4.21.2016

Հրանտ Մաթևոսյան. Աշնան արև


Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր   գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի (այժմ Վանաձոր) մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թվականներին աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։
Մաթևոսյանը իր ստեղծագործական ուղին սկսել է «Ահնիձոր» ակնարկով, որ հետագայում գտնում է լայն արձագանք հասարակական տարբեր շերտերում և հաստատում Մաթևոսյանի դերը հայ գրականության մեջ: Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ստեղծագործությունները կապված են գյուղի և գյուղական կյանքի հետ: Այդպիսիք են <<Գոմեշը>>, Երկրի ջիղը>>, <<Խումհարը>>:
Աշնան արև
Հրանտ Մաթևոսյանի  տաղանդի ապացույցը <<Աշնան արև>> վիպակն է, որը նախ լույս տեսավ <<Երկրի ջիղը>>, ապա ռուսերեն՝<<Մայրը գնում է որդուն  ամուսնացնելու>> վերնագրով: Այս  վիպակի  սյուժեն  չունի  շատ զարգացումներ, սյուժեի հիմքում ընկած է գյուղացի կնոջ՝ Աղունի Երևան գնալու  պատրաստության ընթացքը, ով ուզում է գնալ Երևանում ապրող լրագրող որդուն Արմենակին տեսության, ով պատրաստվում է ամուսնանալ քաղաքի աղջկա հետ: Աղունը կապել է մի հսկայական բեռ, որտեղ հավաքել է իր ազնիվ աշխատանքով ստեղծած գյուղական բարիքները: Վիպակի կառուցվածքը  հնարավորություն է տալիս հերոսուհուն վերհիշելու իր դժվար կյանքը և վերապրելու այն: «Աշ­նան արև» վի­պա­կում Աղու­նի հիշ­ո­ղու­թյուն­նե­րի մեջ հառ­նում է ոչ մի­այն հայ կնոջ ան­ցած տա­ռա­պա­լից ու­ղու, այլև մի քա­նի տաս­նամ­յակ­նե­րի հայ գյու­ղի ու գյու­ղա­ցու պատ­մու­թյու­նը: Ընթերցողի առջև պատկերվում  է Աղունի ամբողջ կյանքը, և նրա խոսքով  պատկերվում են գյուղական բարքերը և գյուղացիների հոգեբանությունը: Աղունը գյուղաբնակ կին է, սակայն նա արմատներով գյուղից չէ, ու թեև նա երկար տարիներ ապրում է գյուղումբայց ունի լավ ապրելու  ձգտումներ և կարծում է որ գյում էլ կյանքը պետք է ապրել արժանավայել: Նա տեսել է գյուղական ծանր կյանք, ապրել է մեծ ընտանիքում՝ որտեղ ապրում են մեկը բոլորի, բոլորը մեկի սկզբունքներովԱղունը  երազել է իր առանձին տունը ունենալ և հասել է դրան իր և ամուսնու աշխատանքով:   Նա շատ առաջադեմ կին է և ցանկանում է, որ իր որդիները հատկապես լրագրող  Արմենակը ապրի ավելի լավ պայմաններում, ունենա լավ տուն, ընտանիք և իր հացը վաստակի ոչ գիշեր ու զոր աշխատելով: Աղունը շատ աշխատասեր կին է, ունենալով իր կողքին իր կարծքով թեև բարի, բայց շատ <<միամիտ>> ամուսին՝ նա ստեղծել է իր տունը, տնտեսությունը, որդիներին ուսման է տվել և  նույնիսկ պատրաստվում է օգնել նրան քաղաքում ապրելու համարՆա չի դժգոհում իր աշխատանքից և ասում է <<տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…>>:Նրա կյանքը լարված պայքար է, որում ապրելով նա կորցրել է սիրելու և սիրվելու ձգտումը: Նա գեղեցիկ է եղել,  բայց նրան դավաճանել ենՆրա մեջ մահացել է կինը, հնազանդությունը,  զիջողականությունը, նա ճշմարտախոս է, սրախոս, գործունյա, համառ և այս գծերը նա արդարացնում է նրանով , որ << Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…>>: Այստեղ նա իրեն է համարում  ուժեղ մարդ և իր վրա  է վերցնում բոլորին թելադրելու, խելք սովորեցնելու պարտականությունը: Աղունին չեն սիրում  շրջապատում, հարևանուհին՝Փիլոյի Արուսը նկատում է <<Քո լեզուն, քո թշնամին է>>, իսկ Աղունը գիտակցում է, բայց շարունակում է ապրել նույն ձևով, նա չի աշխատում դուր գալ մարդկանց, նա այնպիսին է, ինչպիսին որ կա՝ ճակատին ասող և պահանջող: Բայց և նաև ունի իր ունացածից բաժանելու հատկություններ, ստեղծում է բոլորի համար: Սիմոնը՝ Աղունի ամուսինըխեղճ էև նրա խոսքը ոչ ոք չի լսում: Նա կանգնած է խեղճի կողքին և հուսալի ապավեն է բոլորի համար:  Հարևանուհին ասում է՝ << Ապրուստի գլուխն էլ հողեմ, կարևորը մարդուս առողջությունն է և ուրախությունը, քանզի մարդս ծաղիկ չի, մի անգամ է լինում ու, էս մե՛ծ հավիտենականության մեջ, էլ չի՛ լինում, չի՛ կրկնվում…>>:Այս խոսքերով  Հրանտ Մաթևոսյանը  ցանկանում է Աղունի կերպարին հակադրել Փիլոյի Արուսի  կերպարը , ով կարծում է որ <<Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում…>>, և կյանքը  պետք է վայելել և <<   Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու>>: Իսկ Աղունը ապրում է ոչ իր համար, այլ ուրիշների, և ն ա  իր կյանքով կարծես ուզում է վրեժ լուծել իրեն ժամանակին քննադատողներից: Աղունը ասում է՝ <<Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ…>>:  
Չի  կարելի ասել, թե Հրանտ Մաթևոսյանի  հոգուն մոտ է ավելի շատ ստեղծող, աշխատող, խելացի, տոկուն, բայց և նաև  շատ հողեղեն Աղունի կերպարը, թե ընտանեկան կյանքի  հոգեկան անդորությունը  մաքուր ու բարևեկեցիկ կենցաղից գնահատող  Փիլոյի Արուսի, սկեսուր Արուսի և ամուսին Սիմոնի կերպարները: Ես կընտրեի նրանց ոսկե միջինը:


1 comment:

  1. որդիներին ուսման է տվել և նույնիսկ պատրաստվում է օգնել նրան քաղաքում ապրելու համար:
    Քանի՞ որդի ուներ քաղաքում կրթություն ստացող։

    ReplyDelete