6.02.2014

Արիստոկրատիա կամ ապրել թելադրողները

Հասարակությունը անհատների ամբողջությունն է, այն հարթակ է, որտեղ հանդիպում են փոքրիկ ու իրարից շատ տարբեր միջավայրների ջատագողները, ովքեր միավորելով մի ընդահնուր գաղափարի`հասարակական շահի շուրջը ստեղծում են հասարակությունը: Հասարակությունը բաղկացած է երեք հիմնական շերտից, հասարակական էակները` անհատները պարտադիր դրանցից մեկի թելադրած արժեհամակարգի կրողներն են: Հասարակական դասի ամենավերևում մտավոր և քաղաքական արիստոկրատիան է, հասարակության ընտրյալ խավը, ովքեր կառավարում ու առաջ են մղում հասարակության
հոգևոր և սոցիալական մակարդակը: Մտավոր էլիտան արվեստի և գիտության ներկայացուցիչներն են: Նրանք ինտելեկտուալ ու բարձր ունակություններով օժտված մարդիկ են, ովքեր ի ծնե օժված լինելով առաջ են տանում ավելի թույլերի ու պակաս հնարամիտների կյանքը: Իրենց հասարակական փառահեղ դիրքին իդեալական արժանի լինելով, նրանք վայելում են անհատների հարգանք ու հիացմունքը: Չնայած մտավորների հանճարեղության, նրանց կշիռը արիստոկրատների շրջանում շատ փոքր է: Իրենց հասանելիք փառքը նրանք համեստաբար զիջում են քաղաքական ընտրյալներին, ովքեր անհատների ցանկության կամ միամտության արդյունքում շարքայինից դարձել են լիդեր: Նրանց դիրքը ոչ այդքան խիստ մտավոր զարգացած անձ, որքան հնարամիտ կեղծարարի փառահեղ կարողության մեջ  է: Հասարակության կողմից ընտրված անհատները, որպես պատասխան հասարակական վստահության իրենց պարտականնությունն են համարում լուծել կամ ցույց տալ, որ լուծում են շարքային անհատների սոցիալական խնդիրները: Մեր ժամանակներում քաղաքական արիստոկրատիայի շրջանում բավական նորաոճ է դեմոկրատական դրսևորումները, «Հասարակության հետ, հասարակության մեջքին» լոզունգը ծիծաղելի նույնիսկ երրորդ`անտարբեր դասին պատկանողների համար: Իրականում հասարակության կողմից նրանց ինքնակամ փառաբանումը շատ կարճ է տևում, մի քանի բացասական դրսևորում, և հասարակությունը սկսում է ենթարկվել`վախենալով: Վախը լիդերի հանդեմ, անկառավարելի է դարձնում հասարակությանը, հասարակությունը ենթարկվում է, բայց չի հավատում, հերոսի արհեստական կերպարին: Անհատների կողմից ձևավորված քաղաքական էլիտան բարոյապես կորցնում է իր արժեքը, այնուհետև կառավարում է որպես բռնակալ, իսկ հասարակությունը այլընտրանք չունենալով ենթարկվում է: Արիստոկրատիան իրոք իր տեղում է, երբ չի զանազանվում մտավորի ու քաղաքականի մեջ, քաղաքականը պետք է հենց մտավորը կազմի, որպեսզի կարողանա ճիշտ ուղով ուղղորդել հասարակությանը: Արիստոկրատիայի շրջանում բախումները հենց այդտեղից են ծագում, երբ նրանք, ովքեր պետք է հանդես գային հասարակության ամենավերին հարթակից զիջում են, լավ խաբողներին: Իհարկե պատահում է, որ էլիտայի շրջանում հանդիպում են մարդիկ, ովքեր և մտավոր և քաղաքական արիստոկրատներ են, սակայն համակարգը, որ ձևավորված է կեղծարարներից, շատ արագ դուրս է հանում նրանց հասարակության լիդերերներ կոչվող ասպարեզից: Իրականում ամեն ինչ միտված է հասարակական հաջորդ երկու շերտերին գոհացնելու կամ սիրաշահելու համար: Հասարակական երկրորդ հատվածը շարքային անհատներն են: Շարքային անհատները իրենց բավարաված ֆիզիոլագիական պահանջմունքներով երջանկացող մարդիկ են, ունեն օրվա համար նախատեսված պարենը` կյանքը ուրախ է ու երջանիկ, իսկ եթե չունեն սկսում են բողոքել լիդերներից, որ չեն կարողանում ապահովել իրենց անհոգ կյանքը: Հատկապես իրենց նյութական անբավարավածությունը բարդում են լիդերների անգործության վրա, ու համոզված են, որ եթե հայտնվեին լիդերի կարգավիճակում հրաշալի կկարողանաին կառավերլ երկիրը, չնայած էլիտայի շարքերը համալրելու համար ոչ քաղաքական հմտություններ, ոչ էլ բարձր մտավոր ունակություններ ունեն: Շարքային անհատների մեջ կան նաև պոտենցյալ լիդերներ, ովքեր չեն հասցրել կամ դեռ չեն ունեցել հնարավորություն ներկայացնելու, որպես լիդեր անհրաժեշտ երկու որակներից որևէ մեկը:Շարքային դասի ենթամաս, կամ հասարակական երրորդ զանգվածը անտարբերներն են, մարդիկ որոնց համար ամեն ինչ միևնույն է: Գնահատում են այն ինչ կա, ու չեն էլ խառնվում, որ եղածը ավելանա, որովհետև խորապես համոզված են, որ մեծ հասարակությունում իրենց խոսքը կշիռ ունենալ չի կարող: Չնայած նրան, որ հոգու խորքում ատում են իրենց կառավարիչներին, այնուամենայնիվ իրենց երբեք չեն մասնակցի, հասարակական քննարկումներին, քննադատություններին, կանեն այն, ինչ ասում է վերին շերտը:

Հասարակության կողմից ընտրված ընտրյալները, իրականում արժանի ու անարժան հերոսացված անձինք են: Սկզբում մենք ենք ձևավորում մեր էտալոններին, հետո նրանք ձևավորում են մեր կյանքը, թելադրելով մեզ իրենց դավանած արժեքները: Նրանք ստեղծված են ծառայելու մեզ, բայց առաջնորդ դառնալիս, նրանք սկսում են կառավերլ մեր կյանքը, որոշելով մեր շարքայիններիս` լավն ու վատը: Լիդերները կախված են հասարակությունից, եթե չլինի հասարակությունը ո՞ւմ պետք է կառավարեն կառավարիչներ: Մենք ինչպես հերոսացրել այնպես էլ, կարող ենք գահավիժել ստիպել մեր կառավրիչներին, որպեսզի մեր կամքով բայց խելամիտ թելադրվենք: Հասարակության մեջ բոլորը հանճար լինել չեն կարող, ու բնական է, որ անհատը պետք է գնա այն մատնշումով, որ ցույց է տալիս վերին շերտին գտնվող: Խնդիրն այն է, որ առաջնորդը պետք է արժանի լինի, շարքայինների ընտրությունը պետք է խելամիտ լինի: Եթե հասարակությունը ցանկանա կարող է փոխել իր միջավայրը ու հասարակությունը կառավարողին, հասարակության կշիռը շատ մեծ է, ուղղակի պետք է գիտակցել այդ…
Մերի Թելունց

No comments:

Post a Comment