Կիլիկիայի հայկական թագավորությունը հիմնադրվել է 11-րդ դարում 1080թվականին, Ռուբինյանների
կողմից: Թագավորության մայրաքաղաքը սկզբում եղել է Տարսոնը, հետագայում Ադանան և վերջում
Սիսը: Տարածքը կազմել է մոտավորապես 40.000քառ.կմ, իսկ բնակչությունը
1.5մլն: Իր սկզբնավորման
տարիներին Կիլիկիան միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում, թերևս
դա է պատճառը, որ պատմական Կիլիկիան անվանել են «քրիստոնյա կղզի, մահմեդական ծովում»:
Կիլիկիան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության Լևոն Բ Մեծագործի օրոք, 1198թվականին:
Կիլիկիան գտնվում էր Միջերկրական ծովի ափին, այսինքն
ուներ բարենպաստ աշխարհագրական
դիրք զարգացած տնտեսություն ունենալու համար: Այն գտնվում էր Արևելքը Եվրոպական երկրների
միացնող ուղիների վրա: Կիլիկիայում հատկապես զարգացած էր համեմունքների առևտուրը: Եվրոպայի
հետ առևտրային հարաբերություններ ունենալը ստիպեց, որ երկրի երկրորդ լեզուն դառձավ
ֆրանսերենը, իսկ երկրի արժույթըի ոչ միայն դրամը, այլև ֆրանսիական լիվր, իտալական դուկատ
և ֆլորին դրամները: Կիլիկայում զարգացած էր ձիաբուծությունը, անասնապահությունը և մեղվաբուծությունը:
Դաշտային Կիլիկայում աճեցվում էին նարինջ, խաղող, նուռ, խնձոր և այլ մրգեր: Իր գոյության ողջ ընթացքում Կիլիկիայի հայկական
պետությունը միշտ եղել է պատերազմների մեջ, ուստի բանակի դերն ու նշանակությունը շատ
մեծ է եղել պետության համար: Դեռ Ռուբինյանների գահակալության տարիներին Կիլիկիան պետության
բանակը հասնում էր 60հազարի: Բանակի միջուկը զինվոր-ասպետներից բաղկացած հեծելազորն
էր, սակայն պատերազմի ժամանակ, մարտին մասնակցում էին նաև հասարակ գյուղացի աշխատավորներ:
1375 թվականին
Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաքը Սիսը գրավվեց մամլուքների (միջնադարյան
Եգիպտոսում զինվորական դաս, վրացի թուրք, չերքեզ զինվորներ, ովքեր պայքարում էին խաչակիրների
դեմ) կողմից,
սակայն ողջ Կիլիկիան տիրույթները գրավվել են օսմանյան-թուրքերի կողմից 1515թվականին:
No comments:
Post a Comment