Կարդալով` Անրի Գրիգորյանի «Բիլ երկինքը»
Կիսով չափ ջրով լցված բաժակը, մարդկային երկու տեսակների մոտ,
երկու տեսակետ կարող է առաջացնել: Օպտիմիստների մեկնաբանմամբ բաժակը կիսով չափ լիքն
է, հոռետեսների կարծիքով`կիսով չափ դատարկ ու խնդիրը վիճելի է, հատկապես որ երկու կողմերն
էլ ինչ-որ չափով իրավացի են: Բաժակում ջրի լիությունը տեսնող մարդիկ լավատեսներն են,
նրանք գոհանում են ունեցած`կես բաժակ ջրով և հանգիստ վերաբերվում, նրան որ չունեն մի
ամբողջ բաժակ: Նրանք ժպիտով են դիմավորում իրենց ճանապարհին հանդիպող խնդիրներին,
անտարբեր
են վերաբերվում դրանց`անկարևորելով: Նրանք ապրում են ու հավատում, որ վերջում ամեն
ինչ հիանալի է լինելու: Երբեմն կյանքի նկատմաբ նրանց դրական վերաբերմունքը ծայրահեղության
է հասնում և իրենց անտարբերությամբ նրանք չեն գիտակցում խնդրի լրջությունը, և չեն տեսնում
վատը` հակառակ հոռետեսների: Վատատեսների համար ակնառու է բաժակի դատարկությունը և նրանք
հաստատ գիտեն, որ իրենց կիսատ բաժակը չի լցվելու և կես բաժակ ջուրը իրենց հաստատ չի
հագեցնի: Նրանք կարող են անտեսել գեղեցիկը, լավը, բարին, բայց շեշտել դրանցում ամենափոքր
վատ մանրուքները: Իսկզբանե բացասական տրամադրվածությամբ, նրանք իրենց խնդրից ազատվելու
լուծումներ չեն մտածում, որովհետև ունեն կարծրատիպ` ամեն ինչ կանխորոշված վատ է: Վատատեսների
հետ դժվար է, հոգնեցնող, նրանց բացասական աուռան ճնշող է, իսկ լավատեսների լավատեսությունը,
երբեմ բարկանալու աստիճան միամիտ է թվում: Ու մինչ այս երկու բևեռները հակամարտում
են, ռեալիստները խմում են բաժակի ջուրը...
Մերի Թելունց
No comments:
Post a Comment