Կրթահամալիրը պատրաստվում է Էկոտուր 2014-ին, դա մի լավ առիթ է աշխատելու և մեր շրջակա միջավայրը գեղեցկացնելու համար: Կրթահամալիրի դպրոցներում արդեն մեկնարկել են աղբահանման և ծառատունկի աշխատանքները, մենք նույնպես որոշեցինք անմասն չմնալ այս նախագծից և մեր էկոլոգիայի դասաժամը նվիրեցինք ավագ դպրոց-վարժարանի ներքին բակը գեղեցկացնելու գործին: Դեն նետեցինք մեր մեդիագործիքները և վերցրինք քլունգն ու բահը: Աշխատանքը հետաքրքիր և արդյունավետ էր, հատկապես, որ էկոլոգիա առարկայից ուսումնասիրում ենք հողի նշանակությունը, և ծառատունկը կարծես գործնական դաս էր, որի ժամանակ մենք ուսումնասիրեցինք հողի կառուցվածքը, նրանում չքայքայվող նյութերը, խոսեցինք հողի և դրա նշանակության մասին: Այն մեկ ժամվա ընթացքում, ինչ մենք անցկացրինք ավագ դպրոց-վարժարանի ներքին բակում հասցրինք հող փորել, և իհարկե գործնականում ուսումնասիրեցինք հողի առաջացումը և հողերի քիմիական աղտոտումը: Պարզվեց, որ մեր ներքին բակում շատ կան չքայքայվող նյութեր, և որ այն, աղբահանման կարիք ունի: Այս անգամ միայն հող փորեցինք, որովհետև դասաժամը ավարտվում էր, հաջորդ անգամ արդեն ծառեր էլ կտնկենք, և մի քանի ամիս անց մեր ներքին բակը գեղեցիկ պարտեզ կհիշեցնի: Մենք ասում ենք ողջույն ծառատունկին…
3.15.2014
Ծառատունկ ավագ դպրոցում

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment