Լուիս Ֆերնանդու Վերիսիմուի «Հանդիպում» նովելի վերլուծությունը
Հերոսները բարդացնում էին իրենց կյանքը։ Սիրելով իրար` բաժանվել էին ու ապրում էին առանձին: Իրենց երջանկությունը պատրաստ էին զոհաբերելու և զոհաբերեցին հանուն անիմաստ սկզբունքների ու հորինած գաղափարների: Սիրում էին, բայց միայն մտածելով, որ մյուսը կարող է իրենից լավին գտնել հիշում էին իրար ասած վիրավորանքները ու մոռանում երբեմնի սիրո մասին: Նա գեղեցիկ, գրավիչ կին է, իհարկե,հավանական է, սիրեցյալ ունի. Կովի մե՜կը: Մտքում ասում էր ամուսինը երբ տեսնում էր կնոջ գեղեցկությունը, ու չէր պատկերացնում, որ կինը միայնակ է, իրեն է սպասում: Վիրավորանքը ու արժանապատվության զգացումը ավելի զորեղ եղան, քան սերը, ի վերջո նրանք շարունակեցին բաժանված մնալ ու չմտածել միանալու մասին: Պատմությունը հենց այդպես էլ պետք է ավարտվեր, որովհետև զույգից և ոչ մեկը վստահ չէր մյուսի զգացմունքների մեջ, դա էլ ստիպեց նրանց մոռանալ մեկմեկու: Բացի այդ` կենցաղային խնդիրները, ու դրանց հետևանքով իրար ուղղված չմտածված վիրավորանքները, նրանց միջև պատնեշ էին ստեղծել, որը պակասեցրել էր սերը: Նրանց երջանկության համար պետք էր ամուսնու խիզախությունը, իսկ նա իրեն կնոջից էլ չեզոք էր պահում,`չհասկանալով, որ իրենց հարաբերությունների հետագա ընթացքը իր ձեռքում է: Եթե նույնիսկ խիզախում էր, ապա անվստահ, հեգնորեն «-Դու ինձ չէիր ճանաչի, եթե նորից հետս ապրեիր»: Դա միանալու փորձ չէր, պարզապես ուզում էր հասկացնել, որ իր համար ամենևին դժվար չէ առանց նրա, գուցե մեկը կա, ով կարողացել է փոխել իր ծանր բնավորությունը ու ընտելացնել խնջույքներին: Գուցե կնոջից էր, որ խնջույքներ չէր սիրում, իսկ այս նոր ընկերուհու հետ ամեն ինչ հեշտ է: Նրանք երկուսն էլ հիմար էին: Մեծ հաշվով բոլոր մարդիկ են հիմար, որովհետև բոլորն էլ այդպես կվարվեին, իրենց «արժանապատվությունը» բարձր պահելու համար: Նրանք ընտրեցին բաժանված, միայնակ մնալու ճանապարհը` ամենահեշտ ու սխալ ճանապարհը:
««Այդ կեղծավո՜րը»՝ քնելուց առաջ մտածեց կինը:
«Այդ կո՜վը»՝ քնելուց առաջ մտածեց տղամարդը»:
«Այդ կո՜վը»՝ քնելուց առաջ մտածեց տղամարդը»:
No comments:
Post a Comment