1.18.2014

Որպեսզի չլինես դերասան՝ առանց հանդիսատեսի

Կյանքը նման է թատրոնի: Չգիտեմ՝ ով է ռեժիսորը, բայց նա միշտ դերերը անհավասար է բաժանում: Կան դերասաններ, որոնք միշտ գլխավոր դերերում են, նրանք բեմի տիրակալներն են, հանդիսատեսի ծափահարությունները միշտ նրանց են ուղղված, նրանք երջանիկ մարդիկ են, որովհետև ամեն ինչ ունեն երջանիկ լինելու համար: Կան նաև էպիզոդիկ դերասանները, ովքեր միշտ երկրորդ պլանում են, նրանց դերասանական խաղը սահմանափակվում է բեմի վրա մի քանի քայլ այս ու այն կողմ անելով, մի քանի բառ ասելով: Նրանց բաժին է
ընկնում հանդիսատեսի ծափահարությունների շատ փոքր մասը միայն: Այստեղից էլ սկսվում է կոնֆլիկտը մարդկային երկու հարթությունների միջև: «Էպիզոդիկները» նախանձում են «գլխավորներին», և ամեն կերպ ցանկանում գրավել նրանց տեղը թատրոնում: Նրանք ատում են ռեժիսորին «անարդար» լինելու համար, հրաժարվում են ներկայացումներում խաղալուց, այդպիսով ընդվզում են իրենց կարգավիճակի համար իրենց գործադուլով, տապալում սահմանված բոլոր ներկայացումները: Ընդվզումը նսեմացնում է թատրոնի համբավը, հանդիսատես էլ չի գալիս, մարդիկ կորցրել են իրենց հետաքրքրությունը անավարտ պիեսների նկատմամբ, իսկ «էպիզոդիկները» շարունակում են իրենց գործադուլը: Թատրոնը փակվում է, այն ոչ ոքի էլ չի հետաքրքրում, «էպիզոդիկները» հասել են իրենց ուզածին, նրանց է պատկանում ամբողջ բեմը, մի մեծ հարթություն, որտեղ  միակն ու ամենակարևորն են, բայց չկա այն բաղձալի երջանկությունը, որ ակընկալում էին, թե կունենան «գլխավոր» դառնալիս: Չկան ծափահարություններ, որ այդքան սիրում են դերասանները, չկագոնե մեկը, ով մի ծաղիկ նվիրի այդքան աշխատանքի դիմաց: Այսպես են մտածում բոլոր «էպիզոդիկները», միջակությունների համար միշտ էլ սանդուխքի վերևում լինելը բախտի բերել է միայն: Նրանք երբեք չեն մտածում, որ ներքևում են, որովհետև «պակաս» են: Ինքնանպատակ են դարձնում վերև բարձրանալը, չեն կարողանում, ու կորցնում են ունեցածը, որովհետև բարձրանալու պահին տրորում են այն, ինչ պետք է միշտ ձեռքերի վրա պահեին: Ամեն մարդ, պետք է գտնի կյանքում իր դերը իր ունակություններին և որակներին համապատասխան: Ուրիշի դերը վտանգավոր է...

2 comments:

  1. Dear Mary,

    Thank you very much for sending me an answer so kind. Please don't worry about your gramatical mistakes in English, I can understand perfectly your message. Thank you for sending me a letter from Armenia, I will send you a comment on your blog when your letter arrives to my hands in order that you can see their picture published on my blog. In any case I invite you to visit my other blog www.postalesenmibuzon.blogspot.com where you can travel with the imagination by our world by seeing the pictures of all the postcards that I have receive from a lot of countries. Definitely, Armenia is a nice place in the world, I have seen some pictures of your country on internet like some very old churches and also the mountain Aragats, very nice.

    I regret to tell you that I don't have any Facebook's account, therefore I can not chat with you by this way, but you are free to talk with me by sending messages in my blog.

    I send you again my sincere wishes of health and happiness to you, your family and friends.

    A hug from Spain

    Emilio Fernandez

    ReplyDelete
  2. Dear Mary,

    Thank you very much for your message in my blog. I apreciate very much your effort in order to help me to increase my collection of letters, of course I will keep your letter as a nice souvenir of your country. Don't worry, I will send you a message when I find your letter at my mailbox.

    Best wishes from Spain

    Emilio

    ReplyDelete