10.24.2013

Տնտեսագիտության հիմքը

Որպեսզի հասկանանք, թե որն է տնտեսագիտության հիմքը, եկեք նախ խոսենք տնտեսագիտության մասին: Տնտեսագիտութունը գիտություն է ռեսուրսների և նրանց ճիշտ շահագործելու մասին, նրա խնդիրն է կարգավորել սահմանափակ ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը, մարդու անսահմանափակ պահանջների բավարարման համար: Տնտեսագիտությունը չի ուսումնասիրում ռեսուրսները, այլ դրանց հանդեպ մարդկային շահագործումը:
Գիտությունը նախատեսված է ապահովելու մարդկանց բարեկեցությունը, հետևաբար ստեղծված է մարդու համար ու մարդու կողմից: Իսկ ո¨րն է տնտեսագիտության հիմքը: Տնտեսագիտությանը հիմքը շուկայի ճիշտ կառավարումն է, տնտեսական համակարգերը, եկամուտները, ծախսերը, պահանջարկի և առաջարկի փոփոխությունների արդյունքում ձևավորված գինը մի խոսքով այն ամենն ինչ կապված է տնտեսագիտության հետ կարող է վերջինիս հիմքն հանդիսանալ, բայց կա մի բան որ ընդանրացնում է տեսությունը: Տրամաբանորեն տնտեսագիտության հիմքը հենց մարդն է: Նա է ստեղծել գիտությունը, բոլոր տնտեսագիտական հասկացությունները, և վերջիվերջո ամեն ինչ ստեղծված է մարդու համար, նրա կեսամակարդակի բարձրացման համար: Հասարակ սպառողից մինչև ֆինանսիստ ու տնտեսագետ, ստեղծում են տնտեսագիտությունը:

No comments:

Post a Comment