
Ծովը հրդեհել-սխրանքի դիմել, անիրագործելի բան ձեռնարկել
Մեջքը կոտրել-խեղճացնել, ուժից և կարողությունից զրկել
Բաժակի մրուրը քամել-տառապել, տանջվե, ընդունել կյանքի մարտահրավերները
Պաղ երկաթ ծեծել-զուր աշխատանք կատարել, անօգուտ աշխատել  
Ծանր նստել-թանկ արժենալ, թանկ գնով ձեռք բերել
Կտուրը մոխիր գցել-մեկին վնաս պատճառել
Հորթի հրճվանք-անհիմն և անգիտակ ուրախություն
Միս ու արյուն առնել-կենդանանալ, մարդու կերպարանք ստանալ
Էշի մշակ-իզուր տեղն աշխատող, ապարդյուն գործ անող

4. Ո՞ւմ մասին են տրված շրջասությունները ա) շարքում և ո՞ր աշխարհագրական տարածքների՝ բ) շարքում։ (2 միավոր).

ա)
Հայրենի գույների վարպետ (կախարդ)-Մարտիրոս Սարյան,
Նեմրութի ասլան (հսկա)-Աղբյուր Սերոբ,
Երգեհոնի արքա-Յոհան Սեբաստիան Բախ
Ջութակի թագավոր (ջուկով սատանա)-Էժեն Էսա
Հայ Արիստոտել-Դավիթ Անհաղթ
բ)
Երեք կրոնների քաղաք-Երուսաղեմ
Երեք հազար կղզիների երկիր-Կանադա
Թափառող մայրաքաղաքներով տերություն-Հայաստան (Հայաստանը այս անունը ստացել է բազմաթիվ մայրաքաղաքներ ունենալու համար)  
Հազար լճերի երկիր-Ֆինլանդիա
Հայոց երկրորդ Աթենք-Գառնիի տաճար։

5.Բացատրե՛ք՝ տրված թևավոր խոսքերը որտեղից են ծագում և ինչ իմաստով են գործածվում (2 միավոր)։

ա)Հաղթել գիտես, Հաննիբա՛լ, բայց հաղթանակից օգտվել չգիտես։
Պատմական ակնարկ: Հանիբալը Հռոմեացի զորավար էր, ով հաղթանակած ճակատամրտից հետո րոշում է հանգիստ տալ իրեն և իր զորքին: Նրա հրամանատարներից մեկը` Մահարբալը, նրան առաջարկում է շարունակել հարձակումը քանի դեռ թշնամին վախեցած է, իսկ զորքը` մարտական: Հանիբալը մտածում է, որ նրան անհրաժեշտ ժամանակ մարտավարությունը մշակելու համար: Այդ պահին Մահարբալը ասում է նրան. «Աստված իր նվերները չի տվել մեկին, դու գիտես ինչպես հաղթել, Հանիբա'լ, բայց դու չգիտես ինչպես օգտգագործել դա»: Ասվում է, որ այս խոսքերը օգնել են փրկել քաղաքը և կայսրությունը:

Իմ կարծիքով այս թևավոր խոսքը հաջողության պահը կորցնելու մասին է, քանի որ երբ անունն է վերածվում ուժի, ապա դրան թուլացնել կարող է միայն ավելի հզոր անունը: Մենք միշտ սպասում ենք մեր հակառակորդի սայթակմանը և տվյալ դեպքում սայթակում էր Հաննիբալի դադարը:  
բ) Ծանր է Մոնոմախի գդակը (գլխարկը)։
Մոնամախի գլխարկը Ռուսաստանում բարձրաստիճան իշխանների և ցարերի թագն էեղել, որ խորհրդանշել է կայսրական իշխանությունն ու ուժը: Ծանր է Մոնամախի գդակը. նշանակում է, որ ամեն մեկը չէ, որ կարող է լինել արքա: Պետք է ունենալ որոշակի որակներ, այդ պատասխանատու ծանրությունը կրելու համար:

6. Նշե՛ք՝ տրված հատվածները հայերենի որ տարբերակով են (3 միավոր)։
ա) Զէտ մանկակորուս տկաքաւ                       
Ի լեռնէն ի շուրջկու գամես,                                           
Լըսեր եմ՝ակնատունիս,                           
Բերլարէ, գամընկնեմ ի ներս։                
(միջին հայերեն, հատվածը Քուչակից է)
բ) Ջո¯ւրմանուածոյ, ծիծաղծաւալ,
Կարկաչահոս, ուղխինահոս,
Ծայթինասէր, մանուածաւալ
Շրջանապտոյտմանրաւազին։
(գրաբար)

գ)Եթե տժգույնմահուհրեշտակ
Անհունժպիտովմ’իջնեիմդեմ,
Շոգիանանցավքսուհոգիս,
Գիտցե՛ք, որդեռկենդանիեմ։
(արևմտահայերեն)

7. Դո՛ւրս գրեք արևմտահայերենին հատուկ ութ բառ ու քերականական ձև, նշե՛ք դրանց արևելահայ տարբերակները (2 միավոր)։
Շատ անգամ կըզարմանայի, թե ինչո՞ւ թռչուններ անոր բահին վրա չէին թառեր։
Տափան Մարգարուն երարև են այրված դիմագիծմը։ Քիթը, այտերը, երկար ու փոքրիկ անկյուններով՝ կարծես պղնձե շինվածը լլային։ Ճակատը միշտ փոթ-փոթ, ինչպես հերկած արտ մը։ Ուներ տափանի չափ լայն, սերմնացանիթևեր։ Ան միշտ լուռ էր. Եթե պետք ըլլար, շատ կարճ կխոսեր։ Գյուղացիները, մեծ են պզտիկ, կըհարգեին զինքը, անոր խորհուրդին կըդիմեին։          
Անոր-նրա
Ըլլայի-լինեին
Փոթ-փոթ-կնճռոտ
Արտ մը-արտի պես
Ըլլար-լիներ
Ան-նա
Մեծեն պզտիկ-մեծից փոքր
Զինքը-իրեն
Անոր-նրա

8.Տրված բանաստեղծական հատվածում նշե՛ք պատկերավորման-արտահայտչական միջոցները (2 միավոր)։
Եվ ես արթնացա խնդության ցավից (փոխաբերություն),
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում (անձնավորում),
Մութ հեռաստանն էր նայում վերից (անձնավորում),

Մենակությունն էր քարի պես լռում (համեմատություն):

No comments:

Post a Comment