10.15.2013

Բերնար Վերբեր «Հայելին»

Բերնար Վերբերի «Հայելին» ստեղծագործության հիման վրա. վերլուծություն
Ուրիշ մարդու հայացքում մենք նախ և առաջ փնտրում ենք սեփական արտացոլանքը, որովհետև մեր աչքում` մենք լավն ենք, ամենալավը, ու նա ով նման է մեզ, նույնպես լավն է ու  էլ ինչ է մնում անել եթե ոչ սիրել նրան, նրան ով նման է մեզ, ում արտացոլանքը նման է մերին: Ուրիշների մեջ մենք միշտ փնտրում ենք մեր կերպարը, կամ նմանություն` մեր կամ մեզ համար սիրելի մեկի հետ, որովհետև երբ մեկին սիրում ես նա քո աչքին կատարյալ է թվում: Սերն ինչ է, եթե ոչ` իդեալականացում: Բայց մենք ապրում ենք, ապրում ու առաջ գնում ու ամեն անգամ ինչ-որ հաջողության հասնելիս, երբ սկսում ենք գիտակցել մեր գինը, արժեքը, սովորում ենք գնահատել մեզ, սկում ենք թերահավատորեն մոտենալ
նրանց`որոնց մի ժամանակ պաշտպանմունքի առարկա էինք դարձրել: Դրանում ոչ ոք մեղավոր չէ, կյանքի օրենքն է այդպիսին: Փոխվում է հայլիների դասավորվածությունը, մեկը վերև է բարձրանում ու արտացոլանքը աղավաղվում է: Անհամապատասխանությունը սառեցում է սերը, ու երկուսն էլ փնտրում են նոր հայլիներ: Նոր հայլիներն էլ հաճախ կատարյալ չեն լինում, խափուսիկ ու ծուռ ու մուռ են լինում, ու այդժամ դու հասկանում ես քո առաջին հայլու վեհությունը, որում դու ամենագեղեցիկն էիր: Մենք շատ հայլիներ կարող ենք ունենալ, բայց միայն մեկն է, որ մեր էության համառոտ արտացոլանքն է: Նրանում է արտացոլված մեր ամբողջ գեղեցկությունը: Այդպիսի հայլիներին անվանում են ճակատագրի հայլիներ: Ի վերջո մենք վերադառնում ենք մեր ճակատագրի հայելու մոտ, նա մեզ ընդունում է որովհետև այնտեղ արտացոլված է մեր իրական պատկերը:

No comments:

Post a Comment