5.02.2014

Միսաք Մեծարենց

Արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը ծնվել է 1886թվականի հունվարին, Խարբերդի Բինկյան գյուղում: Մեծանուն հայ բանաստեղծը ապրել և մեծացել է առևտրականի ընտանիքում, նախնական կրթությունը ստացել հարազատ գյուղի Մեսրոպյան վարժարանում, հետագայում շարունակել է ուսումը Սվազի Արամյան դպրոցում, «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում: Հետագայում ընտանիքով տեղափոխվել է Կոնստանդնոպոլիս, որտեղ երեք տարի սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում, սակայն ծանր հիվանդության պատճառով, կիսատ է թողել ուսումը: 1905թվականին հիվանդության վատթարացման պատճառով բժիշկները խորհուրդ են
տալիս չշարունակել ուսումը և անցնել անկողնային ռեժիմի: Երիտասարդ բանաստեղծը իր հիվանդությունը ձեռք էր բերել թյուրիմացության պատճառով: Տասնվեց տարեկան հասակում, Մեծարենցը դանակահարվել է մի խումբ տղաների կողմից, ովքեր շփոթելով գրողին իրենց թշնամու հետ, վիրավորել են նրան: Հարվածը ճակատագրական է դառնում բանաստծեղի համար, որից հետո ձեռքբերված հիվանդությունը խլում է բանաստեղծի կյանքը: Հիվանդության և դժվար օրերի միակ մխիթարանքը Օֆելիան էր, Մեծարենցի բժիշկը, որին սիրում էր գրողը պլատոնական վեհ սիրով: Իր գործերից նա ոչինչ չի նվիրել Օֆելիային, բայց գրողի ընկերներն ու բարեկամները փաստել են, Մեծարենցի զգացմունքների մասին: Մեծարենցն ապրել է 21տարի, բայց իր կարճ կյանքի ընթացքում հասցրել է բազում ստեղծագործություններ հեղիանակել և իր հետքն թողել արևմտահայ գրականության մեջ: Իր ստեղծագործական ուղին Մեծարենցը սկսել է 15-16տարեկանից: 1907թվականին լույս է տեսել նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները, որոնցում ամբողջացվել է գրողի թողած ողջ գրական ժառանգությունը: Մեծարենցի կարծիքով բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը: Այստեղծից էլ կարելի է խոսել բանաստեղծի գթասրտության և մարդասիրության մասին: Իր աշխատանքներում Մեծարենցը շատ է օգտագործում փոխաբերություններ, որը մինչ այդ կիրառելի չէր արևմտահայ պոեզիայում: Նա շատ էր սիրում գիշերը և ունի բազմաթիվ աշխատանքներ գիշերային լռությանն ու գեղեցկությանն նվիրված: Իր կյանքի վերջին տարիներին Մեծարենցը «Նարեկ» էր ընթերցում, դրանում փնտրելով հոգու խաղաղացումը: Միսաք Մեծարենցը մահանում է 1908թվականին, 21տարեկան հասակում`թոքախտից:

No comments:

Post a Comment