Անհատական աշխատանք. Բարոյականությունը «Սասնա ծռեր»
էպոսում(երդում, խոստում, հավատ,
դավաճանություն)
Բարոյականությունը մարդու առաքինության, պարկեշտության, հասարակության մեջ ճիշտ վարքի
ամբողջությունն
է:
Նրա
ընկալումը խիստ անհատական
է,
և
յուրաքանչյուր
մարդ
ունի
բարոյականության
իր
չափանշիները,
որոնք
ոչ
միշտ
են
ընդունելի
հասարակության
կողմից:
Վերջինիս
ստեղծած
կարծրատիպերին կամա թե ակամա ենթարկվում է յուրաքանչյուր մարդ, իսկ դրանք
խախտողները դառնում են հասարակության կողմից ատելի,
ու
ստանում
են
անբարոյականի
ոչ
պատվաբեր
պիտակը:Երդումը
վկայակոչում
է,
և
ասես
այն, ինչով երդվում
են, դառնում է ասած խոսքի
ապացույցը:
Երդումը
արժեք
է,
որովհետև
երդվում
են
նրանով,
ինչ
հոգևոր
գին
ունի,
և
դեր
ունի
երդվողի
կյանքում:
Երդումը
սիրո
արտահայտման
միջոց
է,
երդումը
հենց
սերն
է
այն
բանի
համդեպ, ինչով երդվում
են: Հավատ,
դավանանք
անխախտ
վստահություն
որևէ
բանի
նկատմամբ:
Համոզմունք
ինչ-որ երևույթի,
էակի,
մարդու
գոյության
և
ճիշտ
լինելու
մասին:
Հավատը
երևույթ
է,
առանց
որի
մարդ
պարզապես
ապրել
չի
կարող: Խոստումը`
խոստում
տվողի
կողմից,
ապագայում
կատարվելիք
գործողության
խոստում
ստացողի
համար
շահավետ
շարունակությունն
է,
որը
հաստատվում
է
ուխտով,
երդմամբ`
որը
հենց
խոստում
է
կոչվում: Դավաճանությունը, երդմնազանցություն
է,
որովհետև
չդավաճանելը
երդում
է,
Աստծո
պատվիրաններից
մեկը,
իսկ
նա
ով
դավաճանում
է,
խախտում
է
երդումը: Երդումը,
հավատը,
խոստումը,
բարոյականությունը
և
նույնիսկ
դավաճանությունը
բարձր
արժեքներ
են,
ուղղակի
մարդկանց
կողմից
դրանց
ընկալումն
է
սխալ:
Դրանց
ազդեցությունը
մարդկանց
կյանքում
տարբեր
է
լինում,
որովհետև
յուրաքանչյուրն
ունի
դրա
հետ
կապված
իր
կարծիքը:
Մեր
օրերում
այս
երևույթները
կորցրել
են
իրենց
արժեքը:
Երդումը
մերօրյա
հասարակության
ամենօրյա
բառապաշարում
ընդամենը
ասած
խոսքի
ցինիկ
ապացույցն
է,
ուրիշ
ոչ
մի
արժեք չունի: Խոստումները քչերն են կատարում, որովհետև մարդու խոսքը արժեզրկվել է, մեր կյանքում չափից շատ է կեղծն ու սուտը, մարդիկ դադարել են վստահել իրար: Այսօր նույնիսկ հավատն է ձևական, եկեղեցի գնալն ու մոմ վառելը սիմվոլիկ է, մարդու
զարգացումը
գնալով
վանում
է
նրան Աստծուց: Բարոյականություն
իհարկե
կա,
բայց
ավելի
շատ
կան
մարդիկ,
որ
սիրում
են
բարոյականության
մասին
իրենց
կարծրատիպերը
փաթաթել
ուրիշների
վզին,
ու
բողոքել
սրա-նրա բարոյական վարքից: Դավաճանությունը բոլորի կողմից
դատապարտելի
է,
բայց
բոլորն
էլ
հոգու
խորքում
անընդհատ
դավաճանում
են,
ամենատարբեր
ձևերով,
ուղղակի
բոլորի
աչքում ուրիշի փուշը ավելի մեծ է երևում, քան իր գերանը: Էպոսում բարոյականության արտահայտումը Սանասարի
ու
Բաղդասարի
կռիվն
էր,
որտեղ
Սանասարը,
որպես
մեծ
եղբարյր, չէր կռվում
Բաղդասարի
հետ` ասելով, որ եղբայրները կռվել չեն կարող:«Մեծ Մհեր» ճյուղի
մեջ, Մհերի
կինը`Արմաղանը
երդվում
է,
որ
ամուսնուն
չի
ընդունի,
քանի
որ
նա
յոթ
տարի
մնացել
էր Իսմիլ Խաթունի մոտ: Նա երդմնազանց եղավ, հանուն ազգի պահապան Դավթի, որ պետք է կառավարեր երկիրը: Էպոսը սկսվում է Ծովինարով, ով, հղիանալով
ջրից, ծնում է Սանասարին ու Բաղդասարին: Այստեղ կա ջրի պաշտպամունքը,
հավատը առ աստվածային
ջուրը: Մսրա Մելիքն
ու
Մեծ
Մհերը
իրար
խոստում
են
տալիս,
որ
եթե
իրենցից
մեկը
մահանա,
մյուսը
պետք
է
պահի
մահացողի
ընտանիքը
և
ժառանգ
պարգևի
նրա
երկրին:
Մեծ
Մհերը
կատարում
է
իր
խոստումը
և
յոթ
տարի
ապրում
է
Մսրում,
Իսմիլ Խաթունի հետ: Ծնվում է Մսրա Մելիքը`ազգի ժառանգը: Էպոսում Մեծ Մհերը դավաճանում է Արմաղանին, դրա համար կինը նրան ետ չի ընդունում: Իր դավաճանության համար կյանքով
է
պատասխան
տալիս,
որովհետև
ժառանգ
ունենալու
համար
Մհրեն
ու
Արմաղանը անձնազոհության
են գնում:Էպոսում
երդմնազանցությունը,
խոստումից
հրաժարումը
և
դավաճանությունը
աններելի
արարքեր էին, որոնց համար էպոսում հերոսները կյանքով են վճարում, իսկ այժմ այս երևույթները խախտելը նույնքան սովորական է դարձել, որքան մի ժամանակ դրանք պահպանելը: Երդվելը մարդկանց բառապաշարի մասն է դարձել, խոստումները`ոչ ոք չի հիշում,
իսկ
անհավատարմությունը` միանգամայն
անդատապարտելի: Էպոսը
ուսուցանող
ստեղծագործություն
է,
որում
դատապարտվում
է
հարզատների
միջև
թշնամանքը,
դավաճանությունը,
երդմնազանցությունը:
Դրանք
խախտողները
արժանանում
են
պատժի,
որը
սովորեցնում
է,
որ
կյանքում
չի
կարելի
ոտնահարել
այն
արժեքները,
որոնք
պետք
է
բարձր
պահել
ցանկացած
պարագայում:
No comments:
Post a Comment