4.27.2014

Ասպետ բանկիրները

Շուրջ տաս դար առաջ` 1095 թվականին, Սրբազան Հռոմեական կայսրության (Գերմանիայի, Իտալիայի, Բուգունդիայի թագավորություն) և Ֆրանսիայի թագավորության գլխավոր դերակատարմամբ տեղի ունեցավ Եվրոպայում` քրիստոնեական պատմության ամենամեծ շարժումը` Խաչակրած արշավանքը: Մոտ 200 տարի շարունակված արշավանքի նպատակն էր ազատագրել մուսուլմանների իշխանության տակ գտնվող Սուրբ երկիր` Երուսաղեմը (ներկայիս Իսրայելը), որը գրավված էր դեռ Արաբական խալիֆայության ժամանակներից:
1118 թվականին խաչակիր ասպետի դիմակի տակ արշավանքներին միացան այսպես կոչված «մուրացիկ ասպետները», ովքեր Հռոմի Պապի հովանավորությունը վայեյելով` շատ շուտով «մուրացիկ ասպետներից» դարձան տամպլիեռներ: Նրանք չէին ենթակրվում թագավորին, հաշվետու էին միայն Հռոմի Պապի առջև, ազատված էին բոլոր տեսակի հարկերից և ունենին ֆինանսական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Խաչակրած արշավանքների մասնակիցները` լինեին նրանք սովորական գյուղացի, ասպետ, թե հոգևորական, ունենում էին որոշակի արժեք ունեցող իրեր (որով կարելի էր ապրանքափոխանակություն կատարել), որը արշավի ընթացքում կարող էին կորցնել: Այս խնդիրը կարգավորելու համար տամպլիեռները առաջարկում էին իրենց «բանկիրային» ծառայությունը. վերցնում էին արշավողի գումարը, փոխարենը տրամադրում էին կտրոն: Կտրոնով հնարավոր էր ձեռք բերել ցանկացած ապրանք, բայց թե որտեղից` որոշում էին տամպլիեռները: Կտրոնների վրա կար գրություն, որում նշված էր, թե ինչքանի ապրանք կարելի է ձեռքբերել կտրոնով, ինչպես նաև կնիք `ասպետի մատնահետքով: Այդպես անվտանգ էին արշավականների միջոցները, իսկ բարտեր իրականացնելը ավելի հեշտ էր: Իհարկե այս ծառայությունը անվճար չէր, տամպլիեռները իրենց մատուցած ծառայության համար վերցնում էին կոմիսիոն
վճար, բացի այդ, տամպլիեռական գանձարան էր ուղղվում մահացած արշավականների միջոցները: Տամպլիեռները մտածում էին նաև փող չունեցող արշավականների մասին: Նրանք գնում կամ գրավ էին վերցնում ասպետների ֆեոդալական կալվածքները. նախորոք հաշվարկելով հողի, բերքի և սպասվելիք եկամտի արժեքը, նրանք վճարում էին ասպետին ընդհանուր գումարի 2/3 մասը: Գումարը տրամադրում էին կտրոնի տեսքով, և նույնիսկ վերցնում էին լրացուցիչ վճար, կատարված ծառայության դիմաց: Որպեսզի ցույց տան, որ վաշխառու կամ ուրիշի փողերի հաշվին հարստացող չեն, տամպլիեռները իրենց հաճախորդներից վերցնում էին ընդհանուր գումարի 10%-ը, մինչդեռ հրեա վաշխառուները գանձում էին 40%-ից ոչ պակաս: Պապի որոշմամբ ասպետները պարտքը վճարել չկարողանալու դեպքում կարող էին սառեցնել հրեա պարտատերերի պարտքը, բայց տամպլիեռների պարտքը չվճարելը չէին կարող: Երբեմն ասում են, որ տամպլիեռների կողմից տրամադրված կտրոնները կարելի է համար առաջին թղթադրամները, բայց դա այդքան էլ այդպես չէ: Դեռ հին ժամանակներից մարդիկ ապրանքափոխանակություն իրականացնելու համար ստեղծել էին համընդհանուր արժեքներ, որոնցով հնարավոր կլիներ ձեռք բերել տարբեր տեսակի ապրանքեր: Տարբեր տարածաշրջաններում այդ ապրանքները տարբեր են, որոշ շրջաներում ապրանքի գինը որոշվում էր կենդանու մորթով, թանկարժեք քարերով, ոսկով: Վերջապես ստեղծվեցին առաջին մետաղադրամները, որոնց մաքրությունը որոշելու համար, մարդիկ դրանք տանում էին ոսկերիչների մոտ, վերջիններս ոսկու փոխարեն տրամադրում էին անդորագրեր: Երբ հաճախորդին պետք էր գնումներ կատարել նա վերադարձնում էր անդորագիրը, փոխարենը ստանում իր գումարը: Ժամանակի ընթացքում անդորագրերը մտան շրջանառության մեջ, մարդիկ գնումներ էին կատարում հենց անդորագրերի միջոցով, իսկ ոսկին մնում էր ոսկերիչների մոտ: Վերջիներս գանձարանի հաշվին կրկնապատկում էին իրենց միջոցները, ոսկին վարկ տալով մարդկանց, փոխարենը իհարկե տոկոսավճարներ էին ստանում: Բայց ոսկին գանձարանում անսպառ չէր, և ոսկերիչները հնարեցին մի նոր եղանակ, գանձարանում ոսկու քանակը մեծացնելու համար, խոստանալով ավելի շատ հետ վերադարձնել, քան տվել է ոսկերիչին ավանդատուն: Այսպես ստեղծվեց «վարկ» և «ավանդ» հասկացողությունները: Այսպես անդորագրերը դարձան առաջին դրամները, իսկ ոսկերիչները և տամպլիեռներ առաջին բանկիրները:
Մերի Թելունց

2 comments:

  1. կարեւոր բաների մասին ես գրել, Մերի ջան։ մնաց՝ տեքստի մեջ առկա սխալներդ ուղղես։ շատ ապրես, մեծ հետաքրքրությամբ կարդացի։

    ReplyDelete
  2. Շնորհակալ եմ Պարոն Ղալամքարյան լավ խոսքերի համար: Հաջորդ անգամ ավելի ուշադիր կլինեմ:

    ReplyDelete