9.03.2013

Ինչ է երջանկությունը

Երջանիկ կարելի է լինել ամեն վայրկյան, բայց երջանկությունը ընդմիշտ չէ: Հաճախ կարելի է ուրախանալ մի հասարակ մանրուքից, և հենց դա է երջանկությունը: Մենք երբեք չենք գնահատում այն ինչ ունենք, միշտ ավելիին ենք ձգտում, և ես չեմ հավատում, որ կա մի մարդ ով իրեն երջանիկ է զգում, որովհետև ինչ էլ ունենանք, ինչի էլ հասնենք, մեկ է միշտ մեր էության մեջ մի բաց տեղ է մնում, որը ոչինչ լրացնել չի կարող, դա էլ ստիպում է մեզ երջանիկ չզգալ: Իրականում երջանկությունը սերն է, առողջությունը, ընտանիքը: Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ կարողանում եմ մի լավ բան անել այն մարդկանց որոնց սիրում եմ, նաև երջանիկ, որ նրանք կան, ու ուզում եմ, որ միշտ կողքիս լինեն: Հաճախ մենք տխրում ենք անիմաստ մանրուքներից, օրինակ վատ ենք գրել ստուգողականը, կամ փչացել է համակարգիչը, ու այս աննշան խնդիրները ստիպում են մեզ դժբախտ զգալ: Դրա համար պետք է թեթև նայել կյանքին ու ամեն անգամ խնդիրները հիշելուց առաջ, չմոռանալ, որ ունենք ընտանիք, ծնողներ, մարդիկ, որ սիրում են մեզ, ու թե ինչքան դժբախտ են այն մարդիկ, որոնք զրկված են այդ ամենից: Պետք է գնահատել սերը, առողջությունը, ընտանիքը,իսկ եթե կա այս ամենը, նյութական խնդիրները վաղ թե ուշ լուծվում են:

No comments:

Post a Comment