1.01.2014

Ողջույն նոր տարի...

Ահա և ավարտվեց 2013թվականը, ինչպես ավարտվում են բոլոր տարիները: Այն ինչ երեկ ներկա էր, այսօր անցյալ է, ժամանակը արագ է թռչում, և մենք գոհանում ենք նրանով ինչ արեցինք, և դժգոհում նրանից ինչ չհասցրինք անել հին տարում: Ընդհանուր առմամբ 2013-ը իմ հաջողակ տարիներից չէր, առանձնապես ոչ մի ձեռքբերում չունեցա, իսկ ինչ էլ ունեցա խիստ սուբյեկտիվ էր: Թերևս 2013-ի իմ կյանքի ամենամեծ հաջողությունը համարում եմ այն գրքերը որ կարդացի, և այն  որ իմ մեջ սեր առաջացավ դեպի ընթերցանությունը, մինչ այդ դա ինձ համար հոգնացուցիչ ու անհետաքրքիր զբաղմունք էր: Դրայզերի, Դումայի, Վոյնիչի, Հեմենգուեյի գրքերը կարդալով ես սովորեցի գնահատել գրականությունը: Ոչ պակաս կարևոր իրադարձություն էր իմ ապագա մասնագիտության ընտրությունը, որ վերջնական որոշեցի այս 2013-ի ընթացքում, չնայած, այն, որ տնտեսագետ եմ դառնալու որոշել էի երեք-չորս տարի առաջ: Այս տարի բլոգս հարստացրել եմ լավ հոդվածներով, մի քայլ առաջ եմ գնացել: Եվ իհարկե շատ թարգամնություններ եմ արել, դրանով զարգացնելով իմ լեզվական գիտելիքները: Իմ թարգմանությունները տեղադրվել են <<Թարգմանիչ>>-1 (առակ ռուսերենից) և <<Թարգմանիչ>>-2 (տեքստ անգլերենից) ալմանախում: Անկախ ամեն ինչից, ես այս տարի որոշել եմ չդժգոհել իմ ձախողումներից, փոխարենը շատ նպատակներ ու ցանկություններ ունեմ, որ ուզում եմ կատարվեն նոր տարուն: Տարվա վերջին վայրկյաններին,երբ բոլորը երազանք են պահում ես այդպես էլ չկողմնորոշվեցի և չհասցրի երազանք պահել, բայց հիմա երբ գրում եմ իմ անանորյա շնորհավորանքը հասկացա թե ինչ եմ ցանկանում: Ես ինձ ու բոլոր իմ մտերիմներին ուրախ օրեր եմ ցանկանում, հաղթանակներ ու ձեռքբերումներ`լավ հիշողություններ ունենալու համար, ֆինանսական կայունություն` կյանքի բարիքներից օգտվելու համար, հավատարիմ ընկերներ`մենակ չմնալու համար և ամենակարևորը սեր`բոլորի ու ամեն ինչի նկատմամբ: Ես շնորհավորում եմ բոլոր-բոլորին

No comments:

Post a Comment