20-րդ դարում Իսպանիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը մոտ կես միլիոն մարդու մահվան պատճառ դարձավ: Երեք տարի տևած պատերազմը աղետալի էր, ռազմական գործողությունները ուղղված էին խաղաղ բնակչության դեմ: Այս վայրագության համառոտ պատկերումը Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» նկարում է: Սև ու սպիտակ գույներով նկարված «Գեռնիկա» նկարում կերպարները դաժան ու դժբախտ են կործանարար պատերազմի պատճառով: Եթե ուշադիր
նայենք նկարին, ապա
կնկատենք, որ այն բաղկացած է կենդանական կերպարանքով տարբեր մարդկանց պատկերներից: Այստեղ արտահայտվում է մարդկանց կենդանական բնույթը, որ առաջանում է, երբ մարդն ունենում է կորստի զգացում, ամեն կերպ փորձելով փրկել սիրելիին ու իրեն՝ մարդու մեջ արթնացնում է գազանային բնազդը, կերպարային ապշած և վախեցած դեմքերը ֆիզիկական և հոգևոր ցավ են արտահայտում: Կտավի կենտրոնում՝ սպիտակ ֆոնի վրա պատկերված տառերը խորհրդանշում են գիրը` արվեստը, երևույթներ որ անմարդկային ողբերգության մեջ կորցնում են իրենց արժեքն ու կարևորությունը: Նկարի ամենացավալի մասը ձախ հատվածում պատկերված կինն է, որի ձեռքին մահացած երեխա կա, կինը հուսահատ նայում է վերև, կարծես աղերսում է Աստծոն, հարցնում, թե ինչի համար կորցրեց իր զավակին, նրա ողբը անասահման է: Նկարի վերևում լույսն է, որը ոչ ոք չի նկատում, չկա ոչ մի հայացք, որ ուղղված է դեպի լույսը, որովհետև պատերազմը մարդկանց մեջ սպանել է ապրելու ու դեպի լույսը, բարին գնալու ցանկությունը: Լույսը այստեղ խորհրդանշական է, այստեղ այն կյանքի սիմվոլն է, որն ամենավերևում է, բայց որին ոչ ոք չի նկատում: Ափի մեջ մոմը պահած ձեռքը, կարծես այն խաբեությունն է, որ ամեն ինչ լավ է, թերևս կերպարներ նրան նայում են, նրանք ինձ համար հասարակության այն անպաշտպան հատվածն են, որոնք չեն կարողանում արևի ճառագայթը զանազանել մոմի լույսից, և որոնց հեշտ խաբում են մոմի լույսով: Հանուն իշախնության քաղաքացիական պատերազմը հազարավոր մարդկանց դժբախտության պատճառ դարձավ: Շատերը մեռան, իսկ ողջերը ապրեցին՝ վերջնականապես մոռանալով երբեմնի լույսի ճանապարհը: Այս նկարով Պիկասոն ցանկացել է ցույց տալ, թե որքան դաժան և կործանարար են 20-րդ դարի պատերազմները, և կտավը կարծես բողոք լինի, որը ուղղված է պատերազմների դեմ: Չնայած նկարի հանճարեղությանը, երբ նկարը ցուցադրվեց, շատերը, նույնիսկ արվեստաբանները, չգնահատեցին այն, և նկարը չարթնացրեց պատերազմ տեսած մարդկանց աչքերում այն փիլիսոփայությունը, ինչը իր նկարում արտահայտել էր Պիկասոն:

Ֆիլմ` Պաբլո Պիկասոյի մասին: Դիտելու համար սեղմեք այստեղ
No comments:
Post a Comment