Փողը տնտեսություն կազմակերպելու հիմքն է: Այն համընդհանուր արժեք է, որով հնարավոր է բնորոշել բոլոր ապրանքները: Փողը արագ իրացվելիք միջոց է, որը ուզածդ ժամանակ կարող է վերածվել ցանկացած ապրանքի, այն կապիտալ է, որի միջոցով իրականացվում են տնտեսական գործարքները: Մարդկությունը իր զարգացման
ժամանակաշրջանում միշտ կարիք է ունեցել ապրանքափոխանակության, սկզբում դա եղել է զուտ ունեցածդ մեկ այլ բանով փոխարինելու տեսքով, ընդ որում տարբեր տարածաշրջաններում փոխարինվելու ենթակա և արժեքավոր իրերը տարբեր են եղել (արժեքավոր իրեր են համարվել, ոսկին, մարգարիտը, արծաթը, կենդանիների
կաշին և այլն): Ժամանակի ընթացքում ապրանքափոխանակության պիտանի իրերը վերածվել
են մետաղադրամների, մետաղադրամները իրենց հերին`թղթադրամների: Այդպես, իհարկե որոշակի փոփոխություններով, առաջացել են մերօրյա դրամական արժույթները` փողը: Փողն անհրաժեշտ է ամեն ինչի համար, բայց ամեն ինչ ունենալուն երբեք չի բավականացնում, որովհետև մարդկային ցանկությունները միշտ ավելի են հնարավորություններից: Իրականում փողը շատ ու քիչ չի լինում, տարբեր լինում են մարդկանց ցանկությունները: Եթե մարդը իր բնույթով սիրում է վատնել իր փողերը, նրան երբեք փողը
չի բավարարի, եթե նույնիսկ միլիոնատեր լինի, որովհետև մեծացնելով իր ֆինանսական հնարավորությունները, նա մեծացնում է նաև իր ցանկությունները, ընդ որում ավելի շատ, քան հնարավորությունները թույլ են տալիս: Փողը հարգել է պետք, որովհետև փողն է, որ կյանքը առաջ է մղում, փողն է, որ մարդկանց մեջ ձգտում է ստեղծում, անընդհատ մի ավելի բանի հասնելու մոլուցքը ստիպում է մարդկանց կատարելագործվել: Դեռ փոքրուց, սկսած դպրոցական տարիներից, մարդկանց սովորելու ենթագիտակցությունը չի մարում, որովհետև բոլորը սովորում են`հույս
ունենալով, որ տարիներ անց լավ աշխատանք ու բարձր ֆինանսական դիրք կունենան: Մարդու անընդհատ ֆինանսական ցանկությունները, և դրանք իրականացնելու համար նրա անցած ճանապարհը, նրան հոգևոր վերելքներ են տալիս: Փողը պետք է սիրել, խնայել ու անընդհատ կուտակել, իսկ աննպատակային ծախսել, նշանակում չգնահատել այն աշխատանքը, ինչի դիմաց վաստակել ես:
No comments:
Post a Comment