Բատալական ժանրը առաջացել է ֆրանսերեն <<բատալ>>բառից, որը նշանակում է մարտ:
Բատալական ժանրը արվեստի մի ճյուղ է, որը պատկերում է պատերազմը, զինորների, արքաների կյանքը և կենցաղը պատերազմի ժամանակ: Այս ժանրի ստեղծագործություններում գլխավոր տեղը
զբաղեցնում են ցամաքային և ծովային մարտական կռիվների և արշավների
տեսարաններ պատկերող կտավները: Բատալական ժանրով ստեղծագործող նկարիչները ցանկացել են
պատկերել կռվի ամենանշանակալից դրվագները, որոնք արտահայտում են այդ կռիվների
պատմական նշանակությունները:
Պատկերված են նաև
այս ժանրում զորանոցների կենցաղը,
արշավների
դրվագներ: Չնայած նրան, որ բատալական ժանրը ձևավորվել
է 16-17-րդ դարում, զարգացում ապրել Իտալական վերածննդի ժամանակաշրջանում, բայց բատալական ժանրի ստեղծագործություններ
հանդիպում են նույնիսկ հնագույն ժամանակաշրջանում ստեղծված որմնանկարներում:
Փարավոնների դամբարաններում, հին հունական որմնանկարներում և նույնիսկ արևելքի
երկրներից հայտնաբերած որմնանկարներում և բուդայական տաճարներում պատկերված են
կռվի տեսարաններ: Մ.թ.ա. 7-5-րդ դարերում հնգաույն գրքերում կարելի է տեսնել պատերազմի
դրվագներ պատկերող նկարներ: Միջին դարերում մարտերը պատկերվում էին նաև կտորների և
սրբապատկերների վրա: Հայտնաբերվել են շատ բատալական ժանրի ստեղծագործություննեև
Չինաստանի և Կամբոճայի որմնանկարներում:
Բատալական ժանրի հիմնադիրները
դարձան Վեչելլո Տիցիանը,Միքելանջելոն,Լեոնարդո Դա Վինչին,Պիեռո Դելլա
Ֆրանչեսկան:Ավելի ուշ բատալական ժանրի նկարներ հանդիպում են Դիեգո
Վելասկեսի և Ռուբենսի
ստեղծագտործություններում:
Վեչելո Տիցիան <<ԿառլVձիով>>նկարը 1548թ
1501-05թթ Միքելանջելոն և Լենարդո դա Վինչին պատվեր ստացան Ֆլորենցիայի
կառավարությունից զարդարել իրենց նկարներով Պալացիո Վեկիոյի սրահներից մեկը:Միքելանջելոն նկարեց <<Մարտը Կաշինի մոտ>>1501-1505թթ.իսկ Լեոնարդո Դա Վինչին <<Մարտը Անգյարի մոտ>>1503-1506թթ:
Լեոնարդո Դա Վինչի<<Կռիվը Անգիարի մոտ>>1503-1506թթ
Դիեգո
Վելասկես<<Բրեդայի հանձնումը>>1634-1635
<<Բրեդայի
հանձնումը>> համարվում է այն քսան նկարներից մեկը,որոնք ցանկացել են
հավերժական դարձնել Ֆիլիպ IV հաղթանակները:Դրանք
բոլորը նախատեսված են եղել Բուն Ռետիրոյի
թագավորական պալատի սրահներից մեկի համար:Նկարը պետք է
ցույց տար իսպանական զորքերի անհաղթելիությունը:
Պիտեռ Պաուլ Ռուբենս<<Կոնսուլ Դեցիա Մուսի հաղթաանակը և մահը կռվի ժամանակ>>1617թ
Ռուբենսի հայտնի նկարներից է դիցաբանական մարտերը պատկերող<<Ամազոնուհիների կռիվը հույների դեմ>>ստեղծագործությունը:
19-րդ դարկ սկզբներին բատալական ժանրում ձևավորվեցին մի քանի ուղղություններ որոնք պատկերում էին ծովային մարտեր,հետևակի և հեծելազորի մարտային տեսարաններ:Նկարիչները նկարում էին հայտնի զորավորների փառահեղ հաղթանակները::
Ինքը Լյուդովիկոս XIV հանդիսանալով Շառլ Լեբրենի արվեստի
մեծ երկրպագու, պատվիրեց նկարների
հավաքածու Ալեքսանդր Մակեդունացու մարտերի պատմական թեմաներով:Հենց առաջին նկարը,
որ նա ստեղծեց կոչվում
էր<<Ալեքսանդրի մուտքը Բաբելոն>>:Այդ նկարից հետո թագավորը
նրան շնորհեց <<Առաջին պալատական նկարիչ>>կոչումը և նշանակեց ցմահ թոշակ:
Շառլ Լեբրեն<<Ալեքսանդրի մուտքը Բաբելոն>>:1664թ
1814թվականին Ֆրանչեսկո Գոյան
անդրադարձավ պատերազմի թեմային: Պատմական նկարներից հայտնին են` <<1808թ
մայիսի թ-ի ապստամբությունը Մադրիդում>> և <<Ապստամբների
գնդակահարությունը 1808թվականի մայիսի 2-ի գիշերը>>: Նկարիչը ցանկացել է
ամենայն ճշգրտությամբ ներկայացնել իրականությունը:
<<1808թ մայիսի թ-ի ապստամբությունը Մադրիդում>>
<<Ապստամբների գնդակահարությունը 1808թվականի մայիսի 2-ի գիշերը>>
Ազգությամբ
գերմանացի, բատալական ժանրի հայտնի նկարիչ Պետեր Ֆոն Գեսը ստեղծագործել է 1840-1857թթ-ին: Նրա ստեղծագործություններից հայտնի են 12-ը, որոնցից պահպանվել են միայն 10-ը: Նրա մասնակցություննը ֆրանսիայի դեմ
արշավներին ճակատագրական եղավ նրա հետագա
ստեղծագործական կյանքի համար: Բնանակար
նկարող նկարչից, նա դարձավ բատալական ժանրի նկարիչ:
Պետեր Ֆոն Գես <<Մարտը Կլեստինիցայի մոտ>>
Այս նկարը պատկերում
է 1812թվ ռուսկան
զորքերի շատ կարևոր հաղթանակը Նապոլիենի
զորքերի նկատմամբ:
Հակառակվելով վերոնշյալ
նկարիչներն ֆրանսիացի նկարիչներ` Ժան Անտուա Գրոն և Ժակ Լուի Դավիթը ստեղծեցին մեծ զորավար Նապոլիոնին պատկերող նկարների շարք,որոնցում երևում է կայսրի փառահեղ մարտական կերպարը:
Ժան-Անտուան Գրո<<Նապոլիոնը Արկոլի կամրջի
վրա>>
Ժան-Անտուան Գրո<<Նապոլոնը
Պրեյսիշ-Էյլաուի կռվի դաշտում>> 1808թ
Ժակ Լուի Դավիթ<<Նապոլիոնը իր
կաբինետում>>
Օրաս Վեռնե<<Կոստանտինի
գրավումը Ֆրանսիացիների կողմից>>1837թ
Այս
նկարում պատկերված է ֆրանսիացիների կողմից
1830-1847թթ հյուսիսյին Ալժիրի գրավման մի
դրվագ: Հյուսիսաֆրիկյան
մոտիվներով նա ունի շատ ստեղծագործություններ:
Օրաս Վեռնե<<Թուրքը
և կոզակը>>1840թ:
No comments:
Post a Comment