Ինչ սիրուն է, երբ անձրև է գալիս, օդը մաքրվում է, մարդիկ
վազում են, որ շուտ տուն հասնեն, իսկ դու տանը տաքուկ քո սենյակում նստած, նայում ես
պատուհանից ու ժպտում: Չէ, չմտածեք թե դաժան եմ, կատակ էի անում: Ես սիրում եմ անձրևը,
որովհետև շատ հաճելի է պարապել ու ինչ-որ բան սովորել անձրևի ներքո, շատ տրամադրող
է: Անձրևը կաթիլները կարժես պատահական, անծանոթ մարդիկ լինեն, որոնք որոշ ժամանակով
հայտնվում են, ու շատ արագ ոչնչանում քո կյանքից, իսկ կաթիլների դեպքում`շորից: Բայց
նրանցից մի լավ բան ես սովորում, նրանք քեզ սովորեցնում են պաշտպանվել, ինչպես կաթիլները
նրանք մարդուն ցրտադիմացկուն են դարձնում: Ինչ յուրօրինակ են կաթիլները…
No comments:
Post a Comment