10.12.2014

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը (նախագիծ 1)


Ժամանակակից մարդը ունի անսահմանափակ պահանջմունքներ, և դրանց բավարարման համար անընդհատ ստիպված է օգտագործել բնությունը, զբաղվել տնտեսական գործունեությամբ: Հաճախ հանդիպող քիմիական գործարանները, դրանց արտահանած թափոնները, մեքենաների ծուխը, կանաչ գոտնիների սակավությունը ստիպում են փաստել, որ մենք ապրում ենք էկոլոգիապես աղտոտված միջավայրում: Միջավայրի էկոլոգիական աղտոտման պատճառները տարբեր են, առանձնացվում է հիմնականում երեք տեսակի աղտոտում` քիմիական, ֆիզիկական, կենսաբանական: Քիմիական աղտոտումը տեղի է ունենում քիմիական գործարանների թափոնների միջոցով: Դրանք բացասաբար են ազդում մարդու առողջության վրա: Դրանց պատճառով մարդու օրգանիզմում առաջանում են քաղցքեղածին գոյացություններ, մուտացիա, զարգացման արատներ`այլանդակություն: Քիմիական աղտոտման տեսակ կարող է համարվել նաև մեքենաների արտանետած ծուխը: Տարածված է նաև ֆիզիկական աղտոտումը` միջավայրի աղտոտման ճառագայթային եղանակը: Իոնացնող ճառագայթները առաջանում են տիեզերքում: Դրանց մեծ քանակությունը սպանում է բջիջներ, իսկ փոքր
քանակությունը վնասում է ԴՆԹ-ին: Դրանք համապատասխան քանակությամբ օգտագործվում են քաղցքեղի բուժման ժամանակ: Առավել վտանգավոր են արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները, դրանք կարող են առաջացնել մուտացիաներ, մաշկի ծերացում, սակայն դրանք օգտագործվում են լաբորատորիայում` մանրէազերծման համար: Միջավայարի հաջորդ աղտոտման տեսակը կենսաբանական աղտոտումն է: Կենսաբանական աղտոտիչները հիվանդաբեր մանրէներ են, հանդիպում են մթնոլորտում, հողում, տարբեր օրգանիզմներում: Դրանք հանդես են գալիս բակտերիաների, վիրուսների և նախակենդանիների տեսքով, որոնք ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ են: Մեր շրջակա միջավարի աղտոտվածությունը որոշելու համար, պետք է հետազոտենք, թե Հայաստանում ինչ մակարդակի վրա է գտնվում միջավարի աղտոտումը: Հայաստանի տարածքի համեմատ երկրում գործող մեծ քանակությամբ արդյունաբերական կենտրոնները, փոխադրմաիջոցների թույլատրելի քանակությունից առատությունը հանգեցրել են նրան, որ այսօր Հայաստանում կա էկոլոգիական աղտոտման խնդիր: Հայաստանի սանիտարահիգիենիկ ծառայությունների
տվյալներով Երևանում և Հայաստանի այլ մարզերում գործող քիմիական կամ այլ արդյունաբերական նշանակության ունեցող գործարանները մթնոլորտ են արտահանում թույլատրելի քանակությունից շատ թափոններ, որոնք նպաստում են օդի աղտոտմանը: Հայաստանում և մասնավորապես Երևանում մեծ թափ է հավաքում տրանսպորտային միջոցների առատությունը: Հաճախ շահագործման մեջ հանդես են գալիս անսարք մեքենաներ, որոնցից դուրս եկող ծուխը վնասում է միջավայրին, օդում վնասական նյութեր առաջացնելով: Միջավայրի աղտոտումը ուղղակիորեն ազդում է նաև մարդու առողջության վրա: Օդի, ջրի, սննդի աղտոտումը մարդու օրգանիզմում առաջացնելով է մի շարք հիվանդությունների հարուցիչներ: Միջավայարի ֆիզիկական աղտոտումը (ճառագայթում) նպաստում է մաշկի ծերացման: Աղմուկը, որը նույնպես ֆիզիկական աղտովածության տեսակ է, վնասում է մարդու լսողությանը, կարող է առաջացնել գլխապտույտ, գլխացավ, արագ հոգնածություն: Վարդու օրգանիզմին մեծ վնաս  է հասնցում նաև կենսաբանական աղտոտումը:
Պարենային ապրանքների հիմնախնդիրների պատճառով, վերջին ժամանակներում մեծ թափ է հավաքում ԳՄՕ-ների (գենետիկապես մեդեֆիկացված օրգանիզմներ) օգտագործումը: Այսօր դրանք դարձել են ժամանակակից գյուղատնտեսության բաղադրիչներից մեկը: Սննդի մեջ ձկան, միջատների գենի առկայությունը ոչ բնական եղանակով մեծացնում է բույսի դիմադրողականությունը և ապահովում է բարձր բերքատվություն, սակայն դրանք վնասում են մարդու առողջությանը: Մարդու առողջության վրա թերևս ամենամեծ ազդեցությունն է ունենում միջավայրի աղտոտման քիմիական եղանակը: Քիմիական գործարանների արտահանած թափոնները աղտոտում են մթնոլորտը (առանձնակի վնասակար նյութեր են ցինկը, երկաթը, պղինձը):

Ցանկացած երկրի համար շրջակա միջավայրի պաշտպանությունը պետական և հասարակական խնդիր է, որ մշտապես պահանջում է ուշադրություն և հետևողակնություն թե' պետության, թե' քաղաքացիների կողմից: Շրջակա միջավայրի վերահսկողությունը առաջին հերթին սկսվում է տվյալների հավաքագրումից (մոնիթորինգ): Համապատասխան պետական մարմինը, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանությամբ, պետք է ունենա ճշգրտված տվյալներ երկրի տարբեր
շրջաններում տիրող միջավայրի և դրանում առկա խնդիրների մասին: Տվյալները պետք է լինեն հավաստի, և հասանելի բոլոր քաղաքացիների համար:  Տվյալների հավաքագրումից հետո, պետական մարմինը ըստ խնդրի հրատապության պետք է ձեռնարկի որոշակի աշխատանքներ խնդիրների վերացման և հետագա կանխարգելման համար: Եթե գործ ունենք միջավայրի քիմիական աղտոտման դեմ, այսինքն խնդիրը արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների հետ է, պետական մակարդակով պետք է սահմանվի որոշակի նորմեր և պարտավորություններ, որոնք պետք է կատարեն, օրինակ քիմիական արդյունաբերությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները: Պետք է պարբերաբար իրականացվեն ստուգումներ և խախտումների դեպքում սահմանվեն մեծ պատժաչափեր: Առանցքային է նաև հասարական վերահսկողությունը: Կարծում եմ դա կտրուկ կաճի, եթե պետության կողմից լիազորված մարմինները լիարժեք կատարեն իրենց պարտականությունները, դա ինքնին կնպաստի հասարակական ենթագիտակցության բարձրացման:


Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարը համամարդկայի է, և յուրաքաչնյուր ոք, պետք է իր պարտքը համարի, իր համեստ լուման ունենալու բնության պահպանման գործում: Ես, որպես հանրության մի մասնիկ, իմ ընկերների հետ պարբերաբար մասնակցում եմ  աղբամաքրման և ծառատնկման աշխատանքներին և շատ եմ կարևորում հասարակական ակտիվությունը բնության պահպանման գործում: Այն, ինչ ժամանակի ընթացքում ստեղծել է մարդը, այժմ դուրս է գալիս մարդու դեմ, վնասելով վերջինիս առողջության: Հենց մարդն էլ պետք է կանխարգելի իր առողջության համար վնաս հարուցող երևույթները: 

Տեսանյութ բնության տարբեր միջավայրերի մասին
Մերի Թելունց

No comments:

Post a Comment