1. Ինչու են
պետք էկոլոգիական
գիտելիքները, ինչու
առաջացավ <<Էկոլոգիա>>
գիտությունը:
Էկոլոգիական գիտելիքները սովորեցնում են մեզ հնարավորինս քիչ
աղտոտել բնությունը: Նրանք տալիս են մեզ նախնական պատկերացում երկրագնդի և նրան սպառնացող վտանգների մասին,
2.
Ինչպիսի միջավայրում
է ապրում
մարդը, և
ինչպես եմ
միմյանց վրա
ազդում մարդը
և շրջակա
միջավայրը: Մարդկությունը
զարգացման ճանապարհին,
բնության դերը
մարդկության զարգացման
վրա:
Երկրագնդի բնակչությունը
հիմանականում քաղաքաբնակ է, քիչ են կանաչ տարածքները, կա օդի աղտոտման խնդիր: Մարդը
ապրում է էկոլոգիապես աղտոտված միջավայրում, որին
նպաստում է մի շարք գործոնները: Առաջինը
տրանսպորտն է, ավելի կոնկրետ տրանպորտային միջոցների արտահանած ծուխը, որը աղտոտում
է մթնոլորտը: Երկրորդ քիմիական գործարաններն են, կամ հասարակ այրման պրոցեսը, որը զարգացնում
է արդյունաբերությունը, փոխարենը աղտոտում մթնոլորտը: Զարմանալի է, բայց հասարակ ծխախոտի
ծուխը ևս կարող է լինել օդի աղտոտման պատճառ: Մեծ խնդիր է նաև կանաչ տարաքծների բացակայությունը,
անխնա ծառահատումները աղետալի հետևանքների կարող են հանգեցնել: Քաղցրահամ ջրի անխնա
օգտագործումը, բերում է քաղցրահամ ջրի որակի վատացման: Մի խոսքով մարդը իր կամքից անկախ,
շատ հաճախ անգիտակցաբար աղտոտում է շրջակա միջավայրը: Շրջակա միջավայրը աղտոտվում է
մարդկանց անհետևողականության պատճառով: Մարդը զարգանում է որպեսզի կարողանա բացահայտել
բնությունը, և հնարավորինս շատ օգտնվել նրա բարիքներից, հետևաբար գիտության զարգանալուն
զուգընթաց մեծանում է նաև բնության շահագործումը: Եթե չլիներ բնությունը չէր լինի և
մարդը, իսկ եթե չլիներ մարդը զարգացում չէր լինի:
3.
Ինչպես կառավարել
մարդու միջամտությունը
բնության վրա:
Որպեսզի հնարավորինս
քչանա մարդու միջամտությունը բնության վրա անհրաժեշտ է պետական մոտեցում և իհարկե բարեխղճություն
բոլոր քաղաքացիների մեջ: Խնդիրը լուրջ է և նրա լուծումը պետք է լինի պետական մակարդկի:
Պետք է սահմանել օրենքներ բնության պահպանության համար, իսկ դրանք խաղտողների համար
տուգանքներ: Պետք է արքելել բնության աղտոտում, մեծ քանակությամբ ծառահատումները, բնության
բարրիքների անխնա շահագործումը, կենդանական տեսակների որսը: Իհարկե ոչ մի օրենք չի
կարող վիճակը փրկել եթե յուրաքանչյուր մարդ չգիտակցի, որ վնաս է պատճառում երկրագնդին
և տարիներ անց կարող է բախվել մեծ էկոլոգիական խնդիրների:
4. Ինչ է
սպասվում մեզ
ապագայում
Կարծում եմ ապագայում
գիտության զարգացումը կհասնի մի այնպիսի մակարդակի, որի ժամանակ հնարավորինս կնվազի
բնության օգտագործումը: Մեքենաները կաշխատեն օվկիանոսի ջրով, ծառահատման կարիք չի լինի,
մարդիկ կմտածեն մի այլ միջոց կահույք պատրաստելու համար, բնակարանները կջեցուցվեն արևի
էներգիայի միջոցով:
No comments:
Post a Comment