Մարդկային կարեկցանքը և խիղճը Աստծո կողմից ստեղծված ամենահրաշալի երևույթներն են, միարժամանակ հաջողությունից զրկող ամենամեծ գործոնները: Կարեկցությունն է, որ ստիպում է գրպանիցդ մի որոշ գումար տալ մուրացկանություն անող երեխայի, խիղճն է, որ մարդուն ետ է պահում նենգ քայլերից, որոնք կարող էին նրան օգուտ բերել: Լինում է նաև հակառակը. մարդիկ քնեցնում են իրենց խիղճը, պատիվը, անունը ու նրանից թաքուն անում են բաներ, որ չէին կարող անել նրա առկայությամբ: Ում է պետք այդ հաջողությունը, երբ սիրտդ հանգիստ չէ, երբ ինչ-որ մի բան քեզ ներսից ճնշում է, ում է պետք խարդախությամբ վաստակածդ, մեկ դա վայելել չի լինի: Մեծագույն ողբերգություն է, երբ տեսնում ես, որ իրենից ոչինչ չներկայացնող մեկը, կանգնած է ֆինանսական սանդուխքի ամենավերևում, որովհետև ուրացել է իր խիղճը, իսկ մի ազնիվ ու խելացի մարդ բավարարվում է իր ազնիվ ամսեկան աշխատավարձով: Ամիրյանի տրագեդիան, տրագեդիան է բոլոր ազնիվ մարդկանց, որոնք չեն կարող ինչ-ինչ
բաների հասնել, որոբհետև ունեն պատվի, խղճի, մարդկայնության զգացողություն: Ամեն դեպքում, ես ձգտում եմ լինել Ամիրյանի նման:
բաների հասնել, որոբհետև ունեն պատվի, խղճի, մարդկայնության զգացողություն: Ամեն դեպքում, ես ձգտում եմ լինել Ամիրյանի նման:
No comments:
Post a Comment