Ինչու, երբ լսում եմ իմ սիրած երգերը ձեռքերս անկախ ինձնից սկսում
են սեղմել ստեղնաշարի կոճակները, ու անկախ ինձնից սկսում եմ գրել: Երաժշտությունն է,
որ ինձ ներշնչանք է տալիս, նրանով եմ ես ոգևորվում: Կարծես նոտաները բառեր են դառնում,
իսկ երգի խոսքերը իմ ներշնչանքի անսպառ աղբյուրն են: Ինչպես չերգեմ, չլսեմ դասական երաժշտություն, չէ որ երգը ինձ ներշնչանք է տալիս, երգելիս բացվում է տրամադրությունս,
ու կապ չունի որ դրսում անդուր անձրև է, որ շուտով քննություններ են, որ պիտի մտածեմ լավ քարորդի մասին ու լիքը պրոբլեմներ ու տրամադրություն փչացնող բաներ, կարևորը մեղեդին
է, զարմանահրաշ երաժշտությունը, որ ստիպում է ինձ ուրախանալ...
No comments:
Post a Comment