6.04.2013

Ավարտական քննություններին ընդառաջ

Ես` ինչպես քննությունների պատրաստվող յուրաքանչյուր սովորող վերջին ժամանակներս զբաղված եմ միայն քննություններին նախապատրաստվելով և լրիվ աչքաթող եմ արել բլոգս ու ենթակայքը: Հիմա որոշել եմ մի քիչ պատմել 9-րդ դասարանցիների առօրիայի մասին: Առաջին անգամ է, որ տարվա այս ժամանակահատվածում, երբ կրթահամալիրի բոլոր դպրոցներում ճամբար է, մենք ճամբարին չենք մասնակցում, այլ գալիս ենք դպրոց և ոչ մի հետաքրքիր բան չենք անում,
միայն պարապում ենք, չկան խաղեր, ճամփորդություններ: Հիմա շատ եմ նախանձում 7-րդ, 8-րդ դասարանցիներին, որ այքան ազատ ժամանակ ունեն ու կայքում պատմում են իրենց ճամբարային առօրիայի մասին: Ինչևէ վաղը մեր առաջին քննությունն է, ու ես հաջողություն եմ մաղթում ինձ ու բոլոր իններորդ դասարանցիներին և ցանկանում հաջող քննություններ, իսկ ճամբարականներին ուրախ ճամբար:

No comments:

Post a Comment