Օրենքը մարդու իրավունքների և պարտավորությունների
իրավական ձևակերպումն է, համապարտադիր կանոնների ամբողջություն, որ պաշտպանվում է պետության
կողմից: Յուրաքանչյուր ոք, ով կրում է տվյալ երկրի քաղաքացու անձնագիր, ունի այդ երկրում
օրենքով ամրագրված իրավունքներ և պարտավորություններ, որոնք ընդունված են սահմանադրությամբ,
ունեն համընդհանուր նշանակություն, հավասար են բոլորի համար, իսկ օրենքը խախտողին սպառնում
է ենթարկվել իրավական պատասխանատվության: Օրենքները նախատեսված են հասարակական կյանքը
կանոնակարգելու համար, սակայն երբեմն հենց օրենքների կամ դրանց ոչ համընդհանուր կիրառման
պատճառով է հասարակությունում անկանոնություն տիրում: Օրենքը խախտվում է այն դեպքում
(խոսքը քրեական հանցագործությունների
մասին չէ), երբ դադարում
է բխել մարդկանց, կամ հակառակը բխում է միայն ընտրյալ անձանց շահերից: Երբ, հասարակությունում
գտնվում է մեկը, ով իրեն իրավունք է վերապահում խախտել օրենքը, և մնում է անպատիժ, վատ օրինակ է դառնում
ողջ հասարակության համար: Օրենքի խախտվում է նաև այն ժամանակ, երբ կորցնում է համընդհանուր
հավասարությունը, երբ իրավական նորմը պարտադիր և անբեկանելի է մեկի համար, իսկ մյուսը
կարող է հանգիստ խախտել այդ առանց որևէ պատժամիջոցի ենթարկվելու: Մարդկանց
համար օրենքները և իրավունքները պետք է հավասարակշռաված լինեն, երբեմն հանդիպում են այնպիսի օրենքներ, որոնցում զուտ ձևակերպման տեսանկյունից սխալ ոչինչ չկա, բայց
երբ դրանք ուսումնասիրում ես անհատի տեսանկյունից, ստացվում է, որ պետության պարտադիր
օրենքը խախտում է քաղաքացու իրավունքը: Եթե ուշադիր լինենք համաշխարհային վիճակագրության
ապա կտեսնենք, որ օրինախախտների թիվը տոկոսային հարաբերությամբ առավել փոքր է կայուն
տնտեսություն ունեցող և զարգացած երկրներում: Սա թերևս պայմանավորված է նրանով, որ
զարգացած պետություններում քաղաքացիները ունեն ավելի շատ սոցիալական իրավունքներ, և
դրանք պետության տարածքում մաքսիմալ իրացվում են: Իր օրինական իրավունքներից օգտվող մարդը չի խախտի
օրենքը, որովհետև այն ամենը ինչ իրականում ցանկանում է օրինական ձևով ստանում է պետությունից,
օրինախախտության կարիք չկա: Օրենքը հիմնականում խախտում են նրանք, ովքեր օգտագործում են իրենց բոլոր իրավունքները: Օրինական դառնալուց առաջ, պետությունը պետք է լինի իրավական:
Մերի Թելունց
No comments:
Post a Comment