3.24.2014

Զանգուլակ՝ պատվի փոխարեն

Մարդն արժե այնքան, որքան արժե նրա պատիվը, խոսքն ու գործը: Չկա ուրիշ չափման միավոր, այս երեքն են ու՝ վերջ։ Սրանք բնորոշում են մարդուն, նրա տեսակը, բնույթը: Սրանք փոխկապակցված են, քանզի խոսքն ու գործը բխում են հենց պատվից, որ բարձրագույնն է երեքի մեջ: Դրանք զգոնացնում են մեզ, զերծ պահում անպատվաբեր քայլերից, գուցե և բարդացնում են մեր կյանքը, ավելորդ խնդիրներ են ստծեղծում, բայց սրանք անտեսող մարդկանց ես պարզապես հարգել չեմ կարող: Մեր հասարակության մեջ շատ կան կեղծ արժեքներ դավանողներ, որոնց համար
մարդկային էության արժեքը ազնիվ ու անազնիվ մետաղներից զանգուլակներն են: Նրանք մարդկային այն տեսակն են, որ պատրաստ են քայլել և թույլ տալ ուրիշներին քայլել իրենց պատվի և ինքնասիրության վրայով: Տիեզերքի կենտրոնը նյութն է, զանգուլակը, որի համար այդքան պայքարել են: Չնչին մարդիկ են նրանք, որ զոհաբերում են ամեն ինչ, ինչ-որ ժամանակավոր պսպղուն փայլ տեսնելու համար: Փայլամոլների կողքին ապրում են նաև ծայրահեղ պատվախնդիրները, որոնց համար արդեն պատիվը սկզբունքային հարց է: Նրանք պատրաստ են սպանել նրան, ով թեկուզ պատահաբար, բայց կտրորի իրենց ոտքը: Կարծում եմ՝ նրանք ինքնահաստատման խնդիր ունեն, կարծես ամեն վայրկյան շրջապատից հարվածի են սպասում և պատրաստվում հակահարված տալու: Նրանց պարագայում պատիվը ոչ թե արժեք, այլ լավ կռվելու և իրենց կյանքում ինտրիգ մցնելու առիթ է: Չեմ կարող ասել, թե պատվախնդրության այս երկու բևեռներից որն է ավելի գերադասելի, որովհետև այս դեպքում կա նաև երրորդ տեսակը, որն ամենաադեկվատն է: Այս երկու արժեհամակրգից զատ կան մարդիկ, ովքեր ունեն պատվի զգացում, գիտեն իրենց արժեքը և ոչ ոքի չեն թողնի ոտնահարել դա ոչ մի պարագայում: Նրանք փայլով խաբվող մարդիկ չեն, բայց միարժամանակ նրանցից էլ չեն, որ մի կաթիլ մեղրը պատերազմ են դարձնում, նրանց պատիվը առ ու ծախի ենթակա չէ, ու զանգուլակից վեր է: Պատիվը, արժանապատվությունը գերագույն արժեքներ են և ենթակա չեն առևտրի…
Մերի Թելունց

No comments:

Post a Comment