Այսօրվա մեր խոսքի մշակույթի և գրականության
դասաժամը անցավ մի փոքր այլ ձևով: Այցելեցինք Գեղարվեստի դպրոց,
ծանոթացանք «Պիկասո» նախագծի շրջանակներում կատարված աշխատանքներին, զրուցեցինք նախագծի
մասնակիցների և արվեստագետների հետ: Նախագծի շրջանակներում ստեղծվել են պիկասոյական
շնչով նկարված, մի շարք աբստրակցիոնիզմ կտավներ, Գեղարվեստի դպրոցի սովորողների կողմից,
ինչպես նաև կատարվել են Պիկասոյի ստեղծագործությունների թարգմանություններ, բացահայտելով
հանճարին ոչ միայն իբրև նկարիչ, այլ նաև գրող: Պիկասոյի գրվածքները ուսումնասիրել էինք
նախքան գեղարվեստի դպրոց այցելելը, բայց դրանք հասկանալը դժվար էր,
որովհետև Պիկասոի
ստեղծագարծությունները բարդ են, հաճախ նույնիսկ անհասկանալի: Այսօրվա մեր այցելությունը
և իհարկե Գագիկ Չարչյանի, Կարեն Մկրտչյանի, Արման Գրիգորյանի և Սոֆյա Այվազյանի հետ
ունեցած մեր զրույցները օգնեցին մեզ ավելի ըմբռնել Պիկասոյին որպես գրող, չնայած կարծում եմ նրան մինչև վերջ
հասկանալ հնարավոր չէ: «Պիկասո» նախագիծը իրականացվում
է Ֆրանսիական դեսպանատան հետ համատեղ, և դեկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին
տեղի կունենա նախագծի շրջանակներում կատարված աշխատանքների ցուցահանդեսը:
No comments:
Post a Comment