
դասասենյակ, ուսումնասիրեցինք սովորողների աշխատանքները`նկարները, այդ սենյակում էր պատրաստվում կրթահամալիրի դպրոցների անհատական լոգոտիպերը: Հաջորդ կանգառը ոսկերչական սենյակն էր: Ինձ շատ դուր եկավ սովորողների պատրաստած մատանիները, թևնոցները, զգացվում էր որ տղաները արդեն հմտացել են իրենց գործում: Ինձ շատ հետաքրքեց նաև հագուստի մոդելավորման սենյակը, և եթե ժամանակ ունենայի մեծ հաճույքով կցանկանայի սովորել այդ մասնագիտությունը:Մենք այցելեցինք նաև խոհարարների սենյակ, ի զարմանս ինձ նրանք այսօր ոչինչ չէին պատրաստում, բոլորը նստած էին համակարգիչների առաջ, հավանաբար նոր ուտեստի բաղադրատոմս էին գտնում: Մեր շրջայցը ավարտեցինք վարսահարդարման սենյակով: Սովորողները հարդարում էին մեկ մյուսի մազերը ամենօրյա սանրվածքներով, որոնք շատ ակտուալ են և կարծում եմ, որ կարողանալ հարդարել մազերը, ցանկանում է ցանկացած աղջիկ: Նախքան վերադառնանլը մայր դպրոց մենք որոշեցինք այցելել նաև արհեստագործական ավագ դպրոցի ներքին բակ, որը շատ կանաչ և հաճելի տարածք էր: Մենք ուղևորվեցինք մայր դպրոց հետաքրքիր տպավորություններով:
No comments:
Post a Comment