Անգլիական ֆունտ ստեռլինգը առաջացել է 10-րդ դարում, այդ ժամանակաշրջանում
Անգլիայում ապրող դրամափոխ-ոսկերիչների
կողմից: Դրամափոխները իրենց
մոտ էին պահում մարդկանց թանկարժեք իրերը, դրա փոխարեն ստացականներ տրամադրելով: Մարդկանց
միջև ապրանքափոխանակությունը իրականացվում էր ստացականների միջոցով, և կարելի է համարել,
որ առաջին թղթադրամները հենց ստացականներն են եղել: Ստացականները ավելի հարմար էին,
քան ոսկյա և արծաթյա մետաղադրամները, դրա համար` ստացականը, հետո նաև թղթադրամը դարձավ
ոսկու`նյութական արժեքի այլ տարբերակ: Ֆունտ ստեռլինգը համարվում է ամենադիմացկուն
արժույթը, որի տատանումները աննշան են
եղել: Նրա մի կողմում պատկերված է Անգլիայի թագուհի` Ելիզավետա երկրորդը, իսկ մյուսում կողմում`մարդիկ, որոնցով հպարտանում
է Բրիտանիան: Այսօր Անգլիայում շրջանառության մեջ կա 5, 10, 20, և 50 ֆունտ արժեղությամբ դրամներ: Չնայած իր կայունությանը,
այնուամենայնիվ ֆունտ ստեռլինգը ունեցել է վայրէջքի պահեր: Առաջին վայրջքը տեղի է ունեցել
երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծանր տնտեսական ճգնաժամի հետևանքով: Երկրորդը`1993թվականին, որի պատճառով Անգլիան կորցրեց մոտ
մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար: Ֆունտ ստեռլինգով կատարված ամենամեծ գործարքը եղել է ռուս
անհայտ գործարարի կողմից, ով 140մլն
ֆունտ ստեռլինով, գնել է Անգլիայի ամենաթանկ տունը: Վճարված գինը ռեկորդային է, և համարվում
է ֆունտ ստեռլինգով կատարված ամենամեծ գործարքը:
No comments:
Post a Comment