7.14.2013

Անրի Թրույայա, Չորս պատեր

Պատահականությանը վստահելը պարտված մարդուն հատուկ վերաբերմունք է…:
Չորս պատեր: Կիսաբաց փեղկերով պատուհան: Մեկուսացման գինովություն: Առանձնությունը թույլ է տալիս մարդկանց հավատալ հանճարին: Օտարների ներկայությունն է, որ մեզ հարմարեցնում է իրենց խղճուկ չափերին: Բայց ամեն աղմուկի, ամեն շարժումի այս խափանման մեջ ինչպիսի՜ մղում, որ մեզ բարձրացնում է և հսացնում մեզ մեր իսկական մակարդակին: …: Ո ՛չ մեկ կասկած, ո ՛չ մեկ ափսոսանք, ո ՛չ մեկ հույս: «Աստված մեր կողմն է», -կասեր Լըկենը: Ո՛չ, սատվածային ոչինչ չկա այս երջանկության մեջ: Կա երկրային մի տրամաբանություն: …: Աստված չի խառնվում մարդու ամենօրյա կյանքին: Ամենաշատը նա նշում է նրա անկման գլխավոր կետերը: Բայց կետերի, կողմնորոշման այդ նշանների միջև մարդն ազատ է գծելու իր ճանապարհն այնպես, ինչպես ինքն է հասկանում:
Նա մի սիգարետ վառեց: Ծուխը հոսում էր դեպի կիսաբաց պատուհանները: Այդպես էլ մեր արարքները հոսում գնում են դեպի միևնույն նպատակը: Բայց մեզնից է կախված մի քանի րոպեով շեղել դրանց ուղղությունը: Մի շունչ միայն, և հազարավոր մանվածապատ կորագծեր խանգարում են ծխի գոլորշապատ գետի հոսքը մինչև նա հասնի ու մտնի համայնակուլ գիշերվա երախը:
Նովելի վերլուծությունը
Ամենահանճարեղ ստեղծագործությունները ստեղծվում են միայնակության ընկերակցությամբ: Մենակությունն է, որ երբեք չի ծաղրում քո մտքերը, ու ծաղկեցնում է քո երևակայությունը: Մենակությունն է, որ դառնում է համար մեկ ներշնչանքը, երբ ոչինչ չկա, որից կարելի է ներշնչվել: Միարժամանակ անընդհատ մենակ մնալով մարդ կարող է խելագարության հասնել: Հաճախ շրջապատը իզորու չէ հասկանալու քեզ, և նույնիսկ քո հանճարեղության հասնող խելացի մտքերը, նրանց մոտ ծիծաղ են առաջացնում այդ ժամանակ մարդը ստիպված է լինում դառնալ հասարակության նման և դա հանգեցնում է նրան որ անհատը դառնում է հասարակության գերին: Այդպես մենք կորցնում ենք հանճարների, որոնք չկարողանալով պայքարել հասարակության նվազության դեմ, կորցնում են իրենց անհատականությունը: Մյսու կողմից, երբ մի բան հասնում է ծայրահեղության, այն անկախ ամենի ինչից վտանգավոր է դառնում: Բացարձակապես մենակ ապրելն անհնար է: Ամենաինքնամփոփ մարդն էլ ունի արտահայտվելու, զրուցելու կարիք, բացի այդ շրջապատը կարող է անել և հակառակը ու դառնալ օգնող ուժ վատ իրավիճակներից դուրս գալու համար: Դրա համար, որպեսզի չմեկուսանանք, կամ չնմանվեք հասարակության պետք է պարզապես պահպանել ոսկե միջինը, և ամեն ինր կատարյալ կլինի: Պատահականությանը վստահելը պարտվածների մենաշնորհն է, որովհետև միայն պարտվածներն են իրենց անհաջողության մեջ մեղադրում բոլորին բացի իրենցից: Այն մարդը, որ չի գործում և սպասում է Աստծո կամ ճակատարգրի նվերներին ինքնին պարտված է: Պատահականություններ չեն լինում, թե լավ և թե վատ հետևանքները լինում են ինչ-ինչ իրադարձություններից հետո, ու չանելով ոչինչ սպասել պատահականությամբ բախտդ բերելուն մեղմ ասաց անմտություն է: Պետք է գործել ու գնալ առաջ, ապավինելով միայն սեփական ուժերին, այդժամ կհասնես հաջողության:

No comments:

Post a Comment