2.17.2014

Չքարտեզագրված ճանապարհներ

Մեր հաջողության ուղին շատ երկար ու խորդուբորդ է, անասֆալտ ու շատ շրջադարձներով: Մեր հաջողությունը ճանապարհի վերջում է, այնտեղ հասնելու համար ահռելի ժամանակ ու նյարդեր են պետք: Այնտեղ հասնելու համար ոչ այդքան մեծ արագություն, այլ ամուր անվադողներ են պետք, որ կարող են դիմանալ հաջողության ճանապարհի բոլոր խոչընդոտներին: Մեր հաջողության գագաթին հասնելու համար տարբեր ուղղություններ կան, մենք ընտրում ենք դրանցից մեկը ու շարժվում առաջ: Ոմանք խորդուբորդ ճանապարհն են ընտրում, ճանապարհն
անցնելով շատ զգույշ, որպեսզի հանկարծ չտրորեն ճանապարհային ծաղիկները: Շարժվելով դանդաղ, ու մտածելով բոլորի մասին` նրանք այդպես էլ չեն հասնում հաջողության ուղու գագաթնակետին: Ոմանք էլ ընտրում են հարթ ճանապարհը, բայց քայլելու ընթացքում ամեն պատահած նստարանում նստելով ու հանգստանալով, նրանք կորցնում են կյանքի այն վառ հատվածը, որ պետք է օգտագործեին ուղին անցնելիս: Կան շատ խելոքներ, որ ընտրում են ամենաքարքարոտ ուղին: Քայլում են արագ, առանց մտածելու խոտ ու ծաղկի մասին, հարվածելով ու շպրտելով պատահած բոլոր քարերը, նրանք շատ արագ հասնում են գագաթին:

Իմաստունները ասում են, որ հայտնվելով հաջողության գագաթին մարդը դադարում է երազել ու կարևորել հոգևոր արժեքները: Ինձ համար դա այդպես չէ, ես ցանկացած պարագայում չեմ երազում. ես ցանկանում եմ ու ամեն ինչ անում, որպեսզի հասնեմ իմ ցանկությունների մաքսիմալ կետին`իհարկե իմ ունակություններին համապատասխան: Ես չեմ հավատում, որ կա մի մարդ, որ գոհ է իր կյանքից: Մարդկային բնույթը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող նոր բան չցանկանալ, մարդ միշտ ինչ-որ բանի պակաս ունի, ու հենց այդ պակասն է, որ միշտ մարդուն ստիպում է երազել կամ գուցե ցանկանալ, անվանեք ինչպես ուզում եք: Հոգևոր արժեքներ փառաբանելը բացարձակ կապ չունի մարդու ֆինանսական կացության հետ: Եթե մարդը ձգտում է նյութական բարեկեցության, դա ամենևին չի նշանակում, որ իր հաջողության ճանապարհին պետք է պարտադիր մոռանա կամ պակաս կարևորի այն, ինչ թանկ է իր համար: Այստեղ խնդիրը մարդու արժեհամակարգի, էության մեջ է, իսկ մարդկային էությունները տարբեր են: Յուրաքանչյուր ոք ունի կյանքի ու երջանկության իր կարծրատիպերը ու իր մեթոդները դրանց հասնելու համար: Ես ընդունում եմ, որ շատ հաճախ, իհարկե ոչ միշտ, բայց նպատակը արդարացնում է միջոցները: Խնդիրը գագաթին հասնելն է, ճանապարհները քարտեզագրված չեն…
Կարդալով Մկրտիչ Հաճյանի «Երազներ ունեինք» բանաստեղծությունը

7 comments:

  1. Մի՞թե կարծրատիպերն արժեն այն ջանքին, որ մարդ պիտի թափի՝ նպատակին հասնելու համար։

    ReplyDelete
  2. Առանց ջանք թափելու հաջողության հասնել հնարավոր չէ, եթե ջանքերը կարծրքտիպեր հաղթահարելն է, ուրեմն ես պատրաստ եմ տանջվել` հանուն իմ հաջողության:

    ReplyDelete
  3. «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի ու երջանկության իր կարծրատիպերը ու իր մեթոդները դրանց հասնելու համար»: Սա դու ես գրել։

    Միայն Աստված գիտի, թե մեզ ինչ է իրոք պետք։

    ReplyDelete
  4. Բայց այն ինչ մեզ իրոք պետք է մեզ չի երջանկացնում, կամ պակաս է երջանկացնում: Այստեղ խնդիրը այն չէ, թե ինչ է պետք, այլ այն թե ինչ ենք մենք ուզում: Այն ինչ ինձ երջանկացնում է, կարող է Ձեզ համար ոչինչ չնշանակել, ու այդտեղից էլ առաջանում է երջանկության կարծրատիպերը: Աստված տալիս է այն ինչ պետք է, իսկ ավելին ունենալը թողնում է մեր հայեցողությանը:

    ReplyDelete
  5. Պարզապես մարդ միշտ չէ, որ իմանում է՝ իր ուզածն իրեն երջանկացնելու է, թե՞ սնելու է իր փառասիրությունը։ Դրա համար հերթական կարծրատիպին հասնելով՝ մնում է հասնելու ոչ տևական ցնծությունը։ Ու վերջ։ Հետո ձեռնամուխ ենք լինում մի ուրիշ կարծրատիպի հասնելուն։ Եվ ամբողջ կյանքում հոգու կանչին՝ Աստծո տվածին, անդրադառնալու ո՛չ ուժ ենք ունենում, ո՛չ ժամանակ։

    ReplyDelete
  6. Մարդ կարող է հավատալ, կամ չհավատալ Աստծոն, ընդունել կամ չնդունել նրան, այդտեղ ֆինանսական կացությունը կապ չունի: Երջանկությունը ամեն դեպքում հարատև չէ, երջանկությունը հենց պահի ուրախությունն է, ընդմիշտ երջանիկ մարդ չկա, ու եթե նյութական իրը թեկուզ մի ակընթարթ ինձ ուրախացնում է, ուրեմ դա թեկուզ քիչ բայց ինձ երջանկություն է պարգևում:

    ReplyDelete
  7. Dear Mary,

    Thank you very much for the letter from Armenia that you sent to me, which I have received today. If you wish, you can see their picture at my blog www.cartasenmibuzon.blogspot.com

    Thank you again for help me in order to increase my collection of letters, if you wish to communicate with me, please you can use my e-mail militofer@yahoo.es

    I hope all your dreams and illusions become in fact in a next future, I'm sure that you will be an excellent economist.

    Best wishes from Spain

    Emilio Fernandez

    ReplyDelete