1.25.2014

Երեք հանրապետությունների Երևանը և դեռ ավելին

Երևանը սքանչելի է, այն հայերի մայրաքաղաքն է: Օրեցօր կառուցվող բարձրահարկ շենքերը, խանութներն ու սրճարանները, մտածելու առիթ չեն տալիս, որ Երևանը ունեցել է նաև մեծ պատմություն, որից այսօր գրեթե ոչինչ չի մնացել
Հին ու նոր Երևանին ու նրա պատմությանը ծանոթանալու համար, այսօր որոշեցինք այցելել Երևանի պատմության թանգարան: Շրջելով թանգարանի բոլոր սենյակներով՝ էքսկուրսավարի բացատրությունների շնորհիվ (ով հետո պարզվեց՝ իր մասնագիտական փորձարությունը անցկարցրել էր մեր կրթահամալիրում) մենք շատ բան իմացանք երեք հանրապետությունների Երևանի ու նրա պատմության մասին: Ինձ համար առավել հետաքրքրական էր, թե ինչպիսին է եղել այժմյան
Երևանի տարածքը, այդպիսի զարգացած քաղաքակրթություն ու այդ ժամանակահատվածում, ապշեցուցիչ է: Թանգարանի առաջին սրահում կարելի է տեսնել ներկայիս Կարապի լճի տարածքում ապրած նախնադարյան մարդկանց կացարանները: Մոտ մեկ ու կես ք/մ տարածք ունեցող այդ քարանձավ-կացարանը և պեղումների արդյունքում հայտանբերված մարդկային գանգից պատրաստված գլուխը, ամբողջացնում են նախնադարյան մարդու կերպարը:
Հաջորդը, որ շարժեց իմ հետաքրքրությունը, կարասներն էին, որոնց մեջ հայտանբերվել են կնոջ և երեխայի ոսկորներ: Ըստ երևույթին, կարասներում մահացածներին թաղելը նրանց համար արարողակարգ է եղել: Սրահում կարել էր տեսնել տարբեր մետաղադրամներ՝ հիմնականում պարսկական: Շատ հետաքրքիր էր նաև թանգարանում տեղադրված մակետը, որտեղ ներկայացված է Երևանի հատակագիծը՝ առաջին հանրապետության ժամանակ: Թանգարանում ներկայացված էր նաև, թե ինչպիսին է եղել Երևանը երկրորդ հանրապետության ժամանակ: Ներկայացված էր հրապարակի շինարարության ընթացքը, երկրորդ հանրապետության ընթացքում հայերի կողմից նվաճված մրցանակները, շքանշաններն ու մեդալները: Հերթը երրորդ հարկինն էր: Այս հատվածում առանձնապես ներկայացնելու բան չկար, բացի մի շղթայից, որ կրում է Երևանի քաղաքապետը՝ քաղաքապետ դառնալիս և Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ: Այսօր մենք բացահայտեցինք Երևանը, ավելի ճիշտ կլինի ասել, այն տարածքը, որտեղ գտնվում է ներկայիս վարդագույն քաղաքը: Այն շքեղ է ոչ միայն իր տեսքով, այլ նաև պատմությամբ...




No comments:

Post a Comment