2.14.2014

Աշխարհի վերջը, ամենասարսափելին

Կարդալով Մուշեղ Իշխանի «Սարսափելին» բանաստեղծությունը
Ոչինչ անվերջ չէ, ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի: Մենք ծնվում ենք, մեծանում, սովորում, փորձություններ հաղթահարում, հաղթում, պարտվում, խենթություններ անում, ընկնում ու վեր կենում, հետո հասունանում ենք ավելի լրջանում, կյանքին ավելի խորությամբ վերաբերվում, աշխատում, ինչ-որ արժեքներ ստեղծում, կայանում: Գալիս է ծերանալու ժամանակը, մազերը սկսում են սպիտակել, ու կյանքը գնալով մարում է: Ոնց էլ պտտվենք, որ ճանապարհով էլ գնանք վերջում նույն կետում ենք հայտնվելու: Այդ կետում վերջանում է ամեն ինչ, այդտեղ հատվում է կյանքը ու կյանքի վերջը, ու էլ չկա ոչինչ: Դա անտանելի տեղ է ու
այդտեղ վերջանում է աշխարհը, վերջանում է ամեն ինչ, դա անձնային վերջն է: Էլ ոչինչ իմաստ չունի, ոչինչի համար պետք չէ պայքարել`ոչինչ չի փոխվի, չկա մի բան որից ուրախանաս, հիասթափվես, դու հող ես, դատարկ բան, ուրիշ ոչինչ: Այդ կետում հայտնվելիս կյանքը իդեալական է, ապրելը նախանձելի: Թեկուզ միայնակ, թեկուզ դատարկ հոգով ու գրպանով կյանքը հրաշալի է, այն հրաշալի է իր բոլոր խնդիրներով, որ ունենում ենք մենք`ապրողներս: Մեզանում կան թույլեր, որ մահն են գերադասում, կամ գոնե այդպես են բարձրաձայնում, որովհետև արհեսականորեն բարդացնում են իրենց կյանքը, խնդիրներ ստեղծում իրենց ու ուրիշների համար, ապրում իրենց միայակ աշխարհում: Միայնակության մեջ կյանքը իրոք անիմաստ է, դրա համար պետք է ամեն ինչ անել միայնակ չմնալու համար: Մուշեղ Իշխանի համար մահը միայնակությունից գերադասել էր, ինձ համար դա այդպես չէ: Միշտ էլ պատճառ կա ապրելու համար, փնտրել է պետք...  

No comments:

Post a Comment