Պետական բյուջեն փաստաթուղթ է, որում ներկայացված են մեկ տարվա կտրվածքով կատարվելիք ծախսերը և եկամուտները: 2014թվականի պետական բյուջեի եկամուտները ձևավորվել է հիմնականում հարկերի և պետական տուրքերի միջոցով, որը կազմում է բյուջետային եկամտի 96.64%-ը: Պաշտոնական դրամաշնորհները կազմում են բյուջետային եկամտի 1.76%, մնացած 1.60%-ը այլ բնույթի եկամուտներ են:
2014թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կազմում է ծախսերի գծով` 1,286.0մլրդ դրամ, եկամուտների գծով` 1,170.4մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը)`115.6մլրդ դրամ: Որպես համեմատություն հարկ է նշել, որ 2013թվականի պետական բյուջեն կազմել է ծախսերի գծով 1,183.1մլրդ դրամ, եկամուտների գծով`1,059.1դրամ, դեֆիցիտը 124,0մլրդ դրամ:
Ստորև ներկայացված է 2013 և 2014թվականների բյուջեն և ըստ ոլորտների իրականացվելիք ծախսերը:
Ոլորտ
|
2013թվական
|
2014թվական
|
Բյուջե (մլրդ դրամ)
|
1,152,619,955.6
|
1,254,335,122.7
|
Սոցիալական պաշտպանություն
|
304,696,825.2
|
362,033,007.1
|
Հանրային ծառայություններ
|
208,943,021.5
|
225,878,020.3
|
Պաշտպանություն
|
182,740,269.2
|
194,085,891.8
|
Կրթություն
|
108,306,786.7
|
128,027,645.5
|
Առողջապահություն
|
71,978,775.6
|
80,728,761.5
|
Տնտեսական հարաբերություններ
|
131,363,987.3
|
108,276,747.7
|
Բնակարանային շինարարություն
|
25,943,204.4
|
26,849,593
|
Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն
|
72,408,258.4
|
82,474,188.1
|
Պահուստային ֆոնդեր
|
22,689,262.2
|
20,603,646.8
|
Շրջակա միջավայրի պաշտպանություն
|
5,364,975.6
|
4.346,427.3
|
Հանգիստ, մշակույթ, կրոն
|
18,184,589.5
|
21,031,193.6
|
Պետական բյուջեն օգտագործվելու է տասնմեկ ուղություններով, որոնք բյուջեում ունեն իրենց մասնաբաժինը: Ստորև ներկայացված է 2013 և 2014 թվականների իրականացվելիք ծախսերը ըստ ոլորտների:
Սոցիալական պաշտպանություն-2013թվական-բյուջեի 26.4%-ը, 2014 թվական-բյուջեի 28.8%:
2014-ին 2013-ի համեմատ այս ոլորտին ուղղված գումարը աճել է 15.8%-ով: Եթե ուշադրություն դարձնենք նկարին ապա կնկատենք, որ թե 2013-ին և թե 2014-ին սոցիալական պաշտպանության մեծ մասը տրամադրվել է ծերությանը`կենսաթոշակների տեսքով: 2014-ին 3.5%-ով մեծացել է ողջ սոցիալական պաշտպանութայնն ուղղված գումարից, ծերության համար նախատեսված գումարը, հակառակ մյուս ոլորտների: Մնացած ոլորտների համար նախատեսված գումարը (պատկերում` տոկոսի տեսքով) գնալով նվազում է, ընդ որում գործազրկության ու բնակարանային ապահովման դեպքում`կրկնակի: Ըստ պետական վիճակագրության ՀՀ կենսաթոշակային տարիքի ենթական անձինք (ՀՀ կենսաթոշակային տարիքը համարվում է 63տարեկանը) կազմում են շուրջ կես միլիոն, ինչը կազմում է ՀՀ-ում աշխատուժի կեսից ավելին: Դա է պատճառը, որ ՀՀ պետական բյուջեի 20%-ը ուղղված միայն կենսաթոշաներին: Հայաստանում մեկ թոշակառույի հաշով հաշվառված է երկու աշխատող, այնինչ պետք է մեկ թոշակառուին հաշվով լիներ չորս աշխատող, ՀՀ-ում 2014-ին սպասվում է 19% գործազրկություն, ինչը վատագույնն է հետխորհրդային երկրներում, իսկ գործազրկության կանխարգելման համար պետությունը տրամադրում է ընդհամենը 0.6%: Նմանատիպ պատկեր է նաև բնակարանային ապահովման դեպքում, այս ոլորտին պետությունը ուղղել է ընդամենը 500մլն. դրամ, որը նախատեսված է զոհված և հաշմանդամ, զինծառայողների կամ նրանց ընտանիքի անդամների բնակարանային ապահովման, և բնակարանային պայմանների բարելավման համար, բայց հաշվի առնելով ՀՀ-ում 2-3 սենյականոց բնակարանի միջին շուկայական գինը (10մլն. դրամ) ապա նախատեսված գումարը կբավարարի ընդամենը հիսուն ընտանիքի: Հարազատին կորցրած անձանց Սոցիալական բյուջեից 1.4%է նախատեսված հարազատին կորցրած անձանց, 16% ծնողազուրկ երեխաներին, 3% սոցիալական հատուկ արտոնություններին (արտոնություններից օգտվում են վետերանները, փախստականները, անօթևանները): Սոցիալական բյուջեում 0.3% (շուրջ 1.27մլրդ դրամ) է տրամադրված վատառողջություն և անաշխատունակություն ունեցող անձանց: Թիվը առաջին հայացքից փոքր չէ, բայց եթե հաշվի առնենք, որ Հայաստանում անաշխատունակ (հաշմանդամ) մարդկանց թիվը հասնում է 190000-ի, ապա մեկ անձի հաշվով, միջին սոցիալական նպաստի չափը կազմում է` 6690դրամ, որով չաշխատող մարդը բնականաբար ապրել չի կարող: Այս ոլորտին ուղղված գումարը օգտագործվելու է անաշխատունակություն և վատառողջություն ունեցող անձանց սոցիալական նպաստների, բուժօգնության ծառայություններ մատուցելու, և այլ ծառայությունների համար, բայց չկա այդ խմբի մարդկանց աշխատանք ապահովելու դրույթ, իսկ նպաստը բավարար չէ ապրելու համար: Պետությունը պետք է հատուկ աշխատանքային պայմաններ ստեղծի այս խմբի մարդկանց համար, և դրան ուղղված ծախսերը ներառի պետական բյուջեի մեջ:
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ-2013թվական-բյուջեի 18.1%-ը, 2014 թվական-բյուջեի 19%:
Այս ոլորտի համար նախատեսված գումարը 2014-ին մեծացել է 8.1%-ով: Ոլորտի համար նախատեսված ողջ գումարի 41%-ը նախատեսված է օրենսդիր(խորհրդարան) և գործադիր(կառավարություն`նախարարություններ) մարմինների, պետական կառավարման, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերությունների և արտաքին հարաբերությունների համար: Գումարը նախատեսված է վերոհիշյալ կառույցների պահպանման համար: Այս ոլորտի համար նախատեսված գումարի 1.3% ուղղված է ընդհանուր բնույթի ծառայություններին (վիճակագրական ծառայության պահպանումը, աշխատակազմի պահպանումը, այլ ծառայություններ): Այս ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքների համար տրամադրված է 4.1%(օգտագործվում է` գիտաշխատողների հավելավճարների, գիտական օբյեկտների պահպանման, գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքների պահպանման և զարգացման, գիտական հետազոտությունների ֆինանսավորման համար): 0.75% է տրամադրված, հանրային ծառայություններ ոլորտում` գիտական և գիտատեխնիկական գործունեության և ծրագրային հետազոտությունների համար: Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների անցկացման համար նախատեսված է 5.6%: Այս ճյուղի գումարները օգտագործվում են փորձաքննությունների ծառայության պահպանման, աճուրդների կազմակերպման և անցկացման աշխատանքների, սեմինարների անցկացման և այլ ծառայությունների համար: Այս տարվա պետական պարտքի մարման համար նախատեսված է ամբողջ ծառայությունների ոլորտին հատկացված գումարի 28%-ը(պետական պարտքի մասին ավելի մանրամասն նյութի ներգևում): 18% է նախատեսված կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող տրանսֆերտներին:
Պաշտպանություն-2013թվական-բյուջեի 15.8%-ը, 2014 թվական-բյուջեի 15.4%:
2014-ին պաշտպանությանն ուղղված գումարը աճել է 5.8%-ով: Գումարի 96.4%-ը նախատեսված է ռազմական պաշտպանության համար, այն օգատգործվելու է ռազմական կարիքների բավարարման համար: 0.09%-ը նախատեսված է արտաքին ռազմական օգնությանը: Պաշտպանության ոլորտում հետազոտական և նախագծային աշխատանքներ կատարելու համար նախատեսված է ռազմական բյուջեի 0.7%-ը (գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և աշխատանքներ): Ռազմական բյուջեի 2.7%-ը օգտագործվելու է պաշտպանության բնագավառում ծախսերի, զորակոչիկների վարորդական վկայականների տրման, ականազերծման և փորձագիտական ծառայությունների կազմակերպման համար:
Տնտեսական հարաբերություններ-2013թվական-բյուջեի 11.3%-ը, 2014 թվական-բյուջեի 12%:
Այս ոլորտին ուղղված գումարը 2014-ին աճել է 17.5%-ով: Մեծացել է նաև առանձին ուղություններին ընդհանուր ոլորտից հատկացված գումարի չափը`տնտեսական հարաբերությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքներին հատկացված գումարի հաշվին: Գումարի 66%-ը ճանապարհային(ճանապարհների հիմնանորոգում, տրանսպորտային օբյեկների հիմնանորոգում, պետական նշանակության ավտոտճանապարհների հիմնանորոգում և այլն), երկաթուղային(Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի սուբսիդավորում, երկաթուղու շինարարություն ՓԲԸ-ի սուբսիդավորում), օդային(պետական կառավարման մարմինների պահպանում և այլն) և խողովակաշարային տրանսպորտին: 22%-ը նախատեսված է գյուղատնտեսության, ձկնորսության, որսորդության և անտառային տնտեսության համար: Գյուղատնտեսական ծախսեր (12մլրդ դրամ)`բույսերի պաշտպանության միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների պահպանում, սննդամթերքի լաբորատոր փորձաքննություն, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագորմանը և այլն: Անտառային տնտեսությունը (նախատեսված է 1մլրդ դրամ)իր մեջ ներառում է անտառապատման ծառայություններ և անտառային պետական մոնիտորինգի ծառայություն(այս կենտրոնը ուսումնասիրում է ՀՀ անտառային ռեսուրսները): Ոռոգման ծառայությանն ուղղված 10.6մլրդ դրամը օգտագործվելու է ջրատեխնիկական կառույցների ուսումնասիրման, ոռոգման համակարգերի հիմնանորոգման, ոռոգում իրականցնող կազմակերպությունների ֆինանսական աջակցության, և այլ ծախսերի համար: 0.005%-ը նախատեսված է լեռնարդյունաբերության համար: Այս ոլորտի 0.3% ուղղված է կապին, ավելի կոնկրետ հեռահաղորդակցության և կապի կանոնակարգման ծառայություններին: Վառելիք և էներգետիկա ճյուղի համար նախատեսված 6.1%-ը օգտագործվելու է երեք ուղղություններով`միջուկային վառելիք (ՀՀ կառավարության առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պահպանում), վառելիքի այլ տեսակներ (համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության դրամաշնորհային ծրագիր), էլեկտրաէներգիա (Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերանորոգման ծրագիր): Ընդհանուր բնույթի տնտեսական և առևտրային հարաբերություններին ուղղված գումարը կազմում է 3.3մլրդ դրամ: Հատկանշական է, որ այս ոլորտի համար նախատեսված ծախսերը գրեթե 9%-ով փոքր են դրոշմապիտակների ձեռք բերման ծախսերից(դրոշմապիտակների ձեռքբերման համար նախատեսվում է վճարել շուրջ 3.6մլրդ դրամ):
Կրթություն-2013թվական-բյուջեի 9.3%-ը, 2014 թվական-բյուջեի 10%:
2014-ին կրթության ուղղված գումարը աճել է 15.4%-ով: Այս տարի նախադպրոցական և միջնակարգ կրթության ուղղված միջոցները նվազել են, փոխարենը ավելացել է միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, չդասակարգվող կրթության ուղղված գումարը: Կրթական բյուջեի 42%-ը ուղղված է միջնակարգ կրթությանը: Միջնակարգ կրթություն` հանրակրթական ուսուցում, հատուկ ուսուցում, ներառական կրթություն, երեկոյան դպրոց, երաժշտական դպրոցում ուսուցում, մասնագիտական հանրակրթական ուսուցում և այլն: Նախադպրոցական կրթության համար նախատեսված է 19%(դրանք նախակրթարաններն են): Նախնական և միջին մասնագիտական(արհեստագործական) կրթությանը, կրթական բյուջեից նախատեսված է 6.7%: 7.6% նախատեսված է բարձրագույն կրթություն համար(բարձրագույն մասնագիտական կրթություն, բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ, բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում): Բյուջեի 0.5%-ը նախատեսված է գործադիր մարմնի (այդ թվում աշխատակազմի) պահպանման համար:
Առողջապահություն-2013թվական-բյուջեի 6.2%-ը, 2014 թվական-բյուջեի 6.4%:
Առողջապահությանը տրամադրված է բյուջեի 6.4%-ը որն իր մեջ ներառում է. բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ-3.6%(դեղորայքի տրամադրում պետական պահպանության ծառայությանը, դեղորայքի տրամադրում բժշկական հաստատություններում հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց), արտահիվանդանոցային ծառայություններ-33.5%(ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ, մասնագիտացված բժշկական ծառայություններ, ստամատոլոգիական ծառայություններ, պարաբժշկային ծառայություններ`այդ թվում շտապօգնության ծառայություն, ախտորոշիչ ծառայություններ, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննության ծառայություն), հիվանդանոցային ծառայություններ-42% (ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ, մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ, մոր և մանկան բժշկական ծառայություններ), հանրային առողջապահական ծառայություններ-4.9%, առողջապահություն-15.6%(առողջապահական ծառայություններ և ծրագրեր, գործադիր իշխանություն`առողջապահության նախարարություն):
Բնակարանային շինարարությոն և կոմունալ ծառայություններ-2013թվական-բյուջեի 2.2%-ը, 2014 թվական-բյուջեի 2%:
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններին ուղղված գումարը այս տարի մեծ է 2013-ին 3.3%-ով: Այս ոլորտի համար նախատեսված է պետական բյուջեի 2%-ը, որը ծախսվելու է ջրամատակարաման-90%(24,164,279.8 մլրդ դրամ), փողոցների լուսավորման-7.3%(1,971,973մլրդ դրամ), և բնակարանային շինարարություններ և կոմունալ ծառայությունների-2.7% (713,340.2մլն. դրամ) համար: Երրորդի դեպքում ծառայությունը բացարձակ կապ չունի բնակարանաշինարարության հետ, այս ճյուղին ուղղված միջոցները ծառայելու են պետական կառույցների պահպանմանը`գործադիր իշխանություն, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի պահպանում, և կարողությունների զարգացում:
Հանգիստ, մշակույթ և կրոն-2013թվական-բյուջեի 1.5%-ը, 2014 թվական-բյուջեի 2%:
Մշակույթին այս տարի ուղղված է 2% (հանգստի և սպորտի ծառայություն-8.5%, մշակութային ծառայություն-55%, ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ-28.5%, կրոնական և հասարակակն ծառայություններ-3.8%, հանգիստ, մշակույթ և կրոն, այդ թվում գործադիր իշխանություն և ծրագրերի իրականացման պետական հիմնարկի պահապնում-3.3%):
Շրջակա միջավայրի պաշտպանություն-2013թվական-բյուջեի 0.4%-ը, 2014 թվական-բյուջեի 0.3%:
Այս տարի շրջակա միջավայրի պաշտպանությանը ուղղված գումարը նվազել է շուրջ 0.1%-ով: Շրջակա միջավայրի պաշտպանության ուղղված գումարը կազմում է բյուջեից 0.3%-ը: (աղբահանում-1%, շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար-3.3%, կենսաբազմազանության և բնության պաշտպանություն-62.9%, շրջակա միջավայրի պաշտպանություն-33%): Եթե ուշադիր նայենք նկարին, որտեղ պատկերված է այս ոլորտին տրամադրված գումարի չափը, ապա կնկատենք, որ 2013-ին աղբահման համար նախատեսվել է 1.3մլրդ դրամ, իսկ 2014-ին 48.3մլն դրամ: Այս փաստը ունի երկու բացատրություն: Առաջին` աղբի ծավալները 2014-ին կտրուկ նախատեսվում է կրճատվել 26անգամ և երկրորդ 2013-ին աղբահանման համար ծախսված գումարը խիստ ուրճացված է: Կարծում եմ երկրորդը ավելի հավանական է:
Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն- 2013թվական-բյուջեի 6.2%-ը, 2014 թվական-բյուջեի 6.5%:
2014թվականի հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության համար պետական բյուջեից նախատեսված գումարը ավելացել է 12.2%-ով: Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն (Հասարակական կարգ և անվտանգություն, որն իր մեջ ներառում է ոստիկանություն և ազգային անվտանգություն-63.6%, փրկարար ծառայություն-8.8%, դատական գործունեություն և իրավական պաշտպանություն, այդ թվում դատարաններ և իրավական պաշտպանություն-12%, դատախազություն-3.9%, կալանավորներ-11.3%, հասարակական կարգ և անվտանգություն`ՀՀ հատուկ քննչական ծառայություն-0.4%): Նկարից պարզ է դառնում, որ այս ոլորտից կալանավորներին ուղղված գումարը փոքր է միայն ոստիկանության և ազգային անվտանգության ուղղված գումարից: Կալանավորների համար նախատեսված գումարը 22%-ով մեծ է փրկարար ծառայության համար նախատեսված գումարից: Ստացվում է այն մարդկանց համար, որոնք ամեն օր վտանգելով իրենց կյանքը փրկում են ուրիշներին, պետությունը նախատեսում է ավելի քիչ քան կալանավորների համար, որոնք հակառակն են անում: Նույնը կարելի է ասել նաև դատախազության համար:
Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր-ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդեր
Պետական պարտք
Երբ պետական բյուջեում ծախսերը գերազանցում են եկամուտներին, բյուջեում առաջանում է դեֆիցիտ: Բյուջեում դեֆիցիտը հանգեցնում է պետական պարտքի ավելացման: Դեֆիցիտը կոմպեսացնելու համար պետությունը «պարտք» է վերցնում ներքին և արտաքին աղբյուրներից: Ներքին աղբյուրները տարբեր են լինում. Օրինակ`ՀՀ ռեզիդենտների ֆինանսավորումները, որի դիմաց պետությունը տրամադրում է պետական պարտատոմսեր: Ներքին աղբյուրներից է նաև պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփակաշնորհումից առաջացած միջոցները: Արտաքին աղբյուրներն են միջազգային կազմակերպությունների միջոցները (օրինակ`միջազգային բանկերի վարկավորումը), ինչպես նաև օտարերկրյա պետությունների միջոցները: Ըստ ժամկետայնություն պետական պարտքը լինում է կարճաժամկետ (մինչև 1տարի), միջնաժամկետ (1-5տարի) և երկարաժամկետ (5 և ավելի տարով):Այս տարվա դեֆիցիտի ֆինանսավորման համար Համաշխարհային բանկից Հայաստանին կտրամադրվի շուրջ 260.1մլն ԱՄՆ դոլարի համարժեք վարկ, տարեկան 1.2% տոկոսադրույքով:2014թվականի ընթացքում մարվելիք պետական պարտքը կազմում է 63,385,898.6մլրդ դրամ, որից ներքին պարտքը կազմում է 87,367,478.1հազ.դրամ, իսկ արտաքին պարտքը`23,167,101.9 հազ. դրամ:
No comments:
Post a Comment