
Ֆիլմերը պատրաստված են Bandicam ծրագրով ու կարծում եմ շատ արդյունավետ լուծում է աշակերտների հարցերին արագ ու հեշտ պատասխանելու համար: Ուսուցիչները սկսեցին քննարկել նախագիծը,առաջարկություններից հետո որոշեցին, որ կարելի է հեռավար դասից հետո գիտելիքների ստուգում կազմակերպել, որը կխոսի աշակերտի իրական գիտելիքների մասին: <<Մաթեմատիկները խոսում են քիչ, բայց բովանդակ>>, այս կես ժամվա ընթացքում համոզվեցի այդ խոսքի ճշմարտացիության մեջ, մի խոսքով հաճելի է լսել խելացի մարդկանց, նրանց մեկնաբանություններն ու դատողությունները: Թերևս այսքանը մեր մաթեմատիկայի սեմինարից, ավելի մանրամասն տեղեկատվությամբ խոստանում եմ հանդես գալ մայիսյան շաբաթի ընթացքում:
No comments:
Post a Comment