21-րդ դարը ժողովրդավարության ժամանակաշրջան է, որտեղ մարդ ունի
անսահմանափակ հնարավորություններ և ազատություն: Ազատություն գործելու, խոսելու, ընտրելու,
կյանքի կազմակերպման համար: Տեսականորեն դա այդպես է, մենք անկախ ենք. Ցավալի է, բայց
միայն տեսականորեն: Մեր`իբրև ազատ ու անկախ քաղաքացիներ իրավունքները թերի են, և այն
հնարավորությունները, որ թղթի վրա ունենք, իրականում չկան: Մենք ազատ չենք մեր գործողություններում,
մեր կյանքը կառավարում են, խլում են մեր ազատությունը, զրկում ընտրության հնարավորությունից,
պարտադրում անել այն ինչ չենք ուզում, իսկ մենք գլուխներս կախ ուտում ենք այն անհամ
շիլան, որ եփել է ու ստիպում է մեզ ուտել պետությունը: Իհարկե կան մարդիկ, որոնք պայքարում
են իրենց իրավուննքերի ու ազատության համար, պայքարում իրենց ու բոլորի
համար, բայց
այդ դեպքում շիլան նրանց գլխին է թափվում: Այս ցավալի իրականությունից կտրված կա մի
դպրոց, որտեղ ես սովորում եմ, որտեղ մենք ազատ ենք ամեն ինչում, որտեղ սովորեցում են
մեզ պայքարել, ու ամեն կերպ հասնել սեփական արդարությանը: Այս տեսանկյունից Մխիթար
Սեբաստացի կրթահամալիրը Հայաստանի միակ դպրոցն է, որտեղ աշակերտը անկախ է իր գործողություններում,
բայց արի ու տես, որ նույնիսկ մեր դպրոցում, կա այդ ատելի
պարտադրանքը: Կրթահամալիրում ուսուցումը իրականացվում է միայն ու միայն համակարգիչներով,
դա պարտադիր է, իսկ չօգտագործել չի կարելի: Այստեղ խանգարում է պարտադիր բառը, և ինչքան
էլ համակարգիչը հարմար է, աշխատանքի համար արդյունավետ, այն սկսում է պակաս գրավիչ
լինել, որովհետև պարտադրանքը նսեմացնում է ազատությունը, զրկում ընտրության հնարավորությունից: Մարդուն միշտ պետք է տալ ընտրության հնարավորություն, չէ որ մարդիկ
տարբեր են մտածում, իսկ եթե կա համընդհանուր օրենք, որ բոլորին է վերաբերվում այն չպետք
է ծայրահեղության հասնի: Այդպես է վարվում և մեր կառավարությունը, ստիպելով իր քաղաքացիներին
անհամար եկամտահարկերից բացի ևս մի աշխատավարձի պահում անել: Եթե գաղափարը կամովի է,
այն կարող է հակասական կարծիքներ առաջեցնել, իսկ պարտադրանքը հիմնականում բացասական
հետևանքներ է ունենում: Նույնիսկ ամենահրաշալի գաղափարը, արժեզրկվում է, երբ իր մեջ
պարտադրանք է պարունակում: Պարտադրանքը զրկում է մարդուն ազատությունից: Ոչ ոք չի կարող
թևերը կապված թռչունին թռչել սովորեցնել, ինչքան էլ որ թռչելը հրաշալի է...
No comments:
Post a Comment