Հողը բնական գոյացություն
է, երկրակեղևի բերրիությամբ օժտվաժ շերտը, որը ձևավորվել է երկրակեղևի մակերեսային
վերափոխման և ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության հետևանքով: Երկրագնդի հողային
ռեսուրսները կազմում են 13 մլրդ 400 մլն հա, ինչը հավասար է երկրանգնդի ցամաքային մակերեսի
90%-ին: Նրանում արդյունավետ հողերը կազմում են 65%-ը մնացած 35%-ը անարդյունավետ և
մասամբ արդյունավետ հողերն են: Երկրանգնդի հողային պաշարների մեծ մասը գյուղատնտեսության
համար արդյունավետ հողերն են, որոնք օգտագործվում են
մարդկանց կողմից, արդյունաբերական
նպատակներով: Հողն ունի բարդ կառուցվածք, սակայն նրա կազմության մեջ գերակշռող տարրերը
երկուսն են`քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (օրգանական նյութ, որը առաջանում է քայքայման հիմնական գործընթացներից
հետո): Հողը բնության ամենագլխավոր ռեսուրսներից է, ուստի ունի շատ կարևոր նշանակություն
բնության մեջ և մարդու կյանքում: Հողը միջավայր է, որում փոխազդում են կենդանի օրգանիզմները,
օդը, ջուրը, այն կատարում է սանիտարական պաշտպանիչ շերտի գործառույթ: Հողը հանդիսանում
է, որպես բակտերիալ ֆիլտր, որը ջրային լուծույթների մաքրման համակարգ է դառնում: Բույսերի և կենդանիների մահացած օրգանիզմները քայքայվում
են`հողային մանրեների շնոհիվ, վերածվելով բույսերի համար օրգանակն նյութերի: Հողը կյանքի
միջավայր է նաև շատ կենդանատեսակների համար (բակտերիաներ, ջրիմուռներ, սնկեր, մանր
կաթնասուններ): Մեծ է նաև հողի և հողային ռեսուրսների նշանակությունը մարդու կյանքում:
Այն հանդիսանում է բնության գլխավոր պաշարը, որը գյուղատնտեսությական ապրանքների արտադրման
հիմքն է: Հողային ռեսուրսներն օգտագործվում են տնտեսության մեջ` ամենատարբեր ապրանքատեսակների
արտադրության համար: Սննդամթերքի մոտ 88%-ը մարդը ստանում է հողից, հողային ռեսուրսները
սննդի արդյունաբերության գլխավոր արտադրամիջոցներն են:
Հողային ռեսուրսները երկիր մոլորակի վրա խիստ անհավասարաչափ
են բաշխված: Սա թերևս պայմանավորված է տարածքի կլիմայական և բնական պայմաններով, բնակչության
թվաքանակով, և մի շարք տարբեր ցուցանիշներով, որով և ձևավորվում է մեկ շնչի հաշվով
գյուղատնտեսական հողերի տարածությունը: Տարբեր երկրներում, տարածքային չափը տարբեր
է: Մեկ անձի հաշով ամենաշատ բերի հողի տարածությունը Ավստրիայում է 33հա, հաջորդը Արգենտինան
է 6 հա-ով: Հայաստանի հողային ծածկույթը խիստ սահմանափակ է, երկրի հողային ֆոնդը կազմում
է 3 մլն հա, որը մեկ շնչի հաշվով հավասար է 0,4հա-ի: Տվյալ երկրի գյուղատնտեսական հողերի
ծավալները բնութագրում են տվյալ տարածքի էկոհամակարգը
(միջավայր և այդ միջավայրում ապրող կենդանատեսակներ) և որքան մեծ է այդ տարածքում
հողային ռեսուրսների ծավալները, այնքան մեծ է հողային ռեսուրսներ ունենլու համար բարենպաստ
պայմանները: Հողը ի տարբերություն մնացած ռեսուրսների ճիշտ օգտագործման դեպքու չի սպառվում,
նույնիսկ ժամանակի ընթացքում հողային շերտը ավելի բերիանում է: 1սմ հաստության հողային
շերտի առաջացման համար պետք է 120-140 տարի (ագրոտեխնիկայի կիրառման դեպքում գործընթացը
կատարվում է 40 տարում), դրա համար էլ խիստ կարևոր է հողային ռեսուրսների արդյունավետ
շահագործումը: Հողային շերտին, ինչպես նաև տարածքի էկոհամակարգին մեծ վնաս է հասցնում
հողերի աղտոտումը: Հողերի աղտոտումը լինում է տարբեր եղանակներով: Հողի աղտոտման պատճառ
կարող են դառնալ քիմիական, մետաղձուլական, նավթարդյունաբերական գործարանների թափոնները,
որի հետևքանով հողային մակերեսի բերրի շերտում կուտակվում են քրոմ, նիկել, պղինձ, կապար,
ինչը 20-50%-ով նվազեցնում է հողի բերքատվությունը: Հողային աղտոտման գլխավոր պատճառներից
մեկը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսության մեջ օգտագործվող պրեստիցիդները և պարարտանյութերը
հողի աղտոտման պատճառ կարող են դառնալ: Պրեստիցիդները օգտագործվում են բերքը ոչնչացնող
կենդանական օրգանիզմների վերացման համար: Գյուղատնտեսության մեջ պրեստիցիդների օգտագործում
անհրաժեշտություն է, հակառակ պարագայում բերքի մեծ կորուստներ կարող են լինել: Դրանց
օգատգործումը պետք է լինի չափավոր, իսկ սահմանված չափից ավելցուկը, կարող է վնասել
տվյալ տարածքի էկոհամակարգին և էկոլոգիական խնդիրների պատճառ դառնալ: Պարարտանյութերի
օգտագործումը նույնպես վնասում է վարելահողերին: Այժմ աշխարհում մեկ տարվա ընթացքում
օգտագործվում է շուրջ 200 մլն տ պարարտանյութ, և չնայած պարարտանյութերի օգտագործման
մեծ չափերին, դա չի հասցնում բերքի ցանկալի արդյունքներին: Պարարտանյութերի օգտագործումը
անխուսափելի է, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները բավարար չեն ողջ երկրագնդի համար:
Պարարտանյութերի օգտագործումը պետք է լինի կանոնակարգված, հակառակ դեպքում դա կհանգեցին
հողի թթվայնացմանը, հողի կառուցվածքի քայքաման: Արդյունքում կնկնի հողի բերրիությունը:
Պարարտանյութերն ունեն բացասական ազդեցություն նաև մթնոլորտի և ջրոլոտի վրա:
Հողային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումները տարբեր
են: Հողերի պահպանման գլխավոր ուղղությունը
էրոզիայի (հողերի քայքայում) դեմ պայքարն է, որի նպատակն է պահպանել բերրի հողերի
բերքատվությունը: Հողերի մշակման եղանակները պետք է նպաստավոր լինեն հողօգտագործման
համար: Գյուղատնտեսության մեջ ագրոտեխնիկական հատուկ սարքերի օգտագործումը ոչ միայն
չի քայքայում հողը, ալև բարելավում և ավելի է բերրիացնում հողի վերին շերտը: Հողերի
օգտագործման ռացիոնալ միջոց է նաև արհեստական ոռոգումը, պարբերաբար հողերի մաքրումը
քարերից, աղակալած հողերի լվացումը և գերխոնավ հողերի ցամաքեցումը:
Մերի Թելունց
No comments:
Post a Comment