2003-2004թվականներին շինարարությունը
Հայաստանում ապրում էր իր ոսկե ժամանակաշրջանը: Անընդհատ կառուցվում էին տարբեր նշանակության
շենքեր, քաղաքը ծաղկում էր ապրում, միարժամանակ ապահովելով հսկայական աշխատատեղեր բնակչության
համար: Ըստ պետական տվյալների 2003թվականի համեմատ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող
շինարարության ծավալները նվազել են շուրջ 41.6%-ով: Շինարարության ծավալների
այսչափ կրճատման գլխավոր պատճառը շուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունն
է: Բնակելի շենքերը կառուցվում են քաղաքի կենտրոնական փողոցներում, ուստի և նրանց կառուցման
համար ծախսերը ավելի բարձր են, դրանով
պայմանավորված գինը նույնպես բարձր է հետևաբար նախատեսված է բնակչության շատ չնչին մաս կազմող վճարունակ հատվածի համար: Քանի որ հայաստանյան շինարարության մեջ առյուծի բաժինը կազմում են հասարակական և բնակելի նշանակություն ունեցող շենքերը, իսկ արդյունաբերական նշանակության շինություններ գրեթե չեն կառուցվում, հետևաբար շինարարության ոլորտում աշխատող մարդկանց շրջանում առաջանում է գործազրոկություն: Երկրի սոցիալական վիճակը, գործազրկությունը, ինչպես նաև շինարարության ոլորտի անկումը, մասնագետների արտագաղթման պատճառ են դառնում: Շինարարությունը համարվում է խոշոր բիզնեսի մաս, այս ոլորտի տարեկան շրջանառությունը մեծ է, հետևաբար նրա զարգացման համար պետք է բանկերի աջակցությունը: Վերջին ժամանակներում բանկերի կողմից շինարարության ոլորտի համար վարկավորումը նվազել է շուրջ 45%-ով, որը շինարարության անկման հիմնական պատճառներից մեկն է: Շինարարության անկման պատճառով շատ շինարարական կազմակերպություններ ճանաչվում են սնանկ, որի արդյունքում ամենաշատը տուժում են հասարակ շինարարության աշխատողները, թերևս այս ոլորտի ամենատուժող և անպաշտպան մասը: Ծանր ֆիզիկական աշխատանքը տանելի է, եթե աշխատավարձը բարձր է և ժամանակին է վճարվում, բայց Հայաստանում ոչ մեկը կա, ոչ էլ մյուսը: Շինարարական կազմակերպության ծանր ֆինանսական դրության պատճառով շինարարության ոլորտի աշխատակիցները զրկված են նույնիսկ իրենց ամսեկան աշխատավարձը ժամանակին ստանալու հնարավորությունից, ինչը միակ բանն է, որ տալիս է նրանց այդ ծանր աշխատանքը: Հայաստանում հասարակ բանվորը զրկված է աշխատանքային բարվոք պայմաններից: Սկսենք հենց շինարարության մեջ աշխատող մարդկանց արտաքին տեսքից, չկա նույնիսկ հատուկ համազգեստ նրանց համար: Սովորական աշխատանքային 8 ժամի փոխարեն նրանք աշխատում են 12-13ժամ, որպեսզի ժամանակին, կամ ժամանակից շուտ վերջացնեն շենքի շինարարությունը: Շինարարությունը անվտանգության առումով համարվում ռիսկային գոտի, ուստի պետք է մաքսիմալ պահպանել անվտանգության կանոնները, բայց Հայաստանում նույնիսկ սա է թերի գործում, դրա համար այդքան շատ են շինարարությունում մահացության դեպքերը: Շատ շինարարական կազմակերպություններ հարկերից խուսափելու համար օրինականորեն չեն ձևակերպում իրենց աշխատողներին, նրանցից շատերը աշխատանքային պայմանագիր չեն ունենում, հետևաբար աշխատելով չեն կուտակում աշխատանքային ստաժ, դա էլ ժամանակի ընթացքում կհանգեցնի նրան, որ կենսաթոշակային տարիքի հասնելու պես, այս խավը կստանա ցածր կենսաթոշակ: Այս ամենին գումարենք նաև հասարակության վերաբերմունքը բանվորների նկատմամբ: Զարգացած երկրներում շինարարի մասնագիտությունը թերևս ամենապատվաբերներից է, որովհետև մարդկանց ենթագիտակցության մեջ արմատավորված է հարգանքը դեպի քաղաքը կառուցողը, իսկ մեր երկրում այդ զարգացվածությունը չկա: Մենք չգիտենք հարգել աշխատանքը և աշխատավորին: Այս ստեղծարար աշխատանք կատարողները Հայաստանում անուշադրության են մատնված, առաջին հերթին պետության կողմից: Զարգացած երկրներում այդպիսի մասնագիտություն տեր մարդիկ ունեն օրենքով սահմանված բոլոր արտոնությունները, նրանց մոտ սահմանված թոշակային տարիքը ավելի ցածր է, քան մնացած քաղաքացիներին, իսկ կենսաթոշակը ավելի բարձր:
Հայերը համարվել և համարվում են բարձրակարգ շինարարներ և այս ոլորտի տնտեսական աճը գերխնդիր պետք է լինի պետության համար, որը կարող է ապահովել և պետական եկամուտ և գործազրկության մեծ չափերի կրճատում: Շինարարության վարկավորումների համար որպես երաշխավոր պետք է հանդիսանա պետությունը, որի կողմից պետք է վերահսկվի ցածր տոկոսադրույքով վարկավորումը և վարկի երկարաժամկետությունը:

Մերի Թելունց
No comments:
Post a Comment