Խուլիո Կորտասարի <<Փոքրիկ դրախտ>> պատմվածքի վերլուծությունը: Այն կարող եք կարդալ սեղմելով այստեղ
Հասարակությունը երջանիկ էր, որովհետև կարողացել էր իրեն համոզել, որ երջանիկ է, ինչը, ըստ իս, մեծագույն հաջողություն է: Գեներալի երկրում ապրող մարդիկ անպատասխանատու էին, որովհետև թույլ էին տալիս, որ իրենց կյանքը կարգավորի ուրիշ մարդ: Նրանք միամիտ էին, կամ գուցե լավ էլ հասկանում էին, որ գեներալը միայն հիմարացնում է իրենց, բայց չէին կարող չանել դա, որվհետև «ոսկե ձկնիկները» սահմանված էին օրենքով: Կարծում եմ՝ նրանք հրաժարվելու տարբերակ չունեին, ու համակերպվել էին իրենց վիճակի հետ։ Ի՞նչ էր մնում անել. հավատացնել ինքդ քեզ, որ երջանիկ ես, որովհետև փնթփնթալը ոչ մի օգուտ չէր տա: Հիպնոսի ենթարկված մարդկանց նման գնում էին իրենց բաժին երջանկությունը, իսկ ովքեր փող չունեին, ապառիկ էին գնում, որը ըստ գեներալի փոխշահավետ պայման էր,
որովհետև ապառիկ գնողները կրկնակի էին վճարում: Ես չեմ մեղադրում նրան, նա մտածում է իր ու իր ընտանիքի բարօրության մասին: Բոլորն էլ ուզում են իշխել, ենթարկվողն է մեղավոր: Ըստ հեղինակի երջանկությունը հիմնված է ինքնախաբեության և ներշնչանքի վրա: Երջանիկ են հիմար ու սահմանափակ մարդիկ, որոնց համար երջանկությունը ավելին չէ, քան մի քանի նյութական իր: Իրականում երջանկությունը ոչ այլ ինչ է, քան ներշնչանք, նրանք կարողացան ներշնչվել, արդեն կարևոր չէ, որ խելոքները նրանց ծաղրում են, իրականում ամենադժբախտները հենց խելոքներն են: Ժողովուրդը ստեղծել էր իր երջանիկ ու իդեալական աշխարը, ես նախանձում եմ նրանց...

No comments:
Post a Comment