5.19.2016

Նաիրի Զարյան

Նաիրի Զարյանի անունը հաճախ է հանդիպում անցած դարի 30-ականների դատապարտվածների գործերում: Շատերն են նրան մեղադրում այն օրերի ողբերգական  դեպքերին մասնակցության մեջ: Նա նաև խորհրդային գրականության լավագույն ներկայացուցիչներից էր, ով պարգեվատրվել է պետական շատ պարգևներով: Սակյան նրա արվեստը շատ հակասական է՝ պրոլետարական գրողից մինչև գրական, հայրենասիրական  մեծ արժեք ստեղծող  գրող:

Հայաստան Եղիազարյան, նույն ինքը Նաիրի Զարյանը ծնունդով Վանեցի էր,Նա ծնվել է 1900թվականին, այդ օրերին Վանեցինները հույս էին փայփայում.որ մի օր Վանը Ռուսաստանի  օգնությամբ կազատագրվի Թուրքական լծից և կմիանա  Հայաստանին և դրա համար նրա անվանում են Հայաստան:Հետագայում մտածելով,որ Հայաստան անունը շատ բարձրակոչ է նա հանդես է գալիս Նաիրի անվանումով: Դեռ վաղ մանկուց նա տեսնում է սով,գաղթ, ընչաքաղցություն: Գուրգեն Մահարին, ով Նաիրի Զարյանի հետ եղել է Դիլիջանի որբանացում, գրում է, որ նա դեռ պատանի տարիքից շատ բարդույթավորված էր իր արտաքինով, ուստի նրա առաջին բանաստեղծոթւյունները եղել են անպատասխան սիրո թեմաներով: Այդ օրերին Չարենցը, ով որպես հասարակ դաստիրակ աշխատում էր որբանոցում, կարդալով Հայաստան Եղիազարյանի բանաստեղծոթւյունները, կնքում է նրա նոր գրական անվանումը Նաիրի Զարյան: Հենց որբանոցում անցկացրած տարիների հուշերով Զարյանը գրեց <<Պարոն Պետրոսն ու իր նախարարները>> վիպակը, որտեղ մանրամասը նկարագրում է այն ժամանակի որբանոցների աղքատ վիճակը, կիսանգրագետ տնօրենի  կանոնները և դրանց պարտադիր կատարումը բոլորի կողմից: Նրա կյանքի գիտակցական շրջանը սկսվում է Հայաստանի խորհրդայնանալուց հետո,միչև այդ նա խոստովանել է,որ  ինքը եղել է քաղաքականապես շատ անգրագետ: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1927 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուտետը, 1933 թվականին՝ Լենինգրադի  արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։ 1951-1958 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ։ 1926-ին լույս է տեսել Զարյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ջրանցքի կապույտ երկրում»։
1920-ական թվականներին գրականության մեջ ձևավորվեց պրոլետարիականությանը մշակույթը,որի հիմքում բանվորի կուռքի աշխատանքի, սոցիալիստական  հասարակարգի կառուցման և գովերգման գաղափարն էր կոլեկտիվացման աշխատանքային ձևերով: Զարյանի այդ թեմաներով ստեցծագործություններից էին ,,Ռուշանի քարափը՚,,(193) պոեմը, ՙ,,Հացավան,,(1937-1947)վեպը, ,,Հարվածներ,,(1933թ),,,Ամրոց,, «Հրանուշը» (1925), «Նոյեմբերյան օրերին»(1926), ժողովածուները:
Զարյանը,որպես  սոցիալիզմի հետևորդ, անմիջապես արձագանքում է  կուսակցության կոչերին և իր պարտքն է համարում իր գրիչը նվիրել կոլտնտեսության ստեղծման,երկրի կառուցման,գյուղացու և բանվորի աշխատանքի գովերգման գեղարվեստական պատկերմանը:,,Հացավան,, վեպում պատկերված է գյուղի կոլեկտիվացումը, իհարկե այն արատավոր երևույթը ,որը այն ժամանակ անվանվում էր կուլակաթափություն,երբ աշխատող  հարուստ գյուղացուց վերցնում էին վերջին ունեցածը և ստիպում հանձնել կոլեկտիվին,աքսորում,Զարյանի ստեղծագործությունում  պատկերված է,որպես օրինաչափ իրականություն և դա էր պահանջում կոմունիստական գաղափարախոսությունը և Զարյանը այդ գաղափարների  հետևորդն էր: Թերևս այդ ժամանակակաշրջանը կարելի է համարել  Զարյանի տաղանդի նինջ:
Սակայն Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։
1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավիպական ողբերությունը (1944 թ.), որը  Ն. Զարյանի գլուխգործն է և հայ գրականության  լավագույն երկերից է: Այն պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։Հայկական ժողովրդական այս առասպելը պահպանվել է Մովսես  Խորենացու մշակմամբ և այլ պատմագիրների օրինակներում: Զարյանը կերտել է կերպարներ,որոնք և ունեն պատմական որոշակիություն,այլև օժտված են մարդկային հոգեբանական գծերով:Պահպանելով առասպելի պատմությունը,Զարյանը ստեղծել է կերպար-խորհրդանիշներ: Արա գեղեցիկը  հայրենիքի և հայրենասիրության խորհրդանիշն է, նրա գեղեցկությունը Հայաստանի գեղեցկությունը, նրա մահը և  հարությունը ՝Հայաստանի նոր վերածնունդը:
Շամիրամը  որպես նվաճող  և տիրակալ  կնոջ կերպար է, Նա նման է թշնամու,որը արտաքինից չի ուզում թշնամի երևալ, բայց իրականում ուզում է տիրել և ենթարկեցնել: Շամիրամը հայերի համար չարի մարմնացումն էր, իսկ Նոււսրդը՝ բարու։ Հակադրելով Հայոց և Ասորեստանի թագուհիներին, հեղինակը ամենից առաշ ընդգծում է Նուարգի բարոյական գերազանցությունը.
Նուարդի՝ Արայի կնոջ կերպարը բարիություն խորհրդանիշն է, որը  համեմատվում է Հայ ազգի համբերության և ազնվության հետ: Այդպես էլ Արան Նվարդին համեմատում է քաղցրախոս Հայոց լեզվի, հայոց  քաղցրահամ  խնձորի,հայոց աղբյուրի հետ,այնամենի ինչ թանկ են իր համար: ժողովրդական . պատկհրացմամբ մարդու գեղեցկությունը հոգու գեղեցկությունն է, արարքների գեղեցկությունը, բայց քանի որ Շամի- րամը չարի կրողն է, ապա նա ժողովրդի համար տգեղ է, թեև արտաքնապես գեղեցիկ է։ Ահա թե ինչու «Արա Գեղեցիկում» կարևոր տեղ է հատկացված հայոց թագուհուն, որի կերպարում մարմնավորված են հայ կնոջ ազգային լավագույն գծերը և առաշին հերթին՝ հոգու գեղեցկությունը, որր նրան մոտեցնում է «մեծ մորը»՝ Անահիտ դիցուհուն։ Հոգեկան ծանր դրաման Նուարդն ապրում է արիաբար, առանց ընկճվելու, արժանապատվությամբ ու վեհորեն։ Արայի հետ բարոյական մենամարտում հաղթանակում է նա և ստիպում է Հայոց արքային արտասանելու այն խոսքերը, որոնք արտահայտում են ն. Զարյանի ողբերգության հայրենասիրական պաթոսը,
Բայց իմ սրտում, ինչպես իմ լեոն երում արևակեզ,
Խորունկ արմատ է արձակել Արմավիրի բարդին։
Եվ փոխարեն անմահություն անգամ առաջարկես,
Ես չեմ նվաստացնի իմ Նուարդին:

Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։

No comments:

Post a Comment