Անհատի համար մեկ խոչընդոտը հասարակությունն է, այն հասարակությունը,
որ բաղկացած է իր նման անհատներից, ովքեր չեն հանդուրժում, որ իրենց նման ու իրենց
հավասար մեկը կարող է ապրել ազատ ու երջանիկ կյանքով: Անընդհատ սահմաններ
գծելով և անհատներին դրանց մեջ ապրել ստիպելով` ի վերջո հասարակությանը ստացվում է
պարփակել անհատին նեղ գաղափարների մեջ, սահմանափակելով անհատի զարգացումը: Սահամաններն իհարկե անանցանելի չեն, դրանցից դուրս գալ հնարավոր է, բայց դուրս գալուց հետո մոռանալ է պետք, որ երբևէ նորից ներս մտնելու հնարավորության կունենաս: Ու դրսում չմնալու
համար անհատը ստիպած
է միշտ գոհացնել
հասարակությանը, որոհետև դրսում միայն խելագարներն ու անբարոյականներն
են, այդպես է պիտակավորել նրանց ամենակարող հասարակությանը: Սահմանները ու կեղծ գաղափարները
զրկում են մեզ հանճարներից, և հանճարներն էլ ձուլվում են կեղծ գաղափարների հետ, որովհետև
մի կյանքը քիչ է անընդհատ հասարակության հետ կոնֆլիկտ ունենալու համար, դա բարդացնում
է հենց անհատի կյանքը և նա արդեն իր կամքով է ենթարկվում հասարակությանը: Հասարակությունը
բռնանում է զարգացմանը, որովհետև զարգացումը միայն վանում է անհատին հասարակությունից,
որովհետև հետզհետե զարգանալով գիտակցում ես թե ինչքան ցածր ու անարժեք են հասարակության
պարտադրանքները: Անհատի և հասարակության միջև պայքարը անլուծելի երևույթ է, քանի դեռ
մարդկային տեսակի մեջ պահպանվում է նախանձ, չարությունն ու չկամեցողությունը:
Ըստ Օմար Խայամի հասարակության
պարտադրանքից ազատվելու լավագույն միջոցը գինին է, ինձ համար դա այդպես չէ: Ես սովորել
եմ ապրել հասարակության մեջ, սովորել եմ, հասկանալ, որ ինձ քննադատողներն ավելի շատ են, քան գովաբանողները, սովորել եմ ապրել հենց սահմանի վրա`պահպանելով իմ <<ես>>-ը ու անհատականությունը:
Հասարակությունը երբեմն դուրս է շպրտում ինձ, բայց ես աներեսաբար փորձում եմ պահպանել
իմ տեղը նրանում, թեկուզ իմ սեփական զարգացման և երջանկության հաշվին: Գուցե ամենալավը
սահմանի վրա ապրելն է…
No comments:
Post a Comment