Վրեժը մարդու բարկության
ֆիզիկական դրսևորումն է, որը արտահայտվում է բարկության հասցնողին, որոշակի վնաս հասցնելով:
Վրիժառուի մտահորիզոնը շատ նեղ է, նա այլևս բանական էակ չէ, ցավը, վիրավորանքը, դառնությունը
մոռանալ են տվել երբեմնի քրիստոնեական բոլոր առաքինությունները, նա ունի միայն մի նապատակ,
իր կորուստը փոխատուցել ցանկացած գնով: Նա տեսնում է միայն իր վրիժառության զոհին,
իրերի, երևույթների ու
մարդկանց համար նա կույր է`անզգա, ու չկա ոչ մի մեղմացուցիչ
հանգամանք, վրեժ ու վերջ:
Կարող եք անվանել դա պատվախնդրություն, փոքրահոգություն կամ
այլ բան, բայց վրեժը ուղղված է ինքնախաղաղմանը: Մենք ատում ենք նրանց ովքեր
խլում են մեզնից այն ինչ մեզ համար արժեքավոր է, ու հետո վրեժ լուծում ոչ թե այդ արժեքի
համար, այլ դա կորցնելիս մեր ցասումի համար: Երբեք այն ինչ կորցրել ես չի վերականգնվի, եթե նույնիսկ ավելի վատ
վարես, քան վարվել են քեզ հետ: Գուցե վրեժ լուծելիս, վրիժառուն բավարվածություն է ստանում,
հանգստանում, գուցե կարծում, որ հասել է իր երազած արդարությանը, բայց դա միայն վրեժի
դրսևորման մի քանի վայրկյաններին: Իրականում վրեժը ավելի շատ խլում է քան տալիս: Անընդհատ
վրեժի մասին մտածելը թունավորում է վրիժառույի կյանքը, նա է անընդհատ բացասական լիցքերով
ապրում, իսկ նա ումից պետք է վրեժ լուծեն, նա տանջվում է միայն մի քանի ակընթարթ, վրեժ
լուծելու պահին միայն և վերջ: Բացի այդ այն մարդը, ով ունակ է վատություն անել դիմացինին,
առանձնակի չի էլ տանջվում, տեսնելով վրեժը և դրա հետևանքները: Կարծում եմ վրեժը, ավելի
շատ վրիժառուին է վնասում: Վրեժը երբեք տեղի ու անտեղի չի լինում:
Ոչ ոք չի կարող և
իրավունք չունի մեղադրելու կամ արդարացնելու վրեժ լուծող մարդուն, որովհետև իրականում ոչ
ոք չի կարող հստակ ասել թե ինչ է զգում կորուստ ունեցած մարդը, և թե ինչպես կվարվեր
ինքը, եթե լիներ նրա փոխարեն: Ես նույնպես ինձ իրավունք չեմ վերապահում զոհ ու մեղավոր փնտրելու, ուղղակի կասեմ, որ երբեմն պետք է զիջող լինել, նույնիսկ նրանց հանդեպ, ում հոգու
խորքում տեղը տեղին ատում ես: Ամենամեծ վրեժը արհամարանքն է, ու մի խայթող հեգնական
հայացքը, եթե իհարկե գործ ունես խելացի մարդու հետ: Կյանքը կարճ է, արդար չէ, երբ ապրում
ես այն քո ու մնացածի կյանքը թունավորելով: Երբեմն ամենամեծ վրեժը ներողամտությունն
է…
Մերի Թելունց
No comments:
Post a Comment