3.02.2014

Տրդատ երրորդ, Արշակունիների արքայատոհմ

Արշակունիների արքայատոհմը առաջացել է Ք.ա.3-րդ դարի կեսերին, մոտավորապես Ք.ա. 250 թվականին: Այն եղել է Պարթևստանում, ներկայից Իրանի Իսլամական հանրապետություն տարածքում: Արքայատոհմը հիմադրվել է Արշակ Ա-ի կողմից: Առաջին դարի երկրորդ կեսում Հայաստանը իշխում էին հռոմեացի և պարթև թագավորները, սակայն  Վաղարշ Ա Արշակունին (51-80թթ) վերջ դրեց այս հակամարտությանը: Նա իր եղբորը Տրդատ Ա-ին հռչակեց հայոց թագավոր: Հռոմեացիները  չնդունեցին Տրդատին: Սկսվեց Հռոմա-պարթևական հակամարտությունը, որում հաղթեցին  պարթևները: Հայաստանում Արշակունիների հիմնադիր թագավոր հաստատվեց Տրդատ Ա Արշակունին, ով կառավարել է 66-88թվականներին:

Գալով իշխանության Տրդատ երրորդը 287թ. թվականին հռչակվում է հայոց թագավոր  սակայն պարթև թագավոր Ներսեսը չի ընդունում Տրդատին և 296թվականին պատերազմ  է  սկսում  Հռոմի  և  Հայաստանի  միջև,  որում  պարտվում  է  և  298թ. Մծբինում  կնքում  է  40-ամյա  հաշտության  պայմանագիր: Դա
Հայաստանի համար շատ շահավետ  պայամնագիր  էր, որի համաձայն Հայաստանը 40տարի չէր պատերազմելու: Տրդատի հաջորդ նշանավոր որոշումը Հայաստանում` քրիստոնեության ընդունումն էր (Հայաստանում քրիստոնեությունը ընդունվել է 301թվականին): Այդպիսով Հայաստանը  դարձավ առաջին պետությունը, որ ընդունել է քրիստոնեությունը: Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում սկսվեց եկեղեցիների կառուցումը: Զարգացավ նաև կրթությունը: Երեխաները ստանում էին ասորի և հելլենական կրթություն, և դառնում հմուտ  թարգմանիչներ: Տրդատի կառավարման տարիներին վերականգնվում է նախարարական տոհմերը: Նրա հրամանով  հազարապետ է նշանակվում Օտա Ամատունին, իսկ  սպարապետ` Արտավազդ Մանդակունին: Նրա օրոք զագանում է առևտուրը, վերականգնվում են խոշոր առևտրական  կենտրոնները`Արտաշատը և Մծբինը: Նրան հաջողվում է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահամնները, ըստ 64թվականի Հռանդեայի պայմանագրի: Նրան հաջողվում է քաղաքական դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն: Ըստ Մովսես Խորենացու նրան թունավորել են հայ նախարարները, որովհետև վերջինս սահմանափակում էր նրանց իրավունքները: Նրա դին արծաթապատ դագաղով թաղել են Սուրբ Գրգոր Ա Լուսավորիչի կողքին:
Պատմահայր Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:

No comments:

Post a Comment