Մարդու սպառողական զամբյուղը բաղկացած է հետևյալ բաժիններից
- Սնունդ
- Հագուստ
- Կոմունալ ծախսեր
- Տրանսպորտային ծախսեր
- Լրացուցիչ ծախսեր
Մարդուն անհրաժեշտ սննդակարգը բաղկացած է հետևյալ սննդից. մսամթերք(օրական չափաբաժինը 100գր), բանջարեղեն(օրական չափաբաժինը 200գր), մրգեր(օրական չափաբածինը 200գր), հաց(օրական չափաբաժինը 150գր), կարագ (օրական չափաբաժինը 15գր), պանիր(օրական չափաբաժինը 30գր), քաղցրավենիք, հյութեր (օրական չափաբաժինը մեկ բաժին) այլ սնունդ (աղ, ընդեղեն, սուրճ, թեյ, շաքարավազ և այլ): Հաշվի առնելով շուկայական գները, մեկ մարդուն մեկ ամսվա կտրվածքով անհրաժեշտ սննդամթերքի քանակը սպառողական զամբյուղը սննդի մասով կազմում 25830դրամ:
Հագուստ
Հաշվի առնելով որ տարվա ընթացքում ես գնում եմ տարբեր հագուստի պարագաներ(կոշիկ, սեզոնային հագուստ, հիգիենայի պարագաներ), հետևաբար տարվա ընթացքում հագուստի վա ծախսում եմ մոտավորապես 72000դրամ, որը ամսվա կտրվածքով կազմում է 6000դրամ:
Կոմինալ ծախսեր
Տարվա տաք եղանակներին մեր ընտանիքը, որը բաղկացած է 6 հոգուց կոմունալ ծախսերի(էլեկտրաէներգիա, գազ, ջուր, հեռախոս) համար տրամադրում է 18000դր-7ամիս, իսկ այն ամիսներին որտեղ կա ջեռուցման խնդիր կոմունալ ծախսերի համար տրամադրում է 52000դրամ-5ամիս : Հետևաբար մեկ անձի համար, մեկ ամսվա կտրվածքով կոմունալ ծախսերի վարձը կազմում է 5083դրամ:
Տրանսպորտային ծախսեր
Քանի որ ես ապրում եմ դպրոցի հարևանությամբ և չեմ օգտվում տարնսպորտից, բայց ամսվա ընթացքում կարող եմ տրասպորտի վրա ծախսել մոտավորապես 1000դրամ:
Լրացուցիչ ծախսեր
Լրացուցիչ ծախսերը բաղկացած են կրության ծախսերից, առողջության կամ սպորտի ծախսերից, և ժամանցին հատկացված ծախսերից:Քանի որ ես սովորում եմ վճարովի դպրոցի իմ ուս. վճարը կազմում է 13000դրամ, ուսումնական պարագաներ (գրենական պիտույքներ, գրքեր, համակարգչի սպասարկում) միջինը ամսվա կտրվածքով 1000դրամ: Քանի որ ես չեմ հաճախում որեվիցե սպորտի խմբակ, բնականաբար այդ ծախսերը չեն ներառվում իմ լրացուցիչ ծախսերի մեջ: Հանգստյան օրերին ժամանցի վրա ծախսում 6000դրամ: Ընդհանուր իմ լրացուցիչ ծախսերը կազմում են 20000 դրամ:
Ամսվա կտրվածքով ինձ անհրաժեշտ գումարի չափը կազմում է 57916դրամ:
Շնորհակալություն օգնության համար )
ReplyDelete